Ի՞նչէպետությունըևի՞նչդերէայնխաղումհասարակությանկյանքում:Սրանք այն հարցերն են, որոնք դարեր շարունակ քննարկման առարկա էին համարվում: Պետության հասկացության ըմբռնման իդեալիստական, ֆունկցիոնալ և կազմակերպական մոտեցումների համաձայն, այդ հասկացությունը տաբեր ձևով էին բացատրում, որպես ինստիտուցիաների ամբողջություն, տարածքային միավոր, փիլիսոփայական գաղափար, ճնշման և միավորման միջոց և այլն: Այստեղ հարկ է նշել , որ «պետությունը» և «երկիրը» հնարավոր է կիրառվեն որպես նույնական տերմիններ, սակայն «երկիրն» ավելի աշխարհագրական տարածք է, իսկ պետությունը՝ նրա քաղաքական կազմակերպությունը:
Տեսություններ պետության ծագման մասին
Հետաքրքիրէ, որպետությանէությանմասինքննարկումներիարդյունքումձևավորվել են պետության ծագման մասին բազմաթիվ տեսություններ, որոնք հաճախ ոչ միայն դրանց ստեղծողների, այլև տվյալ դարաշրջանի տրամադրությունների արտահայտություններն էին: Դրանց թվում են՝ աստվածաբանական, նահապետական, հասարակական պայմանագրի, բռնության, տնտեսական տեսությունները և այլն:
Աստվածաբանական տեսությունը հնագույններից մեկն է, որը սկիզբ է առել դեռևս հին դարաշրջանից: Նշված տեսությունը պետության ծագումը կապում է աստվածային կամքի հետ: Երկար դարերի ընթացքում աշխարհում համարվում էր, որ թագավորությունը օրհնված էր Աստծո կողմից և/կամ աստվածապարգև էր թագավորական դինաստիային: Այլ կերպ ասած՝գտնում էին, որ դինաստիան իր իշխանության լեգալիզացիան (օրինականացումը) ստանում էր Աստծուց, իսկ միապետը Աստծո ներկայացուցիչն էր երկրում: Դեռևս մ.թ.ա 17-րդ դարում Համմուրաբիթագավորի կողմից հռչակված օրենքներում ընդգծված է թագավորի իշխանության աստվածային ծագումը. «Աստվածները Համմուրաբի թագավորին հաստատեցին որպես «սևագլուխների» տիրակալ» ..... «Մարդը Աստծո շողքն է, ստրուկը՝ մարդու, իսկ թագավորը հավասար է Աստծուն»:
Աստվածաբանական տեսությամբ էր հաստատված նաև Բագրատիոնների դինաստիայի թագավորությունը Վրաստանում: Ըստ աստվածաբանական տեսության՝ իշխանությունը հավիտենական և անփոփոխ է, իսկ նրան հնազանդվելը՝ պարտադիր: Իշխանավորները գործում են Աստծո անունից, նրանց իշխանությունըաստվածային բնույթ է կրում, իսկ պետության ներսում հրապարակված օրենքները համապատասխանում են աստվածային արդարությանը:
Նահապետական տեսությունը լայնորեն տարածված էր Հին Հունաստանում և Հռոմում: Եվրոպայում նրա հիմնադիրն է համարվում Արիստոտելը: Այդ տեսության համաձայն, մարդը, որպես հավաքական էակ, նկրտում է հարաբերություն և ընտանիք ստեղծել այլ անձի հետ, իսկ ընտանիքի զարգացումից ստեղծվում է պետություն: Պետությունը համարվում է այնպիսի արտադրանք, որն առաջացել է ընտանիքների բազմացման, ընդլայնման և միավորման արդյունքում: Պետական իշխանությունը տոհմային հասարակության մեջ առկա հոր (նահապետի) իշխանության շարունակությունն է:
Պետության ծագման մասին նոր տեսության հիմք հանդիսացավ այսպես կոչված սոցիալական պայմանագրի տեսությունը, որը հայտնի է նաև հասարակական պայմանագրի տեսություն անվամբ և որի համաձայն պետության հիմքում է ընկած այսպես կոչված «հասարակական պայմանագիրը»: Նրա հիմնադիրներն են հանդիսանում անգլիացի փիլիսոփաներ՝ Թոմաս Հոբսն ու Ջոն Լոքը և ֆրանսիացի փիլիսոփա ու լուսավորիչ Ժան Ժակ Ռուսոն: Քանի որ նախնադարյան համակարգում գոյություն չուներ պետություն, հասարակությունը գտնվում էր «բնական վիճակում», մասնավորապես՝ նրանք ունեին անսահմանափակ անձնական ազատություն, յուրաքանչյուր ոք առաջնորդվում էր միայն իր շահերից ելնելով, ինչն առաջ էր բերում «բոլորի պատերազմը բոլորի դեմ»: Արդյունքում չկազմակերպված հասարակությունը կարող էր ոչնչացնել ինքն իրեն: Հենց դրանից խուսափելու նպատակով մարդիկ միմյանց հետ «ձևակերպեցին» «հասարակական պայմանագիր», ըստ որի փոխադարձ փրկության փոխարեն, նրանցից յուրաքանչյուրը հրաժարվում էր իր շահերի մի մասից: Ժողովուրդը պաշտպանում էր օրենքները, վճարում հարկեր, կատարում ռազմական և այլ տեսակի պարտականություններ, իսկ պետությունը պատժում էր մեղավորներին, ստեղծում մարդկանց կյանքի ու գործունեության համար անհրաժեշտ պայմաններ և պաշտպանում քաղաքացիներին արտաքին վտանգից: Այս տեսության համաձայն, պետությունը հենց այս պայմանագրի արդյունքում ծագած շահերի համաձայնության, համակեցության, փոխպաշտպանության ինստիտուտների ամբողջությունն է: Հարկ է նշել, որ այս տեսությունն ավելի շատ մեր՝ պետության մեջ ապրելու բացատրություն/արդարացումն է, քան պետության ծագման պատկերը:
Առաջիններից մեկը, ում վերագրում էին բռնության տեսության ստեղծումը, հանդիսանում էր չինացի պետական պաշտոնյա Շան Յանը, որը գործունեություն էր վարում մ.թ.ա. IVդարում:
XIX դարում բռնության տեսությունը գիտական մակարդակով մշակել են Դյուրինգը (գերմանացի փոլիսոփա), Գումպլովիչը ( ավստրիացի իրավաբան և սոցիոլոգ) և Կաուցկին (գերմանացի փիլիսոփա): Այս տեսությունը պետության ստեղծման հիմնական պատճառ է անվանում նվաճողական պատերազմները, բռնությունը և մի տոհմի կողմից մյուսին հնազանդեցնելը: Որոշ դեպքերում, նման պատճառներն արտաքին բնույթ էին կրում (դրսից ներթափանցած բռնություն), իսկ որոշ դեպքերում բռնությունը ծագում էր հասարակության ներսում (ներքին բռնություն): Ներքին բռնության դեպքում հասարակության խմբերից մեկը բռնության ճանապարհով հնազանդեցնում էր մեծամասնությանը: Արտաքին բռնության դեպքում պետության առկայություննանհրաժեշտ էր նվաճված ժողովուրդների և տարածքների կառավարման համար:
Ինչ վերաբերում է տնտեսական տեսությանը, ապա դրա հիմնադիրներն են համարվում Կառլ Մարքը և Ֆրիդրիխ Էնգելսը: Այդ տեսության համաձայն, պետությունը ձևավորվել է նախնադարյան հասարակության տնտեսական զարգացման արդյունքում, որը «պահանջել է» կառավարման կատարելագործում՝ պետության և իրավունքի ստեղծման ճանապարհով և սոցիալական փոփոխություններ առաջացրել հասարակության մեջ: Ըստ տեսության, պետության ծագումը տեղի է ունեցել փուլ առ փուլ: Սզբնապես ստեղծվել է աշխատանքի բաշխման սկզբունքը, հասարակության մի մասը սկսել է զբաղվել հողագործությամբ, մյուսը՝ անասնապահությամբ կամ արհեստով, իսկ նրանք ովքեր ունեին զարգացած առևտրային հմտություններ՝ առևտրով: Դրա արդյունքում հասարակության մեջ կուտակվել է ավելորդ արտադրանք, ինչն էլ իր հերթին, նպաստելէ առևտրի զարգացմանը: Ժամանակի ընթացքում այն մարդիկ, ովքեր մասնագիտացված էին աշխատանքի միայն մեկ ճյուղում, սկսեցին ուսումնասիրել և կիրառել մյուսների գործունեությունը՝ մրցունակ դառնալու և ավելի շատ հարստություն կուտակելու նպատակով: Ի վերջո, ուրիշի աշխատանքը յուրացնելու պատճառով հասարակությունը բաժանվեց դասերի՝ շահագործողների և շահագործվողների: Հետագա փուլում արդեն ստեղծվեց մասնավոր սեփականության ինստիտուտ և իշխանություն, իսկ շահագործողների (հարուստների) իշխանությունը պահպանելու համար անհրաժեշտ դարձավ ստեղծել բռնության հատուկ մեխանիզմ՝ (այդ թվում՝ ոստիկանություն, բանակ, բանտ) պետության տեսքով:
Ժամանակակից պետությունների բնութագրիչներից մեկը նրա ինքնիշխանությունն է: Վրաստանը, մյուս պետությունների նման, ինքնիշխան պետություն է, ինչը նախևառաջ նշանակում է, որ այն ունի բացառիկ իրավասություն (իշխանություն) իր տարածքում: Այն բարձրագույնն է իր ներքին գործերում և անկախ՝ արտաքին հարաբերություներում: Թեպետ, ինքնիշխանության ժամանակակից նշանակությունը չի ենթադրում անսահմանափակ, բացարձակ անկախություն: Համապատասխանաբար, «Վրաստանն ինքնիշխան պետություն է» սահմանումը նշանակում է, որ միջազգային հարաբերություններում այն կախված չէ այլ պետության կամքից և ենթակա չէ որևէ այլ իրավակարգին, բացառությամբ միջազգային իրավունքի: Սրա հետ մեկտեղ, միջազգային հարաբերություններին այն մասնակցում է որպես մյուս պետություններին հավասար սուբյեկտ:
Հատկանշական է, որ ընդհանուր առմամբ պետությունների հարաբերությունների ձևաչափը արտաքին հարաբերություններում կարող է լինել տարբեր, օրինակ՝ միջպետական կամ պետության և միջազգային կազմակերպության միջև: Իր հերթին, բազմազան են համագործակցության տեսակները ևս՝ քաղաքական, տնտեսական և/կամ ռազմական և այլն:
Միջազգային իրավունքում գոյություն ունեն պետությունների դաշինքներ, միություններ, ընկերակցություններ, միավորումներ և այլն, որոնց շարքում հատկանշական է Հյուսիս-Ատլանտյան Պայմանագրի Կազմակերպությունը (ՆԱՏՕ), Եվրոպական Միությունը (Եվրամիություն), Եվրոպայի Խորհուրդը (Եվրախորհուրդ), Միավորված Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ) և ԱՊՀ-ն:
Իշխանության էությունն ու նպատակը
Ժամանակակից պետության մասին խոսելիս, կարևոր է իմանալ, թե ինչպես և որ սկզբունքների վրա հենվելով է այն գործում: Առաջնահերթորեն հարկավոր է իրարից սահմանազատել «պետություն» և «իշխանություն» հասկացությունները: Դրանցից առաջինը քաղաքական կազմակերպություն է, որն ունի ինքնիշխանություն կոնկրետ տարածքի և այդ տարածքում բնակվող մարդկանց նկատմամբ, այն դեպքում, երբ իշխանությունը ինստուտուցիա է, որը հիմնում և կիրարկում է օրենքները պետության ներսում, իրականացնում ներքին և արտաքին քաղաքականությունը և վերահսկում պետության ներսում օրենքների և մարդու իրավունքների անշեղ պաշտպանությունը:
Ժամանակակից ժողովրդավարական պետություններում առավել արդյունավետ, ժողովրդավարական և ողջամիտ կառավարություն ապահովելու նպատակով քաղաքական իշխանությունը բաժանված է երեք ճյուղերի՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, ինչն իշխանության բաշխման սկզբունքի դրսևորումն է: Նման բաշխման և իշխանության ճյուղերի փոխվերահսկողության նպատակն է հասնել պետական իշխանության հավասարակշռությանը, ինչպես նաև ապահովել վերահսկողության ադեկվատ մեխանիզմներն ու կանխել իշխանության չարաշահումը: Պետք է նշել նաև այն, որ ժողովրդավարական պետություններումիշխանության ձևավորումը տեղի է ունենում ընտրությունների ճանապարհով, ինչը ժողովրդական ինքնիշխանության՝ ժողովրդի իշխանությանորոշակի փոխակերպումն է և փոխանցումը ցանկալի քաղաքական ուժին:
Օրենսդիր իշխանության հիմնական պարտականություններն են՝ ներկայացուցչական, օրենսդիր, վերահսկիչ և քաղաքականություն սահմանող: Վրաստանի սահմանադրության 48-րդ հոդվածի համաձայն, Վրաստանի խորհրդարանը երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմինն է, որն իրականացնում է օրենսդիր իշխանությունը, սահմանում երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, սահմանադրությամբ սահմանված շրջանակներում վերահսկում կառավարության գործունեությունը և կատարում այլ իրավասություններ: Խորհրդարանի անդամների ընտրությունը տեղի է ունենում համընդհանուր, հավասար և ուղղակի ընտրությունների միջոցով, գաղտնի քվեարկությամբ՝ 4 տարի ժամկետով:
Գործադիր իշխանությունը, որպես օրենք ներկայացնում են նախագահն ու կառավարությունը: Վրաստանում նախագահի մասնակցությունը գործադիր իշխանության իրականացման գործում հասցված է նվազագույնի և հիմնականում այն իրագործվում է կառավարության կողմից, որի ղեկավարն է վարչապետը: Իշխանության այս ճյուղը երկիրը ղեկավարում է սահմանադրության և օրենքների հիման վրա, վերահսկում դրանց պաշտպանությունը և իրականացնում երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը: Վարչապետին և կառավարությանը վստահություն է հայտնում Վրաստանի խորհրդարանը, որից հետո Վրաստանի նախագահը նշանակում է վարչապետին, իսկ վարչապետը՝ կառավարության մյուս անդամներին: Վրաստանի նախագահին 5 տարի ժամկետով առանց դեբատների, բաց քվեարկությամբ ընտրում է ընտրական կոլեգիան: Նույն անձին Վրաստանի նախագահ կարելի է ընտրել միայն երկու անգամ: Ընտրական կոլեգիայի կազմի մեջ մտնում է 300 անդամ, այդ թվում Վրաստանի Խորհրդարանի և Աբխազիայի և Աջարիայի Ինքնավար հանրապետությունների Գերագույն ներկայացուցչական մարմինների բոլոր անդամները:
Ինչ վերաբերում է դատական իշխանությանը, դրա հիմնական հատկանիշներն են՝ 1. Այն իրագործվում է միայն դատարանների կողմից, 2. Այն անկախ է իշխանության մյուս ճյուղերից, 3. Պաշտպանում է օրենսդրություն, այդ թվում սահմանադրության նորմերը, 4. Վերահսկում է գործադիր իշխանության որոշումներն ու գործողությունները, և 5. Դատական ակտերը պարտադիր են բոլոր պետական մարմինների և անձանց համար երկրի ամբողջ տարածքում:
Վրաստանում, ինչպես ուրիշ այլ ժողովրդավարական կառավարման երկրներում, գոյություն ունի ընդհանուր դատական համակարգի երեք ատյան՝ քաղաքային/շրջանային, վճռաբեկ և կասացիոն (գերագույն) դատարան: Բացի այդ՝ այս վերջիններից զատ գոյություն ունի նաև սահմանադրական դատարան, որի հիմնական պարտականությունը սահմանադրական վերահսկողության իրականացումն է:
Տեքստում փոփոխությունը կատարվել է 2023 թվականի նոյեմբերի 6-ին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ տեսահոլովակում նշված փոփոխությունները չեն կատարվել: