FAQ

Ինչո՞ւ պետք է գրանցվեմ:

Եթե աշակերտ եք, այս կայքում գրանցվելիս.

1. միշտ կօգտվեք քաղաքացիական կրթության առցանց նոր դասագրքից,
2. կօգտվեք թեմատիկորեն խմբավորած հետաքրքիր աղբյուրներից,
3. վարժություններով կկարողանաք ստուգել Ձեր գիտելիքները,
4. կարող եք մասնակցել ամենամյա օլիմպիադաներին (անվճար հիմունքներով) եւ շահել անձնական համակարգիչ,
5. կարող եք ստանալ տեղեկություն տարբեր հետաքրքիր մրցույթների եւ նախագծերի մասին,
6. քաղաքացիական կրթության ուսուցման գործընթացը ժամանակակից տեխնոլոգիաներով ավելի հետաքրքիր եւ հաճելի կլինի:

Եթե ուսուցիչ եք, այս կայքում գրանցվելիս.

1. միշտ կօգտվեք քաղաքացիական կրթության առցանց նոր դասագրքից,
2. կօգտվեք թեմատիկորեն խմբավորած հետաքրքիր աղբյուրներից,
3. միշտ կարող եք օգտվել նոր ուսումնական ռեսուրսներից. երաշխավորված սցենարներ, գրականություն, մարդու իրավունքների վերաբերյալ առցանց դասախոսություններ, ֆիլմեր եւ այլն,
4. կտեսնեք՝ որ աշակերտն է գրանցված կայքում եւ սովորում առարկան:

Եթե ո՛չ աշակերտ եք, ո՛չ էլ ուսուցիչ, սակայն Ձեզ հետաքրքրում է քաղաքացիական կրթությունը, կայքում գրանցվելիս կարող եք խորացնել Ձեր գիտելինքները Ձեզ հետաքրքրող հարցերի շուրջ:

Ինչպե՞ս գրանցվել կայքում?

Կայքում կարող է գրանցվել ցանկացած օգտատեր: Առկա երեք խմբերից (աշակերտ, ուսուցիչ, սովորական օգտատեր) նա պետք է ընտրի մեկը: Գրանցման երկրորդ փուլում (խումբն ընտրելուց հետո) Ձեր համար հասանելի կդառնա պրոֆիլի դաշտերի ամբողջական թվարկացանկը: Յուրաքանչյուր խմբի համար առկա են դաշտերի պարտադիր և ոչ պարտադիր լինելու տարբեր համակցություններ.

Որո՞նք են բոլորի համար պարտադիր դաշտերը?

Բոլոր երեք խմբերի համար պարտադիր դաշտերն են՝ էլփոստը, գաղտնաբառը, անունն ու ազգանունը

Կարող է արդյո՞ք աշակերտը բաժանորդագրվել նյութերին?

Նյութերին կարող է բաժանորդագրվել միայն ուսուցիչը.

Սահմանված են արդյո՞ք որևէ հատուկ սահմանափակումներ գաղտնաբառն ընտրելիս?

Գաղտնաբառն ընտրելիս սահմանված են արդյո՞ք որևէ հատուկ սահմանափակումներ: Գաղտնաբառի հատուկ սահմանափակումներ կամ վերջնասահմաններ չեն գործում, կարող եք տեղադրել ցանկացած բարդության գաղտնաբառ, որի նվազագույն երկարությունը լինի 4 նիշ.

Ինչպե՞ս է պետք ակտիվացնել հաշիվը?

Գրանցումն ավարտելիս, հաշիվն ակտիվացվում է ավտոմատ կերպով, ինչի վերաբերյալ Ձեր պրոֆիլին (անձնական էջին) ուղարկվում է հաղորդագրություն.

Ինչպե՞ս վերականգնել գաղտնաբառը?

Եթե մոռացել եք գաղտնաբառը, այն հնարավոր է վերականգնել մուտքագրելով էլփոստը, որը նշել եք գրանցվելիս: Այնուհետև էլփոստին ուղարկվում է նամակ, գաղտնաբառի վերականգնման ժամանակավոր հղումով, որտեղ օգտատերը կարող է մուտքագրել նոր գաղտնաբառը.

Հնարավոր է արդյո՞ք գրանցվել կայքում բջջային հեռախոսի միջոցով?

Կայքում գրանցվել և հետագայում այն օգտագործել հնարավոր է բջջային հեռախոսի միջոցով.

Ի՞նչ է իմ պրոֆիլը(անձնական էջը)?

Գրանցված օգտատերը կայքում ունի իր սեփական պրոֆիլը (անձնական էջը) հատուկ բաժիններով

Ի՞նչ պետք է տեսանելի դառնա ուսուցչի խմբի պրոֆիլում?

Ուսուցիչների խմբի պրոֆիլում տեսանելի պետք է լինի այն աշակերտների ցուցակը, որոնց անունները ուսուցիչը նշել է իր պրոֆիլում: Ցուցակը ստատիկ է՝ անուն ազգանունների թվարկացանկ, խմբավորված դպրոցի և դասարանի համաձայն: Ինչպես նաև ուսումնական նյութերից առանձնացված նյութերը, որոնք ուսուցիչը նշել է պահելու նպատակով.

Ի՞նչ պետք է տեսանելի դառնա աշակերտի և սովորական օգտատիրոջ խմբի պրոֆիլում?

Աշակետն ու սովորական օգտատերը պրոֆիլում տեսնում են իրենց առաջընթացը, որը ենթադրում է անցած և կատարած դասերի կարգավիճակների ցուցիչների վիզուալիզացիա՝ ո՞ր դասերն են ավարտված, ո՞ր դասերի թեստերին է տրված պատասխան և այլն.

Ի՞նչ պետք է տեսանելի դառնա աշակերտի խմբի պրոֆիլում?

Աշակերտն իր պրոֆիլում տեսնում է նաև օլիմպիադայի կարգավիճակի էջը, որտեղ երևում է օլիմպիադայի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվությունը՝ ներգրավված է արդյո՞ք աշակերտը օլիմպիադային, կամ ավարտելիս ո՞ր տեղն է նա զբաղեցրել բոլոր օգտատերերի շարքում.

Ո՞վ կարող է մասնակցել օլիմպիադային?

Օլիմպիադային կարող է մասնակցել կայքում գրանցված այն աշակերտը, ով հատուկ կոճակին սեղմելով կարձանագրի օլիմպիադային մասնակցելու իր ցանկությունը.