Անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարևորագույն, հիմնական իրավունքներից մեկն է: Անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքն ունի լայն և բազմակողմանի բովանդակություն, այն ներառում է բազմաթիվ իրավական բաղադրիչներ, որոնք պաշպանված են Սահմանադրության տարբեր հոդվածներով:
Վրաստանի Սահմանադրության համաձայն՝
Մարդու անձնական և ընտանեկան կյանքն անձեռնմխելի է: Այս իրավունքը հնարավոր է սահմանափակել միայն օրենքի համաձայն՝ ժողովրդավարական հասարակության մեջ պարտադիր պետական կամ հասարակական անվտանգությունն ապահովելու կամ մյուների իրավունքները պաշտպանելու նպատակով: (Հոդված 15)
Անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի շրջանակներում անձն ապահովված է ֆիզիկական և բարոյական անձեռնմխելիության, անվան, անձնական տվյալների, բնակավայրի, ընտանիքի և սեռական կյանքի գաղտնիության, նամակագրության և հեռախոսազրույցի գաղտնիության անձեռնմխելիության իրավունքներով: Թեև, անձնական կյանքի լայն և բազմակողմանի էությունից ելնելով, անհնար է դրա ճշգրիտ և սպառիչ բացատրությունը:
Հետևաբար, անձնական կյանքի իրավունքով ապահովված բարիքներն անհնար է պահել որոշակի շրջանակի մեջ, որոնք էլ իրենց հերթին ընդգծում են այս իրավունքի նշանակությունը:
2011 թվականին Վրաստանն ընդունեց «անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը, որի նպատակն է անձնական տվյալները մշակելիս ապահովել մարդու իրավունքների և ազատությունների, այդ թվում անձնական կյանքի անձեռնմխելիության պաշտպանությունը:
Օրենքի համաձայն՝ անձնական տվյալն այն ցանկացած տեղեկությունն է, որը վերաբերում է ֆիզիկական անձին: Անձի նույնականացումը հնարավոր է նույնականացման համարի (անձնական համար) կամ անձին բնորոշ ֆիզիկական, ֆիզիոլոգիական, հոգեբանական, տնտեսական, մշակութային կամ սոցիալական նշաններով:
Օրենքով սահմանված են նաև անձի հատուկ կատեգորիայի (կարգի) տվյալները, որոնք կապված են անձի ռասայական կամ էթնիկ պատկանելության, քաղաքական հայացքների, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքների, մասնագիտական միությանն անդամակցելու, առողջական վիճակի, սեռական կյանքի, դատվածության, վարչական բանտարկության, անձի հանդեպ խափանման միջոց սահմանելու, անձի հետ դատավարական համաձայնություն կնքելու, բացարկի, հանցագործության զոհ կամ տուժող ճանաչելու հետ, ինչպես նաև կենսաչափական և գենետիկական տվյալների, որոնք ֆիզիկական անձին վերոնշյալ նշաններով նույնականացնելու հնարավորություն են ընձեռում:
Հատկանշական է, որ հատուկ կատեգորիայի տվյալները պաշտպանության առավել բարձր չափորոշիչ ունեն:
Բոլոր մարդիկ, այդ թվում երեխաները ևս ունեն իրենց կյանքը մյուսների անցանկալի ուշադրությունից պաշտպանելու իրավունք՝ չհրապարակեն այն մանրամասները, որոնք կապված են իրենց առողջության, անձնական հարաբերությունների, անձնական նամակագրության, անձնական լուսանկարներն օգտագործելու և այլնի հետ:
Անձնական կյանքի իրավունքի ոտնահարումը միշտ մարտահրավեր է հանդիսացել մարդկանց համար, իսկ այսօրվա տեխնոլոգիական դարաշրջանում այդ իրավունքն իրականացնելու հարցը առավել սուր է: Հանրային շահի դեպքում անձնական կյանքի մանրամասները հանրայնացնելու և անձնական կյանքի անձեռնմխելիության մեջև հավասարակշռություն պահպանելը ժամանակակից աշխարհի ամենամեծ մարտահրավերներից մեկն է:
Անձի անձնական կյանք ներխուժելն արդարացվում է միայն այն դեպքում, երբ այդ տեղեկատվության նկատմամբ առկա է հանրային շահ և երբ բացահայտված փաստերը ավելի շատ բարիք կարող են բերել հասարակությանը, քան վնաս հասցնել մեկ կոնկրետ անձի: Հենց սրանով է տարբերվում հանրային շահը հանրային շահից:
Հանրային շահ կա այն հարցերի նկատմամբ ինչպիսիք են՝
- Կարևոր հանցագործությունը բացահայտ դարձնելը
- Պետական միջոցների ոչ նպատակային, անտեղի օգտագործելը
- Պաշտոնատար անձանց կողմից կատարած հանցագործությունը
- Հասարակական առողջապահության հարցերը
- Պետության համակարգային հանցագործությունը
- Ազգային անվտանգության պաշտպանությունը
Բնականաբար այս ցանկը սպառիչ չէ և կախված է գործի հանգամանքներից: Որքան ավելի բարձր է տեղեկատվության արժեքը հասարակության համար, այնքան ավելի քիչ նշանակություն կարող է տրվել անձի անձնական շահին:
Անձնական կյանքի մասին տեղեկությունները հանրայնացնելիս անրաժեշտ է փաստարկներով հիմնավորել, թե ինչու են հանրայնացվել անձի անձնական տեղեկությունները, ինչպես նաև կարևոր է ունենալ այդ անձի համաձայնությունը նրա անձնական կյանքի մանրամասները հրապարակելու վերաբերյալ:
Առողջության և սեռական կյանքի վերաբերյալ տեղեկությունը ենթակա է հատուկ պաշտպանության: Նման տեղեկության բացահայտումը համարվում է ներխուժում անձնական կյանք :
Անձի առողջական վիճակի մասին տեղեկատվությունը պաշտպանված է «Պացիենտի իրավունքների մասին» Վրաստանի օրենքով: Օրենքի համաձայն գործունակ պացիենտն ունի իր առողջության մասին տեղեկատվության գաղտնիությունը պահանջելու իրավունք կամ անձամբ կարող է անվանել և գրավոր հաստատել, թե կոնկրետ ում կարող են հաղորդել իր առողջական վիճակի մասին տեղեկատվությունը:
Երեխայի իրավունքները, այդ թվում անձնական կյանքի իրավունքը, հեշտությամբ կարող են խախտվել, ուստի հասարակության վրա ընկած է երեխաների շահերը պաշտպանելու, նրանց իրավունքների խախտմանը չնպաստելու մեծագույն պատասխանատվությունը:
Դպրոցն ու անձնական կյանքի իրավունքը
Դպրոցներում և կրթական հաստատություններում տնօրինությունն ու ուսուցիչները հաճախ են բախվում աշակերտների և նրանց ծնողների անձնական տեղեկությունների հետ: Աշակերտների և նրանց ծնողների անձնական կյանքը պաշտպանելու նպատակով, դպրոցը, պահպանելով օրենքի պահանջները, ինչպես իրավական տեսակետից, այնպես էլ բարոյապես, պատասխանատու է պահպանել և օգտագործել այդ տեղեկատվությունը:
Դպրոցում պահպանված անձնական գաղտնիությանը պատկանում է հետևյալ տեղեկատվությունը՝ աշակերտի լուսանկարն ու անձնական տվյալները, այդ թվում՝ աշակերտի առողջական վիճակն ու բժշկական զննման արդյունքները, աշակերտի ակադեմիական առաջադիմության և կարգապահական պատասխանատվության մասին տեղեկատվությունը, ստուգողական/քննական աշխատանքները:
Դպրոցի կողմից աշակերտների և նրանց ընտանիքների անդամների անձնական կյանքի անձեռնմխելիությունը ապահովելու համար անհրաժեշտ է աշակերտների անձնական տվյալների խիստ գաղտնի պահպանումը:
Տեղեկությունները հնարավոր է տրամադրել միայն աշակերտի ծնողի կամ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի/համաձայնության հիման վրա:
Աշակերտի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչիհամաձայնությունը հարկավոր է տարբեր նպատակների համար հետևյալ տեղեկությունները հավաքելիս.
- Աշակերտի կամ նրա ընտանիքի անդամների քաղաքական, կրոնական, էթնիկ կամ ազգային պատկանելության մասին:
- Մտավոր կամ հոգեբանական խնդիրների մասին:
- Սեռական վարքի կամ մոտեցումների մասին:
- Փաստաբանին, լրագրողին, բժշկին և հոգևորականներին բացահայտած փաստերի և տեսակետերի մասին:
Դպրոցի տնօրինության կողմից աշակերտի կամ նրա ծնողի անձնական տեղեկատվությունն օրինախախտմամբ հաղորդելու դեպքում աշակերտի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը հարցն ուսումնասիրելու նպատակով պետք է դիմի պետական տեսուչին:
Լրատվամիջոցներն ու երեխաների իրավունքները
Լրատվամիջոցների վարքի օրենսգրքերի մեծ մասն առանձին ուշադրություն է դարձնում երեխաների հետ կապված հարցերի լուսաբանմանը, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, երեխաների իրավունքները կարող են հեշտությամբ խախտվել, այդ թվում ծնողների կողմից ևս:
Երեխաների հարցերը լուսաբանելիս լրագրողները պետք է պահպանեն կոնկրետ սկզբունքներ: 16 տարին չլրացած երեխաների հետ հարցազրույց ձայնագրելու կամ հաղորդման մեջ ներկայացնելու համար անհրաժեշտ է երեխայի ծնողի կամ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությունը, անհրաժեշտ է ծածկել երեխայի դեմքը՝ նրան վտանգ սպառնալու դեպքում, օրինակ, նրա նկատմամբ կարող են գործադրել բռնություն, ենթարկել բուլինգի, խարանի, վտարման կամ նրա վիճակը վատթարանա ցանկացած այլ ձևով:
Երեխայի դեմքն անպայման անհրաժեշտ է ծածկել, եթե նա համարվում է՝
- Բռնության/հանցագործության զոհ
- Մեղադրյալ/դատապարտյալ/վկա
- Ներգրավված է անչափահասների արդարադատության համակարգում
- Որևէ ձևով կապված է սեռական բռնության հետ:
Թեև, որոշ դեպքերում երեխայի դեմքը ծածկելը բավարար չէ նրան ընդհանրապես չճանաչելու համար, հաճախ նրան հնարավոր է ճանաչել շրջակա միջավայրի նկարագրությամբ կամ մյուս ռեսպոդենտների (պատասխանող) նույնականացմամբ: