Գլուխ 4, Դաս 41

Սեքսուալություն և սեքսուալ վարքագիծ

Ի՞նչ է սեքսուալությունը?

Սեքսուալությունը (սեռականություն)  կենսաբանական, հոգեբանական, հոգևոր ու  էմոցիոնալ զգացողությունների և վարքագծերի միասնությունն է, ինչը կապված է սեռական ցանկության դրսևորման և բավարարվածության հետ և իրենից ներկայացնում է մարդու օրգանիզմի բնածին պահանջն ու ֆունկցիան: Մարդը ծնվում է որոշակի (սեքսուալ) պոտենցիալով, ինչը հետագայում զարգանում է անհատական կենսական փորձի հիման վրա: Այն ներառում է սեռ, գենդերային նույնականացում ու դեր, սեռական կողմնորոշում, էրոտիկություն, հաճույք, ինտիմ և վերարտադրություն:

 Չնայած բացատրությանը, հոգեբանների մեծամասնությունը համաձայն է, որ սա բնատուր տրվածություն է, որն անցնում է զարգացման և փոփոխության որոշակի ճանապարհ և որի հետ կապված է ստեղագործականությունը, ագրեսիվությունը, էներգիան, գրգռվողականությունը/տիրապետումը և այլն:

 Ավելի պարզ բառերով՝ սեքսուալությունը ինքնադրսևորման ճանապարհ է, ինչպես ես զգում քեզ սեքսի և այն մարդկանց նկատմամբ, ով գրավում է քեզ: Սեքսուալությունը մարդկանց միջև կապ հաստատելու միջոց է:

 Միջավայրը, որտեղ ծնվել ես, ազդեցություն է գործում նրա վրա, թե ինչպես ես ընկալում սեփական կամ ուրիշի սեքսուալությունը: Մշակութային շրջակա միջավայրը սահմանում է արգելքը, տաբուն, նորման, այն ինչ շատ դեպքերում կարգավորող բնույթ է կատարում, իսկ նպատակը՝ հանրության ներսում ներդաշնակ համակեցության հաստատումն է:

Թեև, նորմերիառկայությունըմարդկանց մոտ ամոթի, վախի, հանցանքի զգացողություն է արթնացնում, առաջացնում է սեռականության անկում, թուլացում,  դեպրեսիա, անիրականացման զգացում, ճնշված ագրեսիա և այլն: Կարճ ասած՝ սահմանափակ սեռականությունը վնասակար է մարդու հոգեբանության համար:

Սոցիալական և մշակութային նորմերը երբեմն խոչնդոտում են մարդու բնական, անհատական զարգացումը: Սահմանված նորմերի պատճառով մարդու սեքսուալությունը հնարավոր է լինի ճնշված:

Սեքսուալ վարքագիծ

Սեքսուալ վարքագիծը անհատի այն վարքագիծն է, որը  հնարավորություն է տալիս սահմանել որևէ սեռի նկատմամբ նրա պատկանելությունը: Հիմնականում դրանք հատկանշային վարքագծեր են՝ հիմնված արտաքինի, հագուստի, վարքագծի, ժեստերի համակարգի տարբերության վրա:

 Սեքսուալ վարքագիծը սոցիալական վարքագիծն է, մարդուն կառավարում է որոշակի նպատակ, նա ձգտում է որոշակի շահերի իրականացմանը, սակայն ամեն ինչ հիմնված է կենսաբանական մեխանիզմների կիրառման վրա: Սեքսուալ վարքագծում միավորված են ֆիզիոլոգիական, հոգեբանական և սոցիալ-մշակութային գործընթացները:

Սեքսուալ վարքագիծը չի ենթադրում մեկընդմիշտ ուսումնասիրված վարքագծի մոդել: Այն մշտապես փոփոխվող  դերերի փաթեթ է:

Պահանջները, ՞՞՞'''' տարբերվում են սեռի և տարիքի համապատասխան: Այն, ինչ թույլատրելի է տղամարդկանց, արգելված է կանանց համար և հակառակը: Նման երկակի նորմերը «երկակի չափորոշիչ» են կոչվում:  «Երկակի չափորոշիչի» պահանջները զգացվում են վաղ հասակից ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր կյանքում: Սեքսուալ վարքագծի վրա ազդեցություն են գործում նաև տարիքային նորմերը: Տղայի համար ընդունելի սեքսուալ վարքագիծը, հաճախ բացարձակապես անընդունելի է հասուն տղամարդու համար և այլն:

 Տարբեր սեռական դերեր սեքսուալ վարքագծի նկատմամբ ունեն տարբեր պահանջներ: Սեռական վարքագծի նկատմամբ տարբեր սեռական դերերի պահանջների թերագնահատումը ստեղծում է չարդարացված իրավիճակներ, երբ, օրինակ՝ հագուստի ձևի համապաձայն քննարկում են սեռական կողմնորոշվածությունը կամ մասնագիտության հատկություններից ելնելով եզրակացություններ անում ընտանեկան կյանքի մասին:

Սեռական հասունացում

Չափահասության տարիքն անցնելուն պես քո մարմինը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվում, իսկ դու նկատում ես, որ փոխվում է նաև բնավորությունդ ու վարքագիծդ:  Սկսած այս ժամանակահատվածից մինչև մարմնի մազածածկույթի առաջացումը, իմացիր թե ինչ պետք է ակնկալես սեռական հասունացման ժամանակահատվածում:

Ի՞նչ է սեռական հասունացումը

 Այդ ժամանակ քո մարմինը զարգանում և փոփոխվում է, քանզի արդեն հասուն մարդ ես դառնում: Այդ փոփոխությունները լիովին նորմալ են: Հնարավոր է սեքսուալ զգացողություններ առաջանան և նկատես, որ փոփոխվում է բնավորությունդ  և էմոցիաներդ:

Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը:

 Սեռական հասունացման համար կոնկրետ տարիք գոյություն չունի, այդ պատճառով մի անհանգստացիր, եթե քո մարմինը քո ընկերներից վաղ կամ ուշ է փոփոխվում: Աղջիկների մոտ սեռական հասունացումը հաճախ սկսվում է 10-16 տարեկան, տղաների մոտ՝ 10-18 տարեկան հասակում:

 Հիշիր, որ փոփոխությունները տեղի կունենան ժամանակի ընթացքում: Բոլորի մարմինները տարբեր են, որոշ մարդիկ արագ են զարգանում, մյուսները՝ դանդաղ:

Նոր զգացողություններ և էմոցիաներ

 Սեռական հասունացում անցնում է մեզանից յուրաքանյուրը, սակայն բոլորը՝ յուրովի: Սա կարող է լինել հուզող և միաժամանակ, անհանգստացնող ճանապարհորդություն, հատկապես, եթե չգիտես, թե ինչ է քեզ սպասվում յուրաքանչյուր քայլափոխում:  Ակնկալվող փոփոխությունների մասին  տեղեկություն ունենալը կարող է հեշտացնել այս գործընթացն անցնելը:

 Լիովին նորմալ է, եթե սեռական հասունացման ընթացքում ավելի հաճախ ես մտածում սեքսի մասին: Շատերը սկսում են դիպչել և ուսումնասիրել սեփական մարմինը:

 Սեռական հասունացման ընթացքում շատերը հասկանում են, որ իրենց գրավում են սեփական, հակառակ կամ ընդհանրապես, երկու սեռի մարդիկ: Մյուսներին կարող է ընդհանրապես ոչ-ոք չգրավել: Սա լիովին նորմալ երևույթ է և այդ կապակցությամբ անհանգստանալու կարիք չկա: Որոշ մարդիկ սեփական սեքսուալության մասին իմանում են վաղ հասակում, սեռական հասունացման շրջանում կամ ավելի ուշ, երբ արդեն բավականին մեծ են:  Այս ամենը նորմալ է:

 Հնարավոր է հետաքրքիր լինի նոր զգացումների և էմոցիաների ի հայտ գալը, թեպետ  երբեմն դա կարող է առաջացնել թախծոտ մտքեր և զգացողություններ:

Ի՞նչ է ինձ հետ կատարվում:

  • Սեռական հասունացման ժամանակ այնքան բան և այնքան արագ կարող է փոխվել, որ հնարավոր է քեզ հետաքրքրի, թե ի՞նչ է տեղի ունենում և արդյոք նորմալ է թե՞ ոչ այն, ինչ կատարվում է քեզ հետ:
  • Հիշիր, որ լինել նորմալ, միշտ չի նշանակում լինել մյուսների նման: Նորմալ լինելը բազմաթիվ նշանակություններ ունի: Մենք՝ բոլորս (այդ թվում նաև դու) յուրովի նորմալ ենք:
  • Երբեմն մեր մարմինը կարող է այնպես փոխվել ու զարգանալ, որ մեզ ընդհանրապես դուր չգա: Սա իրոք ամենալավ զգացողությունը չէ, թեև  ոչ էլ ամենաանսովորն է:

 

Իմացել եմ, որ մարդկանց  սեռական հասունացման շրջանում նյարդայնացնող  և զարմանալի բաներ են տեղի ունենում: Այդպե՞ս է:

 Ցավոք, այո, այդպես է: Գրեթե բոլորը կարող են պատմել դեպքեր, ինչն այն ժամանակ նրանց նյարդայնացնում էր, սակայն հետագայում գրեթե բոլորը ծիծաղով են հիշում դրա մասին: Սա փոքր թվարկացանկ  է, թե ինչ կաող ես ակնկալել սեռական հասունացման ժամանակ.

  • Հնարավոր է էրեկցիա ունենաս այն պահին, երբ ամենաքիչն ես դրան սպասում:
  • Հնարավոր է դաշտանային ցիկլդ սկսվի այն ժամանակ, երբ պատրաստ չես դրան:
  • Հնարավոր է ձայնդ դողա կամ կորցնես այն, երբ ուզում ես հանգիստ  տեսք ունենալ:
  • Հնարավոր է մաշկիդ վրա ցան առաջանա դասարանով նկարվելու նախորդ օրը:

Ինչպե՞ս անձնապուրծ լինել սեռական հասունացման տարիքից:

  • Լավագույնն ինչ կարող ես անել, այն է, որ պատրաստվես դրան: Կարդա, խոսիր և իմացիր, թե ինչ պետք է ակնկալես: Այսպես ավելի լավ կճանաչես քո մարմինը և բանականությունը  այս փոփոխությունների ընթացքում:
  • Ժամանակ և ուշադրություն հատկացրու սեփական մարմնիդ և դրանում տեղի ունեցող փոփոխությունների ուսումնասիրությանը:
  • Մտածիր, ինչ ես զգում և ինչպես են փոփոխվում օրեցօր ու ամեն վայրկյան այդ հույզերը:

Օգտակար խորհուրդ

Սեռական հասունացման տարիքում շատ կօգնի զրուցել այն մարդկանց հետ, ում վստահում ես: Դա հնարավոր է լինի քո ընկերը, որը քո նման անցնում է այս շրջանը, կամ մեծահասակ մարդ՝ ծնող, բժիշկ, ուսուցիչ, ով արդեն անցել է այս ամենը: Եթե մտածում ես, որ ավելի շատ աջակցության  կարիք ունես, կարող ես դիմել պրոֆեսիոնալ բժշկի:  

 

 

Եթե դասի վերաբերյալ մեկնաբանություններ, հարցեր կամ խորհուրդներ ունեք: Գրե՛ք մեզ