Դարերշարունակմարդնիրանձը, որպեսաշխարհիկենտրոնէրդիտարկումև գտնում էր, որ յուրաքանչյուր կենդանի էակ կամ բնական ռեսուրս գոյություն ուներ մարդկության բարեկեցության համար և դրանք կարելի էր կիրառել առանց որևէ սահմանափակման: Նման մոտեցումը չափազանց մեծ վնաս հասցրեց շրջակա միջավայրին, ինչը հատկապես նկատելի դարձավ 19-րդ դարից՝ արդյունաբերականացման դարաշրջանից հետո:
Կլիմայական փոփոխությունները, օդի աղտոտման տագնապալի մակարդակը, ռեսուրսների սպառման վտանգը. սրանք այն հիմնախնդիրներն են, որոնց պատճառով ժամանակակից աշխարհը որոշեց վերանայել զարգացման դասական ծրագիրը և հոգ տանել վաղվա օրվա, ապագա սերնդի առողջության և բարեկեցության համար: Հենց սա է կայուն զարգացումը, «որը պատասխանում է արդի պահանջներին այնպես, որ պահպանի ապագա սերունդների պահանջները բավարարելու հնարավորությունը»:
Կայուն զարգացումը ներառում էտնտեսական, սոցիալական և էկոլոգիական ասպեկտները: Համարվում է, որ զարգացումը պետք է լինի տնտեսապես բարենպաստ, սոցիալապես արդար և շրջակա միջավայրի համար խնայողական:
Էկոլոգիական ապեկտ
Բնական ռեսուրսները սպառողական են: Այսօրվա դրությամբ, մարդկության տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ, կենդանիների և բույսերի շատ ցեղատեսակներ կանգնած են վերացման վտանգի առջև, քանի որ մարդու գործունեությունը ոչնչացրել է նրանց զարգացման բնական արեալը (հատված): Նույն պատճառով աղտոտված է օդը և ջուրը: Այս ամենն այսօր արդեն վտանգավոր է առողջության համար, իսկ երկարաժամկետ հեռանկարում, եթե մարդիկ կրկին շարունակեն նույն գործունեությունը, երկրագնդի վրա վտանգ կսպառնա կյանքին, և մարդկությունը կհայտնվի բնաջնջման վտանգի առջև: Բարեբախտաբար, այդ գործընթացը դեռևս անշրջելի չէ, թեպետ իրավիճակը շտկելու համար հարկավոր են յուրաքանչյուրիս ջանքերը:
Ի՞նչ կարող ենք անել մարդկության կողմից վերջին երկու հարյուրամյակի ընթացքում շրջակա միջավայրին հասցրած վնասն արմատախիլ անելու համար:
Առաջին հերթին պետք է պահպանենք կենսաբազմազանությունը, ինչը ենթադրում է, որ ոչնչացումից պետք է պաշտպանենք կենդանիների և բույսերի բոլոր տեսակները և հատկապես խնամենք վերացման եզրին գտնվող բույսերն ու կենդանիներին:
Խնամենք բնական ռեսուրսները. անտեղի չսպառենք էլեկտրաէներգիան, ջուրը, վերամշակման համար հանձնենք թուղթը, պլաստմասը, ապակին և այլն:
Նվազեցնենք օդի աղտոտումը. նպաստենք էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրների (ջուր, քամի, արևային էներգիա, բիովառելիք) զարգացմանն ու օգտագործմանը, ավելի քիչ օգտվենք ավտոմեքենաներից, առավելություն տանք տեղական արտադրանքին (որի համար հարկավոր չէ երկարատև փոխադրում և, հետևաբար, դրանք սպառողին հասցնելն ավելի պակաս է աղտոտում շրջակա միջավայրը):
Վրաստանի սահմանադրություն, Հոդված 37
«(....)
3. Յուրաքանչյուր ոք ունի առողջության համար անվտանգ միջավայրում ապրելու, բնական և մշակութային միջավայրից օգտվելու իրավունք: Յուրաքնչյուր ոք պարտավոր է խմանել բնական և մշակութային շրջակա միջավայրը:
4. Պետությունը, նախատեսելով այժմյան և ապագա սերունդների շահերը, ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունն ու բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը, երկրի կայուն զարգացումը հասարակության տնտեսական և էկոլոգիական շահերի համապատասխան, մարդու առողջության համար անվտանգ միջավայր ապահովելու նպատակով: (15.10.2010. N3710, գործում է 2011 թվականի հունվարի 1-ից):
5. Յուրաքանչյուր ոք ունի իրավունք ժամանակին ստանալ շրջակա միջավայրի վիճակի մասին լիարժեք և օբյեկտիվ տեղեկատվություն (15.10.2010. N3710, գործում է 2011 թվականի հունվարի 1-ից):
Բնաջնջման վտանգի առջև գտնվող ցեղատեսակների պաշտպանության և վերականգնման նպատակով Վրաստանում գործում է «Վրաստանի «Կարմիր ցուցակի» և «Կարմիր գրքի» մասին» օրենք, որի նպատակն է «ապահովել Վրաստանի տարածքում տարածված բնաջնջման վտանգի առջև գտնվող ցեղատեսակների պաշտպանությունն ու վերականգնումը, տեսակների բազմազանության և գենետիկական ռեսուրսների պահպանումը, կայունությունն ու դրանց կայուն զարգացման համար պայմանների ստեղծումը»:
1996 թվկանին Վրաստանն ընդունեց «Շրջակա միջավայրի պահպանության մասին» օրենքը, որի նպատակներից մեկն է «պաշտպանել շրջակա միջավայրի ոլորտում Վրաստանի սահմանադրությամբ սահմանված մարդու հիմնական իրավունքները՝ ապրել առողջության համար անվտանգ միջավայրում», ինչպես նաև նպաստել կենսաբազմազանության և էկոլոգիական հավասարակշռության ապահովմանը:
Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նախարարությունը, միավորված գործակալություններով, ստեղծված է Վրաստանում կենսաբազմազանության պահպանումն ապահովելու համար: 2005 թվականին նախարարությունում ստեղծվեց շրջակա միջավայրի տեսչություն, որի խնդիրն է բացահայտել և արմատախիլ անել խախտումները շրջակա միջավայրի ոլորտում, ինչպես նաև անցկացնել միջոցառումներ նման խախտումներից խուսափելու նպատակով:
Սոցիալական ասպեկտ
Կայուն զարգացման սոցիալական ասպեկտը ներառում է արդարության և բարեկեցության գաղափարների վրա հիմնված հասարակություն, որի անդամների համար, չնայած իրենց նյութական կարողությունների, հասանելի են այն անհրաժեշտ կարիքները, ինչպիսիք են՝ սնունդը, բնակարանը, առողջապահությունը, կրթությունը, աշխատանքը, մարդու իրավունքները, սեփականության իրավունքը և այլն:
Կայուն սոցիալական զարգացումն, առաջին հերթին, ենթադրում է ցանկացած խտրականության արմատախիլ անելն ու հասարակության խոցելի անդամների՝ սահմանափակ կարողություններով անձինք, կանայք, փոխրամասնություններ, սոցիալական իրավունքների պաշտպանությունը: Այդ պատճառով հարկավոր է մշակել ադեկվատ (համարժեք, համապատասխան) սոցիալական քաղաքականություն, ստեղծել աշխատանքի տեղավորելու և անհավասարությունն արմատախիլ անելու վրա կենտրոնացած համակարգ:
Քաղաքացիական համերաշխության սատարումը, որն արդեն քննարկել ենք ակտիվ քաղաքացիների տեսանկյունից, նույնպես կայուն սոցիալական զարգացման բաղադրիչներից մեկն է:
Տնտեսական ասպեկտ
Կայուն զարգացման տնտեսական ասպեկտն ուղիղ կապի մեջ է ինչպես էկոլոգիայի և շրջակա միջավայրի, այնպես էլ սոցիալական համերաշխության հետ: Կայուն զարգացումը չի նշանակում, որ անձը հրաժարվում է այն բարիքներից, որոնք նրան տրվում է տեխնոլոգիական կամ արդյունաբերական առաջընթացի շնորհիվ: Նա միայն ձգտում է ձեռք բերել բարեկեցությունն այնպես, որ որքան հնարավոր է քիչ վնաս հասցնի շրջակա միջավայրին և ավելի շատ հոգ տանի հասարակության սոցիալական բարեկեցության համար: Փոքր արտադրամասեր հիմնելը, տեղական արտադրանքին նպաստելը, վերամշակված նյութն (ապակի, թուղթ) արտադրության մեջ կրկին անգամ օգտագործելը, այն չնչին ցանկն է, որով չի խոչընդոտվի տնտեսական զարգացումը, և չեն վնասվի նաև ապագա սերնդի շահերը: