Գլուխ 3, Դաս 34

Էկոնոմիկան (տնտեսագիտություն) գործնականում

Բարեկեցության էությունն  ու դրա նշանակությունը 

Բարեկեցությունտերմիննէկոնոմիկայումունի երկու տեսակի ծանրաբեռնվածություն: Առաջին նշանակությունը կիրառվում է առօրյա կյանքում և նշանակում է հարստություն ու երջանիկ կյանք, իսկ երկրորդը՝ կառավարության քաղաքականությունն է, որը կողմնորոշված է հարստության  վերաբաշխման և կառավարական սոցիալական նախագծերին: Տվյալ ենթագլխում մենք ուշադրությունը կսևեռենք բարեկեցության երկրորդ նշանակությանը, որը ենթադրում է կառավարության ակտիվ դեր, և կքննարկենք տրված նախագծի դրական և բացասական կողմերը:

Բարեկեցության պետությունը կողմնորոշված է համընդհանուր անվճար կրթության, առողջապահության, նվազագույն աշխատավարձի և այլ տեսակի սոցիալական ծախսերին: Զարգացման բարձր մակարդակի հասած երկների մեծամասնությունը որոշում են կայացրել, որ տնտեսական աճից և հարստացումից առավել անհրաժեշտ էր տնտեսական հավասարություն  և համընդհանուր բարեկեցության վրա կողմնորոշված կառավարություն: Համապատասխանաբար այդ երկրների կառավարություններն աստիճանաբար սկսեցին ավելացնել հարկերը և այդ ռեսուրսներով իրականացրեցին տարբեր սոցիալական նախագծեր:  Դրանից հետո կառավարության չափը տնտեսության մեջ և մարդկանց կյանքում զգալիորեն աճեց: Կառավարման չափը հաշվելու տարածված մեթոդներից մեկը հարկային բեռի հաշվարկն է, ինչը ցույց է տալիս, թե հարկերի տեսքով ինչքան տոկոս է ստանում կառավարությունն էկոնոմիկայից: Եվրախորհրդի որոշ երկրներում  տվյալ թիվը տատանվում է 40%-50%-ի շրջանակներում: Գոյություն ունեն նաև զարգացած երկրներ, որտեղ հարկային բեռը 25%-30%-ի շրջանակներում է: Դրանք են՝ Շվեյցարիան, Իռլանդիան, Ճապոնիան, ԱՄՆ-ը, Հարավային Կորեան: Վրաստանում 2016 թվականի տվյալներով տրված թիվը  26% է: Հատկանշական է նաև այն, որ գոյություն ունեն զարգացած և հարուստ երկրներ, որոնք մինչ օրս հարստանում են արագ  տեմպով, և նրանց հարկային բեռը 20%-ից շատ ավելի ցածր է: Այդ երկրներն են ՝ Սինգապուրը, Հոնգ Կոնգը, Թայվանը, Պանաման և նման այլ երկրներ:

Անհրաժեշտ է նշել նաև այն, ինչը  շատ կարևոր է  էկոնոմիկան ըմբռնելու համար: Աշխարհում ոչինչ անվճար չէ: Ցանկացած սոցիալական ծրագիր, որն իրականացնում է կառավարությունը, ֆինանսավորվում է կրկին հարկեր վճարողներից: Օրինակ՝ Վրաստանի կառավարությունը կրթության վրա ծախսում է մոտ 1 միլիարդ լարի, որն էլ կազմում է տնտեսության մոտ 3 %-ը: Դա նշանակում է, որ հարկեր վճարող ցանկացած անձ իր եկամտի 3 %-ը վճարում է միայն կրթության բյուջետային ծախսերի համար, անկախ նրանից՝ կապված է, թե ոչ կրթության բնագավառի հետ: Ստացվում է, որ իրականում անվճար ոչինչ գոյություն չունի:    

 Եվս մեկ կարևոր գործոն, որը պետք է հաշվի առնել, այն է, թե զարգացման որ փուլում էին զարգացած երկրներն այն ժամանակ, երբ  սկսեցին կառուցել բարեկեցության վրա կողմնորոշված  պետություններ: Երբ Դանիան 1970-ական թվականներին սկսեց կառուցել բարեկեցության վրա կողմնորոշված պետություն, այն արդեն 7 անգամ ավելի հարուստ էր այսօրվա Վրաստանից: Մոտավորապես նույն պատկերն ենք տեսնում Դանիայի փոխարեն այլ երկրների օրինակները քննարկելիս:

 Հետևություն. կարելի է ասել, որ բարեկեցության վրա կողմնորոշված պետություն կոչվում է կառավարության այն քաղաքականությունը, որը բաշխում է հարստությունը բնակչության տարբեր շերտերի միջև և բնակչությանն առաջարկում է անվճար համընդհանուր ծրագրեր: Զարգացած երկրների մի մասն ընտրեց նման քաղաքականություն և առ այսօր շարունակում է, իսկ զարգացած երկրների մյուս մասը ձգտում է, որ կառավարության չափն էկոնոմիկայում լինի ավելի պակաս և հարստության մեծ մասը քաղաքացիները տնօրինեն՝ ըստ իրենց հայեցողության: 

Պետության տնտեսական գործառույթները   

 Նախորդ ենթակետերում անդրադարձանք բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ կառավարման ձևերին, որոնք կողմնորոշված են բարեկեցիկ պետության կառուցմանը և, համապատասխանաբար, մեծ բաժնեմաս ունեն քաղաքացիների կողմից ստեղծած հարստությունը տնօրինելու գործում:

Եթե վերանայենք մարդկության զարգացման ցանկացած փուլ, յուրաքանչյուր կառավարություն մշտապես ձգտում էր վարել այնպիսի քաղաքականություն, որը կպայմանավորեր հարստության արագ աճ և այնուհետև այդ հարստության արդյունավետ կիրառում:  Պետության տնտեսական գործառույթի մասին գոյություն ունեն բազմաթիվ տարբերվող կարծիքներ, և հաճախ տվյալ թեմայի քննարկումը տանում է դեպի գաղափարախոսական վիճաբանություն:

Կառավարության տնտեսական գործառույթների հետ կապված՝ գոյություն ունեն մի քանի մոտեցումներ. առանձնանում է երկու մոտեցում: Առաջինը ենթադրում է կառավարության (որքան հնարավոր է) սակավ միջամտություն էկոնոմիկայում և, համապատասխանաբար, պակաս գործառույթներ, իսկ երկրորդ մոտեցումը ենթադրում է կառավարության առավել միջամտություն էկոնոմիկայում  և քաղաքացիների կյանքում: Քննարկենք մոտեցումներից  յուրաքանչյուրը:

Դասական տնտեսագիտական տեսությունները սովորեցնում են, որ կառավարության ֆունկցիան խաղի կանոնների սահմանումն է՝ օրենքների տեսքով: Հենց խաղի կանոններին տարբեր կերպ են արձագանքում շուկայական խաղացողները: 33-րդ դասի ընթացքում նման օրինակ քննարկել ենք շոկոլադի արտադրամասում: Մի դեպքում, երբ հարկը բարձր էր, սեփականատերն ուներ լրացուցիչ հարստություն ստեղծելու ավելի  քիչ գործոն, իսկ երբ հարկերը ցածր էին, նա ուներ բավականին ազատ ռեսուրս լրացուցիչ ներդրումներ անելու համար:  Հենց դա են ենթադրում կառավարության սակավ միջամտության կողմնակիցները, երբ  խոսում են հարստացման արագ տեմպի մասին, այն դեպքում, երբ քննարկում են կառավարության տնտեսական գործառույթը մասնավոր սեփականության և պայմանագրերի  պաշտպանության հարցում: Նրանց կարծիքով, որքան պակաս է կառավարման չափը, այնքան ավելի շատ հարստություն, զարգացում և նորարարություն է ստեղծվում և օրինակ են բերում ցանկացած տեսակի ապրանք (բջջային հեռախոսներ, գուգլ, ֆեյսբուք, էլեկտրաէներգիա, սննդամթերքներ և այլն), որն արտադրվում է ոչ թե կառավարության, այլ մասնավոր ընկերությունների կամ ուղղակի քաղաքացիների կողմից:

Զարգացած աշխարհը հարստացել է, քանի որ կառավարությունը վարում էր տնտեսական ճիշտ քաղաքականություն: Իսկ դա արտահայտվում էր քաղաքացիներին առավելագույն ազատություն շնորհելով, որպեսզի նրանք հարստությունը հասցնեին առավելագույնի: Թեև ունենք օրինակներ, երբ  կառավարությունն  առավելապես միջամտում էր էկոնոմիկային: Դրանք են կոմունիստական երկրները՝ Խորհրդային Միությունը, Կամբոջան, Հյուսիսային Կորեան, Վիետնամը, Կուբան և այլն: Ամեն հարցումկառավարությունն էր կայացնում որոշում, թե ով, որտեղ, երբ, որքան և ինչ գնով պետք է արտադրեր ապրանք կամ ծառայություն և ում վաճառեր այն: Գրեթե միշտ կառավարման նման քաղաքականությունն ավարտվել է ամբողջական տապալման և իր երկրին բերել բազմաթիվ դժբախտություններ:

Ինչպես նշեցինք վերևում, կառավարման տնտեսական գործառույթը մասնավոր սեփականության և պայմանագրերի պաշտպանությունն է: Եթե երկրում պաշտպանված չեն մասնավոր սեփականությունն ու մարդկանց միջև փոխհամաձայնությունը, անհնար է տվյալ երկրի արագ տնտեսական զարգացումը, քանի որ այսօրվա տնտեսական համակարգերը հիմնված են հենց մասնավոր սեփականության վրա: 

 

Հասարակական ապրանք ու ծառայություն

Ինչպես նշեցինք նախորդ գլուխներում, այսօրվա զարգացած երկրների էկոնոմիկան հիմնված  է մասնավոր սեփականության վրա: Ապրանքի և ծառայությունների մեծամասնությունը ստեղծում են մասնավոր ընկերություններն ու ոչ կառավարական սեկտորները, սակայն գոյություն ունեն հասարակական ապրանք և ծառայություն:

Եթե տեսականորեն քննարկենք, ապրանքը կամ ծառայությունը հասարակական են, եթե հավասարապես հասանելի են  յուրաքանչյուր քաղաքացու,  և որքան էլ սպառի  մեկ անձ, չի խանգարվում տվյալ ապրանքի կամ ծառայության սպառումը մյուսների կողմից: Սակայն, իրականում դրությունն այլ է: Աշխարհում գոյություն չունի այնպիսի ապրանք, որը անսահմանափակ է: Ամեն ինչ, այդ թվում թթվածինը սահմանափակ քանակությամբ է աշխարհում: Սակայն սահմանափակ քանակ չի նշանակում, որ ապրանքն, անվերապահորեն, հազվագյուտ է: Այդ իսկ պատճառով տնտեսագետների մի մասը համարում է, որ որոշ ապրանքներ այնքան շատ են (չնայած նրան, որ սահմանափակ են), որ լիովին բավարար  է դրանք անվանել հասարակական ապրանք:  

Հասարակական ապրանքի լավ օրինակ է ծիածանը: Պատկերացնենք, եթե քաղաքում կա ընդամենը 1000 մեքենա և այդ 1000-ը վաճառվել է, այդ դեպքում որոշ մարդիկ մեքենա ձեռքբերելու ցանկության դեպքում կմնան առանց ավտոմեքենայի: Սակայն ծիածանը այլ կարգի ապրանք է: Ոչ ոքի հնարավոր չէ արգելել նայել նրան, և մեկ անձի կողմից դրա սպառումը չի նվազեցնում նրա քանակը և չի սահմանափակում նրա սպառումը մյուսների կողմից: Այդ իսկ պատճառով նման ապրանքը կոչվում է հասարակական ապրանք:

Ծիածանից, օդից և այլ բնական ռեսուրսներից բացի, որոնք հնարավոր է մարդիկ չեն ստեղծել, հասարակական ապրանքի օրինակ են համարվում պաշտպանությունն ու ոստիկանությունը: Պաշտպանության ծառայությունից օգտվում են բոլորը, ովքեր գտնվում են այս կամ այն երկրում, անկախ նրանից, թե ինչ գումար են վճարում դրա համար, աշխատում են, թե՝ ոչ և ունեն թե՝ ոչ նման ծառայությունից օգտվելու ցանկություն:

 Որոշ դեպքերում մարդիկ, որոնք օգտվում են հասարակական ապրանքից, բայց դրա համար գումար չեն վճարում, կոչվում են անտոմս ուղևորներ: Նրանք ստանում են այդ ծառայությունը և չի թույլատրվում արգելել նրանց ստանալ տվյալ ծառայությունը: Օրինակ,  եթե մարդկանց մի մասը վճարում է հրավառության համար և հիանում այդ տեսարանով, մյուսները տվյալ դեպքում չեն տալիս կոնտրիբուցիա (ռազմատուգանք), սակայն ունեն տեսարանով հիանալու  և տվյալ ապրանքից  կամ ծառայությունից օգտվելու հնարավորություն:

Եթե դասի վերաբերյալ մեկնաբանություններ, հարցեր կամ խորհուրդներ ունեք: Գրե՛ք մեզ