Մարդը մշտական հաղորդակցության մեջ է արտաքին աշխարհի և հասարակության հետ, ինչը մի կողմից կարևոր ազդեցություն է գործում նրա անձնական զարգացման վրա, իսկ մյուս կողմից այդ անձնավորությանն է դարձնում նման ազդեցություն ունեցող մյուսների հանդեպ:
Մարդիկհասարակականկյանքումմասնակցությանտարբերձևերևմեթոդներենկիրառում, ինչպիսիքեն՝արդյունավետհաղորդակցությունը,համագործակցությունը, առաջնորդությունը, ռազմավարականպլանավորումը ևայլն, որոնցիցմիքանիսինկանդրադառնանք ստորև:
Արդյունավետ հաղորդակցություն
Հաճախ այնպես է պատահում, որ մեր կարծիքը, գաղափարը, որը ճիշտ և արդար ենք համարում, այլոց հետ հաղորդակցվելիս արհամարվում կամ ավելին՝ առաջ է բերում թշնամական և ագրեսիվ արձագանք: Պատճառը կարող է լինել ոչ թե արտահայտածի բովանդակությունը, այլ արդյունավետ հաղորդակցության տարրական կանոնների չիմացությունը:
Հաղորդակցությունն ընդունող կողմին անվանում են հասցեատեր կամ պատասխանող: Երկրորդ տերմինն օգտագործվում է այն դեպքում, երբ երկրորդ կողմից ևս ակնկալում ենք որևէ պատասխան հաղորդակցություն՝ մեր գաղափարի գնահատական, առաջարկի պատասխան և այլն: Հաղորդակցությունը կարող է լինել բանավոր/խոսքային, գրավոր, ժեստային և այլն: Արդյունավետ հաղորդակցությունը հստակէ, հեշտությամբ է ընկալվում ունկնդրողի կամ ընթերցողի կողմից: Այն ոչ միայն չի առաջացնում թշնամական կամ ագրեսիվ վերաբերմունք, այլև նպաստում է հարաբերությունների խորացմանը, ասածը հասցեատորոջը պատշաճորեն ներկայացմանը կամ համախոհների ձեռքբերմանը: Արդյունավետ հաղորդակցության մասին բազմիցս է խոսվել և գրվել: Այստեղ կանդրադառնանք հաղորդակցություն հաստատելու միայն հիմնական կանոններին:
Մարդկանց հետ հաղորդակցվելու առաջին և գլխավոր կանոնը, որը պետք է հիշենք, ասածը ճիշտ գիտակցելն ու ձևակերպելն է: Նշվածից է կախված ասածի (գրածի) ճիշտ հասկացվելն ու ունկնդրողին (ընթերցողին) հավաստիացնելը: Այսպիսով՝ նախքան հաղորդակցվելը պետք է գիտակցենք, թե որն է մեր ասելիքը: Դա նշանակում է, որ դեռ ինքներս պետք է հասկանանք, թե ինչ ենք ասում, ավտոմատ կերպով չկրկնենք ուրիշի ասածը կամ որևէ տեղ լսածը, պետք է ծանոթ լինենք այն խնդրին, որին վերաբերում է մեր կարծիքը կամ գաղափարը: Թեմայի իմացությունը բավականին հեշտացնում է մտքի հակիրճ ու հասկանալի ձևավորումը, կանխում շեղվել թեմայից և շատ այլ տհաճ հետևանքներից: Այն ինչ լավ ենք հասկանում, կարող ենք բացատրել շատ ավելի պարզ ու հստակ, պակաս բառեր է պահանջվում և ունկնդրողի համար շատ ավելի հեշտ ընկալելի է դառնում: Այս ամենից բացի, հարցի լավ իմացությունն ինքնավստահություն է առաջացնում, ինչը չափազանց կարևոր է բանավոր հաղորդակցության ժամանակ: Համապատասխանաբար, նախքան հաղորդակցվելը պետք է հնարավորինս խորը ծանոթանանք հարցին, վերլուծենք ձեռք բերված տեղեկատվությունը և դրանից հետո միայն ձևավորենք մեր կարծիքը, որը փոխանցելու ենք մյուսներին: Բացի այդ, եթե ձեզ հաճախ են ուղղում «ի՞նչ եք ուզում ասել» կամ «ի՞նչ նկատի ունեք» հարցերը, մի՛քննադատեք պատասխանողներին ցածր ինտելեկտ ունենալու հարցում: Մտածեք այդ մասին, որ գուցե դուք չեք կարողանում պատշաճ կերպով ձևակերպել միտքը և համապատասխանաբար, դիմացինը դժվարանում է հասկանալ, թե ինչ եք ուզում ասել:
Ըստ երկրորդ կանոնի՝ հարկավոր է գիտակցել, թե որն է հաղորդակցություն հաստատելու նպատակը, ինչ արդյունքի եք ուզում հասնել: Եթե ձեր նպատակը արդեն ասվածին հակաճառելը կամ պատասխանողին վիրավորելն է, ապա նման հաղորդակցությունը որևէ հատուկ կանոններ չի պահանջում, թեև ակնթարթային բացասական արձագանքից բացի, այն չի կարող գործել որևէ առանձնահատուկ տպավորություն կամ էֆեկտ: Արդյունավետ հաղորդակցության նպատակը կարող է և պետք է լինի հասցեատիրոջ հավաստիացումը, տեղեկատվության ճշգրիտ տրամադրումը կամ ուղղակի ժամանցը: Բոլոր դեպքերում էլ դեռ ինքներս մեզ պետք է հարց ուղղենք՝ ի՞նչ նպատակով ենք հաստատում հաղորդակցություն և արդարացի է արդյո՞ք այդ նպատակը:
Երրորդ հիմնական կանոնը հաղորդակցության հարմարեցումն է հասցեատիրոջը: Նախքան հաղորդակցություն հաստատելը պետք է լավ գիտակցենք, թե ում ենք դիմում և որ ձևն է ավելի պատշաճ մեր կարծիքը կամ տեղեկատվությունը նրան փոխանցելու համար, քանի որ նույն հարցի քննարկումը տարբեր մարդկանց մոտ հնարավոր է արմատապես տարբեր արձագանքներ առաջացնի, համաձայն նրա, թե ինչ տեսանկյունից ենք մոտենում ասածին և ինչ ձևով ենք փոխանցում այն: Օրինակ՝ արեգակնային համակարգի մասին տեղեկատվությունը աստղաֆիզիկոսին և իրավաբանին չպետք է փոխանցենք նույն ձևով, քանի որ ամենայն հավանականությամբ, առաջինն ավելի լավ է տեղեկացված տվյալ հարցի մասին և նրա համար ծավալուն հաղորդակցությունը հնարավոր է, որ լինի հոգնեցուցիչ, իսկ երկրորդը հնարավոր է շատ աղոտ հիշի արեգակնային համակարգի կառուցվածքը ևհամապատասխանաբար, նրա հետ հաղորդակցվելիս հարկ կլինի ներկայացնել որոշակի մանրամասություններ նախաբանի ձևով: Այս կանոնը չպահպանելու դեպքում, հասցեատերը չի կարողանա ընդունել մեր ասելիքը կամ ուղղակի չի հասկանա այն: Այսպիսով, նախքան հաղորդակցություն հաստատելը պետք է վերլուծենք, թե ինչ լսարանի հետ գործ ունենք, մոտավորապես ի՞նչ մակարդակի վրա է տիրապետում հասցեատերը տվյալ խնդրին և որ դեպքում կհետաքրքրի նրան մեր ասելիքը, անհրաժեշտ է արդյոք բերել կոնկրետ օրինակներ, զրուցել պարզ լեզվով, թե՝ հակառակը: Միայն տեսական և խորը քննարկմամբ կարող ենք հասնել ցանկալի արդյունքի:
Երբ հաղորդակցությունն երկկողմ է, այսինքն երբ մենք ասում ենք մեր ասելիքը և սպասում երկրորդ կողմի արձագանքին, ամենաարժեքավոր հմտությունը և արդյունավետության գլխավոր երաշխիքը երկրորդ կողմին լսելն է, նրա նկատմամբ բարյացակամություն ցուցաբերելն ու նրա գաղափարները հարգելը, անգամ այն դեպքում, երբ համաձայն չենք նրա հետ: Որքան էլ համոզված լինենք մեր գիտելիքների կամ մեր ասածի ճշգրտության մեջ, չպետք է մոռանանք, որ միշտ կարող ենք սխալվել կամ մոռանալ որևէ տարր, որը արմատապես կարող է փոխել ընդհանուր պատկերը: Այնպես որ, միշտ գերադասելի է ուշադիր լսել երկրորդ կողմին, լավ գիտակցել նրա ասածը և անգամ եթե համաձայն չենք, փորձել գտնել հատման կետեր և համապատասխանաբար գալ փոխզիջման: Բացի այդ, յուրաքանչյուրին հաճելի է, երբ նրան լսում են ուշադիր և բարյացակամորեն, իսկ երախտագիտության զգացումը առաջ է բերում պատասխան ռեակցիա և դիմացինի մոտ ևս ցանկություն է առաջանում նույնպիսի ուշադրությամբ լսել Ձեզ և հնարավորինս ըմբռնել Ձեր ասելիքը: Այսպիսով՝ ուշադիր և բարյացակամ կերպով ունկնդրելու ընթացքում Դուք և Ձեր ռեսպոնդենտը միգուցե այնքան ընդհանուր կարծիքներ բացահայտեք սեփական գաղափարներում, որ գտնեք հարաբերությունների կամ նպատակին հասնելու բոլորովին նոր ուղիներ: Հնարավոր է պարզվի, որ Ձեր տեսակետները ոչ թե հակասում, այլ լրացնում են իրար: Անգամայն դեպքում, եթե կտրականապես համաձայն չենք պատասխանողի հետ, գերադասելի է նրան բացատրել այդ մասին՝ առանց վիրավորելու, («հասկանալի է, բայց...» և ոչ թե՝ «դուք սխալվում եք/ստում եք...»), քանի որ հնարավոր է այդ մարդու կամ մարդկանց խմբի հետ այս կամ որևէ այլ հարցի շուրջ հետագայում կրկին հաղորդակցվելու հարկ լինի և միշտ գերադասելի է երկրորդ կողմի վրա թողնել արդար և հաճելի հակառակորդի տպավորություն:
Արդյունավետ հաղորդակցության հմտությունը վճռորոշ է ինչպես թիմային աշխատանքի ընթացքում՝ խմբի բոլոր անդամների միջև պտղաբեր համագործակցություն ապահովելու համար, այնպես էլ խմբի ղեկավարի համար, աշխատակիցների հետ շփվելիս:
Համագործակցություն
Համագործակցություն նշանակում է մի քանի անձի թիմային աշխատանք և ընդհանուր ջանքերի գործադրում նախանշված նպատակին հասնելու համար: Դա կարող է լինել որևէ նախագիծ, առաջադրանք և այլն: Ցանկացած դեպքում համագործակցությունը միավորում է մի քանի անձի, որոնք նպատակին հասնելու համար նախանշում են տարբեր ուղիներ: Այդ ուղիներից միասին պետք է ընտրեն ամենաարագու լավագույն ուղին: Համապատասխանաբար, պտղաբեր համագործակցության համար անհրաժեշտ էունենալ արդյունավետ հաղորդակցության հմտություն՝ ճիշտ ձևավորել սեփական կարծիքը, կենտրոնանալ կոնկրետ նպատակի վրա, հարգալից վերաբերմունք ցուցաբերել և գնահատել մյուսների կարծիքները:
Վերոնշյալից բացի, արդյունավետ և պտղաբեր հաղորդակցության համար խմբի անդամների միջև պարտադիր պետք է լինի վստահություն, օբյեկտիվություն, որը ներառում է նպատակին հասնելու կամ խնդիրը լուծելու լավագույն ուղին ընտրելը, անկախ նրանից թե ում է պատկանում նախնական գաղափարը: Արդյունավետ հաղորդակցության գրավականն է գործի ճիշտ բաժանումը և պատասխանատվության զգացումը արդյունքի նկատմամբ, քանի որ ցանկացած դեպքում համատեղ կազմած նախագծի ինչպես հաջողությունը, այնպես և պարտությունը խմբի բոլոր անդամների աշխատանքի արդյունքն է:
Առաջնորդություն
Առաջնորդությունը երկու կամ ավելի հոգուց բաղկացած խմբի ղեկավարում է նշանակում: Առաջնորդը պետք է լինի լավ կազմակերպիչ: Նրա նպատակն է ապահովել գործի ճշգրիտ իրագործումը և վաստակել աշխատակիցների հարգանքը: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նա հասկանա իրականացվող աշխատանքի յուրահատկությունը, ճանաչի իր աշխատակիցներին, նրանց կարողություններն ու հմտությունները, հաշվի առնի նրանց կարծիքը, կարողանա ճիշտ բաժանել աշխատանքը, խթանել և խրախուսել աշխատակիցներին:
Այսպիսով,առաջնորդը պետք է տեղյակ լինի աշխատանքին, որը ղեկավարում է: Հակառակ դեպքում հավանականությունը մեծ է, որ նրա որոշումները լինեն ոչ ադեկվատ և նույնիսկ ծիծաղաշարժ, ինչը որևէ կերպ չի նպաստում առաջնորդի հեղինակության ամրապնդմանը և նրա նկատմամբ աշխատակիցների հարգալից վերաբերմունքին:
Աշխատանքը պլանավորելիս և հանձնարարությունները բաժանելիս առաջնորդը հնարավորինս պետք է նկատի առնի աշխատակիցների կարծիքը: Այն դեպքում, եթե նրանց կարծիքները էապես չեն համապատասխանում իրար, սեփական կարծիքը մյուսների վզին փաթաթելու փոխարեն, գերադասելի է գնալ փոխզիջման:
Աշխատանք հանձնարարելիս առաջնորդը պետք է հաշվի առնի աշխատակիցների կարողությունները՝ յուրաքանչյուր ոք, ով իր կարողություններին անհամապատասխան աշխատանք է կատարում, անհաջողակ է և հակառակը, եթե աշխատակցին հանձնարարում ենք այն, ինչը նրա մոտ լավ է ստացվում, ապա նա հաջողակ է դառնումև աշխատանքն էլ ավելի լավ է իրականացվում: Աշխատակցի կարողություններին և հմտություններին համապատասխան հանձնարարություններ տալը կամ գործունեության սահմանումը լավ առաջնորդի անհրաժեշտ հատկություններից մեկն է համարվում:
Առաջնորդը ճիշտ պետք է բաժանի աշխատանքը՝ աշխատակիցը չպետք է ունենա «ճնշվածի» այն զգացումը, որ նրան են հանձնարարել ամենաբարդ աշխատանքը: Հակառակ դեպքում նրա մոտիվացիան ընկնում է, ինչն էլ արդյունքումարտահայտվում է աշխտանքի որակի վրա:
Ռազմավարական պլանավորում
Ռազմավարական պլանավորումէ կոչվում որոշակի ժամանակահատվածում անձի կամ կազմակերպության նպատակների և այդ նպատակներին հասնելու միջոցների սահմանումը:
Նախ՝ գրավոր ձևակերպենք այն նպատակը կամ նպատակները, որոնց ցանկանում ենք հասնել: Նպատակները անպայման պետք է լինեն իրատեսական և հասանելի՝ համապատասխանեն մարդու հնարավորություններին, իսկ կազմակերպության դեպքում ներկայացնեն նրա գործունեության ոլորտը:
Այնուհետև պետք է հաշվարկենք վերոնշյալ նպատակներին հասնելու ժամկետները: Այս վերջին կետի համաձայն՝ նպատակները կարող ենք ցուցակագրել կարճաժամկետ (մի քանի ամսից մինչև մեկ տարի) և երկարաժամկետ (մի քանի տարի կամ տասնամյակ) ռազմավարական ծրագրերում:
Օրինակ, կարճաժամկետ նպատակներում կարող եք նշել տարեվերջյան քննության հաջող հանձնումը (կարող եք նշել նաև նվազագույն միավորը), իսկ երկարաժամկետում՝ որևէ մասնագիտություն, արհեստ, ձեռագործություն յուրացնելը:
Ռազմավարական պլանավորումը պետք է ներառի նաև նպատակին հասնելու միջոցները՝ ի՞նչ ճանապարհներով, միջոցներով է հնարավոր հասնել նախանշված նպատակներին և ի՞նչ է հարկավոր դրա համար՝ ֆինանսներ, մարդիկ, տեխնիկական միջոցներ և այլն:
Օրինակ՝ եթե ձեր նպատակը բժիշկ դառնալն է, ապա երկարաժամկետ ռազմավարական ծրագրում պետք է հաշվարկեք, թե դրա համար հատկապես որ առարկաներն եք լավ սովորելու, կարող եք արդյոք դա անել առանց օգնության կամ միայն դպրոցական ծրագրով, թե հարկավոր են հավելյալ ձեռնարկներ կամ օգնականներ: Այստեղ պետք է նշեք նաև, թե առաջնահերթ որ ուսումնական հաստատությունում եք ծրագրում ձեռք բերել մասնագիտություն, որքա՞ն է այդ հաստատության ուսման վճարը և ի՞նչ միջոցներով է հնարավոր հավաքել, հայթայթել կամ վաստակել այդ գումարը:
Ծրագրում նշեք, թե ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ նպատակին հասնելու հարցում և ինչպես է հնարավոր հաղթահարել այդ խոչընդոտները:
Մեր կողմից նշված օրինակում դա կարող է լինել ծուլությունը, ընտանիքի դիմադրությունը, ֆինանսների բացակայությունը և այլն:
Ծրագրում սկզբից ևեթ կարևոր եք նշել, թե ինչ արդյունք եք ակնկալում նշած ժամանակահատվածը սպառվելուց հետո, որպեսզի դրանից հետո կարողանաք գնահատել ծրագրի իրականացման որակը, իսկ որոշ նպատակների չհասնելու դեպքում վերլուծել անհաջողության պատճառները: Այդ ամենն արդեն հաշվի կառնեք նոր ծրագիր կազմելիս:
Որոշման ընդունում
Բոլոր մարդիկ կյանքի ցանկացած փուլում ստիպված են կայացնել որոշումներ: Դա կարող է լինել մանրուք, կենցաղային որոշում, օրինակ՝ որտեղ ճաշել, ինչ նվիրել ընկերոջը կամ գլոբալ, կարևոր որոշում, որը կարող է փոխել ձեր կյանքի ուղղությունը՝ մասնագիտության ընտրություն, երեխայի ծնունդ, բնակարանի ձեռքբերում և այլն: Ցանկացած որոշում կայացնելիս կարևոր է լավ գիտակցել, թե անմիջապես կամ որոշ ժամանակ անց ինչ հետևանքներ կարող է ունենալ մեր որոշումը, ինչպես անձամբ մեր, այնպես էլ մյուսների համար, կշռադատել ռիսկերը (հնարավոր վտանգները), ակնկալվող բացասական հետևանքները, դրանց հարաբերակցությունը դրական արդյունքների հետ և միայն այս ամենը նախատեսելով ընդունել վերջնական որոշում:
Նախագծի պատրաստում
Նախագիծը մեր գաղափարների իրականացման միջոցն է: Բոլոր այն նպատակները, որոնց ցանկանում ենք հասնել և այդ նպատակներին հասնելու համար մեր ունեցած գաղափարները կարող ենք ձևակերպել նախագծի տեսքով: Նախագիծ պատրաստելիս պետք է նկատի ունենանք հետևյալ տարրերը.
1. Նախագծի նպատակը՝ ինչի՞ն է ծառայում մեր գաղափարը, ի՞նչ արդյունքի ենք ուզում հասնել նշված նախագծի միջոցով:
2. Խնդիր կամ խնդիրներ՝ ի՞նչ ենք ծրագրում իրականացնել նախանշված նպատակին հասնելու համար:
3. Իրականացման ուղիներ՝կոնկրետ ակտիվություններ (գործունեություններ), որոնց իրականացումը անհրաժեշտ է խնդիրը լուծելու և համապատասխանաբար, նպատակին հասնելու համար:
4. Ռիսկեր՝սա միշտ չէ, որ անհրաժեշտ է, թեև եթե արդեն գիտենք, թե որ կոնկրետ հանգամանքներն են կարող խոչընդոտել գաղափարի իրականացմանը, ապա գերադասելի է դա նշել հենց նախագծում:
5. Արդյունքներ՝ի՞նչ կոնկրետ արդյունքներ ենք ակնկալում նախագծի ավարտին:
6. Բյուջե՝սա նախագծի ամենաբարդ մասերից մեկն է, քանի որ չափազանց մանրակրկիտ հաշվարկ է պահանջում: Այստեղ պետք է նշենք բոլոր այն ծախսերը, որոնք ծրագրում ենք կատարել նախագիծն իրականացնելիս, բոլոր պարագաների կամ ծառայությունների մանրածախ կամ ընդհանուր արժեքը:
Օրինակ՝ մեր թաղամասում մարզահրապարակ կառուցելու և երիտասարդների շրջանում սպորտի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու ցանկություն ունենք, քանի որ գտնում ենք, որ մեր թաղամասի երիտասարդությունը չունի սպորտով զբաղվելու հնարավորություն, որն առողջ ապրելակերպի անբաժան մասն է կազմում:
Նման դեպքում որպես նախագծի նպատակ կարող ենք նշել երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի խթանումը: Սկզբում պետք է փորձենք, որքան հնարավոր է մանրամասնորեն նկարագրել իրավիճակը, զրուցենք առողջ ապրելակերպի և այն արմատավորելու անհրաժեշտության մասին, երիտասարդության շրջանում սպորտի բացակայությունից բխող հիմնախնդիրների և դրա պատճառների մասին, որոնցից մեկը մարզավայրերի անհասանելիությունն է գնի կամ աշխարհագրական դիրքի պատճառով: Հնարավորության սահմաններում ներկայացնենք վիճակագրական տվյալները, որոնք կարող ենք ձեռք բերել տարբեր նախարարությունների, ինքնակառավարման մարմինների կամ ոչ կառավարական կազմակերպությունների կայքերում:
Մեր նախագծի խնդիրները հետևյալն են.
1. Մարզահրապարակի կառուցումը:
2. Երիտասարադների շրջանում սպորտի հանդեպ հետաքրքրություն առաջացնելը:
Այստեղ արդեն փորձենք հիմնավորել ընդհանուր առմամբ մարզահրապարակների անհրաժեշտությունն երիտասարդների շրջանում սպորտային ապրելակերպն արմատացնելու նպատակով և կոնկրետ, այս հրապարակի առկայության անհրաժեշտությունն անմիջապես մեր թաղամասում.ընդգծենք մարզահրապարակի աշխարհագրական դիրքի հասանելիության կարևորությունը: Այնուհետև նշենք, որ մարզահրապարակի առկայությունը, ինքնըստիքյան, չի նպաստի որևէ նպատակի հասնելուն, եթե նրանից չօգտվեն մարդիկ, ում համար այն նախատեսված է (շահառուներ, (բենեֆիցիառներ)):
Մեր օրինակում նախագծի իրականացման ուղիները, առաջին խնդրի համար, քաղաքապետարանին (թաղապետարանին կամ այլ որևէ համապատասխան մարմնին) մարզահրապարակի համար տարածք հատկացնելու նպատակով դիմում ներկայացնելն է, հրապարակի նախագծի կազմելն ու հաստատելը, մարզահրապարակի շինարարությունը: Երկրորդ խնդրի համար. մարզահրապարակի հանրայնացման միջոցառումները՝ նոր մարզահրապարակի մասին տեղեկատվությունը տեղական մամուլում, համացանցով, հնարավորության սահմաններում նաև հեռուստատեսությամբ տարածելը, սոցիալական գովազդը՝ գովազդային հոլովակ, որը վերաբերելու է առողջ ապրելակերպին և սպորտի հանրայնացմանը ու այս ամենը կապելու է մեր մարզահրապարակի հետ, խորհրդանշական մրցանակներով փոքր մրցույթների կամ միջոցառումների կազմակերպումը հրապարակում և այլն:
Ռիսկերում կարող ենք նշել ինքնակառավարման մարմինների (քաղաքապետարանի կամ որևէ այլ մարմնի կողմից, որին գործընկեր ենք համարում) անտարբերությունն ու չգործելը, չնայած մեր ջանքերին, երիտասարդության կողմից հետաքրքրության պակասը և այլն:
Մեր նախագծի ակնկալվող արդյունքները կլինեն մի կողմից՝ կառուցված և կահավորված մարզահրապարակը, մյուս կողմից՝ այն բենեֆիցիարների հավանական թվաքանակը, որոնք կանոնավոր կերպով օգտվում են մարզահրապարակից:
Բանավեճ և դեբատներ վարելու կարգը
Բանավեճը զրույցն է որևէ թեմայի շուրջ: Սա չեզոք տերմին է և նշանակում է, ինչպես զրույց նույն դիրքորոշումն ունեցող մարդկանց, այնպես էլ հակառակորդների միջև: Դեբատն ավելի ֆորմալ (ձևական) տերմին է, որն օգտագործվում է նույն թեմայի կամ հարցի շուրջ տարբեր/հակառակ կարծիք ունեցող մարդկանց միջև ընթացող բանավեճը նկարագրելուհամար: Բացի այդ, դեբատներ հնարավոր է վարել նաև գրավոր կերպով, թեպետ ամենատարածված և ավանդական ձևը բանավորն է: Օրինակ՝ ընտրություներից առաջ հաճախ են ընթանում քաղաքական դեբատներ: Նման դեբատներում միմյանց են հակադրվում մրցակից կուսակցությունների ներկայացուցիչները: Այդ ժամանակ քննարկվում են բոլոր այն հրատապ հարցերը, որոնց նկատմամբ յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն պետք է ունենա իր դիրքորոշումը՝ առողջապահական համակարգ, այս կամ այն ոլորտի բարեփոխում և այլն:
Դեբատներ են կոչվում նաև խորհրդարանում այս կամ այն օրինագիծը քննարկելիս տարբեր կուսակցությունների ներկայացուցիչ պատգամավորների ելույթները: Վրաստանում նման դեբատների կարգը շարադրված է խորհրդարանի կանոնակարգով՝ ելույթ ունեցողների հերթականության սահմանումը, յուրաքանչյուրին ժամանակ սահմանելու կարգը և այլն: Այս ամենը կանոնավորում է խորհրդարանի խոսնակը կամ նրա տեղակալը:
Հաճախ դեբատներ են վարում նաև ուսումնական հաստատություններում, ուսանողների մոտ սեփական կարծիքը ձևավորելու և փոխանցելու հմտությունը բարձրացնելու նպատակով: Գոյություն ունեն մի շարք կանոններ, որոնք ստեղծված են դեբատների մասնակիցների համար, իրենց կարծիքը ավելի արդյունավետ կերպով փոխանցելու և առավել համոզիչ դարձնելու համար, այդ թվում մարմնի լեզուն՝ ժեստերը, հայացքը, կեցվածքը և այլն: Ունկնդրողի/հանդիսատեսի բարեհաճությանը արժանանալու համար առկա են դեբատների ընթացքում կիրառվող ցանկալի կամ անցանկալի բառերի կամ բառակապակցությունների տարբեր թվարկումներ:
Որպես օրենք, կազմակերպած դեբատներում առկա է մեկ կամ մի քանի հոգուց բաղկացած երկու խումբ, մոդերատոր (հեղինակ) և մի քանի հոգուց բաղկացած հանձնաժողով: Դեբատները հաճախ հրապարակային ենև հանդիսատեսը ևս ներկա է գտնվում: Որոշ դեպքերում դեբատների մասնակիցների գնահատականի հետ մեկտեղ նկատի են առնում նաև դահլիճի գնահատականը, թեև մեծ մասամբ, հանձնաժողովը գնահատում է հիմնավորման աստիճանը և կշռադատությունը: Դեբատների ընթացքում քնարկվելիք հարցը սահմանվում է նախապես: Նախապես են սահմանվում նաև կանոնները՝ յուրաքանչյուր մասնակցին հատկացված ժամանակը, կիրառվելիք նյութը, հերթականությունը և այլն: Խմբերից մեկից պահանջվում է առաջարկած հարցի վերաբերյալ հիմնավորել աջակցելու դիրքորոշում, իսկ մյուսին՝ ընդհակառակը, ընդդիմանալու: Մոդերատորը, որպես օրենք, դեբատների բովանդակությանը չի միջամտում: Նրա պարտականությունն է սահմանված կանոնների պահպանման ապահովումը, մասնակիցներին հատկացված ժամանակի և հերթականության պահպանումը, երբեմն նաև ասվածի ամփոփումը:
Հետազոտություն
Հետազոտություն է կոչվում որևէ հարցի ուսումնասիրությունն իրավիճակի, հիմնախնդիրների կամ առաջընթացի նկարագրման, եզրակացության կամ հանձնարարականների պատրաստման նպատակով: Հետազոտություն անցկացնելու համար գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ: Առավել հաճախ հետազոտության գործընթացը բաժանվում է կաբինետային և դաշտային հետազոտության:
Կաբինետային հետազոտություն է կոչվում փաստաթղթերի, տեքստերի, տարբեր նյութերի, այդ թվում թղթակցության, երկրորդային տեղեկատվության հավաքագրման, ուսումնասիրության և վերլուծության գործընթացը: Դաշտային հետազոտությունը տարբեր անձանց, գերատեսչությունների կամ կազմակերպությունների հետ հանդիպումներն են, հարցումները, առաջնային տեշեկատվության հավաքագրումը, տարբեր գործընթացները տեղում դիտարկելը և այլն, այսինքն բոլոր այն աշխատանքները, որոնք ենթադրում են այլ անձանց հետ հանդիպումներ և համակարգչից կամ գրասեղանից դուրս ակտիվություններ:
Վերը նշված երկու մեթոդով հավաքագրած տվյալների ուսումնասիրության և վերլուծության արդյունքում հետազոտողը պետք է կարողանա նկարագրել հետազոտության առարկան, համակարգել և հետազոտության մեջ արտացոլել առկա իրավիճակի մասին տեղեկատվությունը, այդ թվում վիճակագրական տվյալները, ինչպես նաև պատրաստել եզրակացություններ և հանձնարարականներ հետագա իրավիճակը բարելավելու նպատակով: Հետազոտության ներածության մեջ մանրամասնորեն պետք է ներկայացվի կիրառված մեթոդաբանությունը (օրինակ՝ ո՞ր փաստաթղթերն է ուսումնասիրել հետազոտողը, ո՞ւմ հետ է զրուցել, ո՞ւմ հետ է անցկացրել հարցում, որտեղի՞ց է ձեռք բերել վիճակագրական տվյալները և այլն):