«Յուրաքանչյուր ոք ունի սեփական անձն ազատ զարգացնելու իրավունք:»
Վրաստանի սահմանադրություն, հոդված 12
Անձն անհատն է՝ իր արժեքներով, գաղափարներով, հայացքներով և ձգտումներով: Այս ամենը պայմանավորում է անձի խառնվածքը, վարքը և սահմանում նրա տեղը հասարակության մեջ: Ակակի Ծերեթելու «Սակայն ի՞նչ կտա լոկ ուսուցումը, եթե բնությունն անգամ չի օգնել նրան» խոսքերը վերաբերում են այն հնացած կոնցեպցիային (հայեցակարգ), երբ գենետիկան և սոցիալական ծագումը նախապես էին պայմանավորում մարդու տեղը հասարակության մեջ նրա արժեքներն ու հայացքները: Անձի ձևավորման գործում որոշիչ դեր ունի նրա անմիջական սոցիալական միջավայրը՝ ընտանիքը, դաստիարակողները, թեպետ նրանց հետ անհատի արժեքների սահմանմանը նպաստում է նաև այն սոցիումը, որտեղ նա զարգանում է՝ դպրոցը, ուսումնական հաստատությունը, հասարակությունը:
Անձի նույնականությունը սեփական ինքնաընկալումն է այն առանձնահատկությունների, որոնք բնորոշում են անձնավորությանը և որոնցով նա կներկայանա հասարակությանը: Նույնականությունը կիրառում են նաև այս կամ այն սոցիալական կամ այլ խմբի նկատմամբ անձի պատկանելության զգացումը նշելու համար՝ էթնիկական, կրոնական, սեռական և այլ նույնականություն: Ազատ հասարակության մեջ անձն ինքն է սահմանում իր նույնականությունը: Նրա վզին ոչ միայն չեն փաթաթում կարծրատիպային, նախապես սահմանված պատկանելությունը այս կամ այն սոցիալական խմբի կամ կարգի նկատմամբ, այլ ընդհակառակը՝ անձի հետ շփվելիս նկատրի են առնում նրա անհատականությունը:
Անձի տեղն ու դերը հասարակության մեջ սահմանվում է ելնելով հենց հասարակության առանձնահատկություններից՝ փակ, հայրիշխանական հասարակության մեջ, որպես կանոն, մարդը նախապես սահմանում է իր տեղը, այն դերը, որն ինքը ստանձնելու է հասարակության նկատմամբ: Օրինակ՝ նման հասարակության մեջ, որպես կնոջ դեր, իսկ հաճախ նաև, որպես կնոջգոյատևման միակ նպատակ, համարվում է երեխայի դաստիարակությունն ու ընտանեկան խնամքը: Համապատասխանաբար, կնոջ բոլոր ցանկությունները կամ ձգտումները, ինչպիսիք են կրթություն ստանալը, մասնագիտությանը տիրապետելը, սեփական բիզնես վարելը և այլն, առաջ են բերում թշնամական վերաբերմունք, և հնարավոր է, որ հանդիսանան նաև ռեպրեսիայի հաշվեհարդարների պատճառ: Նույնը կարելի է ասել նաև անձի կրոնական նույնականության նկատմամբ հայրիշխանական հասարակության վերաբերմունքի մասին:
Նման հասարակության մեջ դժվար է անձամբ ընտրել սեփական կրոնական հայացքներն ու հավատքը: Հասարակությունը պարտադրում է անձանց ընդունել իրենց նախնիների կրոնը և կուրորեն հետևել այն ծեսերին ու սովորույթներին, որոնց բազում դարեր առաջ հետևում էին իրենց նախնիները: Արդյունքում նման մոտեցումը հանգեցնում է նախնիների կրոնի արժեզրկման, քանի որ պարտադրած ավանդույթներին ու սովորույթներին մարդիկ, որպես կանոն, դժկամությամբ, ինքնաբերաբար, չգիտակցված են հետևում:
Հակառակ սրան՝ բաց, առաջադիմական, ժողովրդավարական հասարակության մեջ անձն ունի իր սեփական տեղն ու դերը անձամբ սահմանելու հնարավորություն՝ համաձայն իր կողմից նախանշված նպատակների ու ցանկությունների: Նման հասարակության մեջ մարդն ավելի երջանիկ է. նա ապրում է սեփական հայացքներով, հարգալից է վերաբերվում մյուսների հայացքներին և, համապատասխանաբար, մյուսներն էլ հարգում են նրա ընտրությունը: Դա չի նշանակում, որ առաջադիմական հասարակությունը մերժում է նախնիների ավանդույթները կամ անհարգալից է վերաբերվում դրանց, ընդհակառակը, ազատ մարդկանցից բաղկացած հասարակության մեջ ավանդույթներն ու արժեքները առավել թանկ ու պահպանված են, քանի որ դրանց պահպանման հարցը մարդիկ կամավոր են ընտրում: Ընդունում են միայն այն ավանդույթները, որոնք նպաստում են իրենց զարգացմանը, ազատությանը կամ բարեկեցությանը և մերժում հնացած ու անձը ճնշող ծեսերն ու սովորույթները:
Տեքստում փոփոխությունները կատարվել են 2023 թվականի հոկտեմբերի 31-ին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ տեսահոլովակում նշված փոփոխությունները չեն կատարվել: