Մարդու իրավունքների գաղափարը
Դեռ հինավուրց ժամանակներից, երբ դեռ գոյություն չունեին պետությունն ու իրավունքը, մարդիկ միմյանց հետ խաղաղ համակեցության հասնելու նպատակով համաձայնության էին գալիս տարբեր կանոնների շուրջ, ծանոթանում այդկանոններին, որոնք հաճախ անգամ գրված չէին, և համընդանուր անվտանգության ու բարեկեցության ապահովման նպատակով փորձում էին պաշտպանել դրանք:
Ժամանակակից ըմբռնմամբ նույնպես պետությունը սահմանված տարածքում բնակվող այն մարդկանց միասնությունն է, որոնք միավորվել են նախապես համաձայնեցված այն կանոնների շուրջ,որոնց ընդունումը թելադրված է հենց մարդկանց շահերի ու իրավունքների պաշտպանության դրդապատճառով,իսկ դրանց պաշտպանություննիրենց անունից վստահել են իշխանությանը:
Գոյություն ունեն «մարդու իրավունքների» մի շարք պարզաբանումներ, թեպետ քիչ թե շատ դրանք բոլորն ընդունում են, որ «իրավունքը» սեփական տեսակետի և օրենքի համաձայն որոշակի գործողություն իրականացնելու մարդու հնարավորությունն է:
Օրինակ՝ անձն ունի սեփականության իրավունք, ինչը նշանակում է, որ նա հնարավորություն ունի ձեռքբերելու, օտարելու կամ ժառանգաբար ստանալու այս կամ այն գույքը, անձն ունի հավատքի ազատություն, իսկ դա նշանակում է,որպետք է լինի դավանանքն ազատ ընտրելու, այն հանրայնորեն ընդունելու կամ հավատքը փոխելու հնարավորություն և այլն:
«Մարդու իրավունքները» ընդհանրական տերմին է և դրա տակ նախևառաջ այն գործողությունների ազատությունն է նկատառվում, որի պատասխանատվությունն ընկած է պետության վրա: Օրինակ՝կյանքի իրավունքը պետությունից պահանջում է ստեղծել այնպիսի համակարգ, որը մի կողմից կպաշտպանի մարդու կյանքը, իսկ մյուս կողմից այն խախտելու դեպքումկապահովի արդյունավետ հետաքննություն և մեղավորի պատժում: Համապատասխանաբար, մարդու իրավունքների ոլորտը, այսպես կոչված, ուղղահայաց գործողությունների ոլորտն է, որտեղ կողմերը հանդիսանում են մարդն ու պետությունը:
Գոյություն ունեն հարաբերություններ, որտեղ կողմերը մասնավոր անձինք են, թեև «իրավունքներ» հասկացությունն, այնուամենայնիվ, կիրառում ենք: Օրինակ՝ խանութում տետր գնելիս կամ հասարակական տրանսպորտով ուղևորվելիս հարաբերության մասնակից երկու կողմում մասնավոր անձինք են՝ վաճառող և գնորդ, վարորդ և ուղևոր, որոնց միջև առաջանում են իրավունքներ և պարտավորություններ: Չնայած նրան, որ այստեղ ևս կողմերն ունեն իրավունք-պարտավորություններ, այս տեսակի հարաբերությունը հեռանումէ մարդու իրավունքների ոլորտից, քանի որ այն ունի մասնավոր իրավական բնույթ: Հենց այս տեսակի հարաբերությունն են անվանում հորիզոնական հարաբերություն:
Մարդու իրավունքների աղբյուրը
Մարդու իրավունքների համընդհանուր ճանաչումը մարդկության պատմության ամենակարևոր քայլերից մեկն է և «իրենից ներկայացնում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը» - չկա մեջբերման հղումը:
«Մարդու իրավունքներ» հասկացությունը երկար ժամանակ անորոշ էր: Պատմականորեն այդ հասկացությունը ներառում է այն բնական, բնածին իրավունքները, որոնք «ծագում են մարդկային անձի բնածին արժանապատվությունից», համապատասխանաբար, նրանց աղբյուրը չի համարվում կոնկրետ մարդը կամ մարդկանց խումբը: Նախնիների համար իրավունքների աղբուրը գերբնական էր ՝ իրավունքները կամ ազատությունները մարդկությանը շնորհվել են Աստծո (հրեաներ) կամ աստվածների (հին հույներ) կողմից:
Հին հունական դիցաբանական կերպար Անտիգոնեն՝ Էդիպուս արքայի և Իոկաստեի դուստրը,թշնամանում է հորեղբոր՝Կրեոնի դեմ, ով քաղաքական հայացքներից ելնելով արգելում է հուղարկավորել Անտիգոնեի մահացած եղբորը (մարդու կողմից սահմանված արգելք): Անտիգոնեն իր կյանքի գնով պաշտպանում է եղբոր հուղարկավորման իրավունքը, ինչը չգրված է և հավերժական:
Ավելի ուշհին հույն փիլիսոփաներ Պլատոնն ու Արիստոտելըորպես մարդու իրավունքների աղբյուր նշել ենենմարդու գիտակցությունը: Նրանց պարզաբանմամբ, իրավունքները բխում են այն բնական օրենքներից,որոնցպաշտպանելու համար անձն, իր գիտակցությունից ելնելով,ունի բնական հակում:
Իրավունքների բնածին և հավերժական բնույթը կարծես պետք է լիներ դրանք հավասար ձևով մարդկանց շնորհելու երաշխիքը, անկախ նրա ծագումից և սոցիալական կարգավիճակից: Սակայն մարդկության զարգացման տարբեր փուլերում, ելնելով հասարակության սոցիալական դասակարգումից, տեղի ունեցավ իրավունքների ոչ հավասար բաշխում: Օրինակ՝Հին Հունաստանում, որը ժողովրդավարության օրրան է համարվում, օտարերկրացիները, ինչպես նաև կանայք, իրավազուրկ էին: Ընդհանուր առմամբ, ստրկատիրական և ֆեոդալական հասարակություններում իրավունքներ ունեին միայն ազնվականներն ու բարձր սոցիալական կարգավիճակ ունեցող մարդիկ: Մյուսների բարեկեցությունը, իսկ երբեմն՝ նաև կյանքը կախված էր նրանց բարի կամքից:
Նման սահմանափակումները, որոնք իրավունքների բնական և բնածին տեսության կողմիցդիտվում էին որպես անարդարություն, առաջացրեցին մարդու իրավունքներնու ազատությունները գրավոր ձևով ձևակերպելու անհրաժեշտություն:
Մարդու իրավունքները գրավոր փաստաթղթով ձևակերպելն ունի երկու հիմնական նպատակ՝ իրազեկել մարդկանց իրենց իրավունքների մասին և օգնել նրանց օգտվելու այդ իրավունքներից: Դրանք շատ լավ են ներկայացված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 2008 թվականի հրատարակության նախաբանում, որի հեղինակը ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Բան Կի Մունն է:
«Մեր պարտքն է ապահովել այս իրավունքների իրացումն առօրյա կյանքում և համոզվել, որ դրանց մասին իմացությունը, դրանց ըմբռնումն ու կիրառումը հասանելի է ամենուրեք և ամենքի համար: Շատ դեպքերում հռչակագրի առկայության մասին իրազեկումն ավելի կարևոր է նրանց համար, ում իրավունքները խստիվ ոտնահարվում են. նրանք պետք է իմանան, որ գոյություն ունի այս փաստաթուղթը և, որ այն գոյություն ունի իրենց համար»: