Գլուխ 1, Դաս 3

Բազմազան միջավայր

                      

    «Մեզպարգևեց աշխարհն այս մեծ՝ օվկիան գույնի ու ճաճանչի»

                                                                    Շոթա Ռուսթավելի  

Մարդիկմիմյանցիցտարբերվումեն  ռասայի, մաշկիգույնի, լեզվի, սեռի, կրոնի, սեռականկողմնորոշման, քաղաքականևայլհայացքների, ազգային, էթնիկական, սոցիալականպատկանելությանկամայլհատկանիշներով: Ունենտարբերհայացքներ, արժեքներ, ավանդույթներ, վարքիկանոներևայլն: Այնմիջավայրը, ուրողջհասարակությունը, այդթվումփոքրամասնություններիբոլորխմբերիներկայացուցիչները, հավասարապես  մասնակցումենհասարակությանհամարկարևորորոշումներընդունելուգործընթացին, կարողենքանվանելբազմազանմիջավայր:

Բազմազանությունը հիմնվում է այն փաստի վրա, որ միմյանցից տարբերվող մարդիկ ընդունում են յուրաքանչյուրի բացառիկությունն  ունիկալությունն ու անհատականությունը, հարգում են իրար՝ չնայած միմյանց միջև եղած տարբերությանը, ինչի արդյունքում հասարակությունն  ավելի լայն մասնակցություն է ունենում  երկրի քաղաքական և սոցիալական կյանքին, իսկ դա ժողովրդավարական պետության անբաժան մասն է համարվում:

Ռասայապես և էթնիկապես բազմազան է այն երկիրը, որի տարածքում բնակեցված են տարբեր ռասայական և էթնիկական պատկանելութան մարդիկ: Այդ ռասաներից կամ էթնոսից մեկը մեծամասնություն է ներկայացնում, թեպետ հասարակությունը որպես հավասար է ընդունում և հարգալից վերաբերմունք ցուցաբերում մյուս էթնիկական պատկանելության բնակչությանը: Ռասայական և էթնիկական բազմազանության ակներև օրինակ է համարվում Ամերիկայի Միացյալ Նահանգները, ուր առանց որևէ խտրականության բնակվում են աշխարհում գոյություն ունեցող գրեթե բոլոր ռասայական ու էթնիկական պատկանելության մարդիկ:

Բազմազան միջավայրի հասկացությունը կապված է մարդկանց հավասարությունը ճանաչելու հետ: Այսօր հավասարությունը մարդկության կարևորագույն ձեռքբերումն է, թեև դարեր շարունակ տարբերվող մարդկանց հետապնդումը, զանգվածային ոչնչացումը, արյունահեղ պատերազմների հրահրումը սովորական երևույթ էր համարվում: Մարդկանց հետապնդում էին, հարկադրաբար աշխատեցնում և պատժում տարբեր դաժան մեթոդներով, միայն այն պատճառով, որ նրանք որևէ հատկանիշով տարբերվում էին մյուսներից:    

Կրոնական հետապնդում

1572 թվականին Ֆրանսիայում կրոնական պատկանելության հողի վրա սկսվեց զանգվածային կոտորած: Օգոստոսի 24-ին՝ Սուրբ Բարդուղիմեոսի տոնի նախօրեին,  Փարիզում ընթանում էր Հուգենոտների առաջնորդներից մեկի՝ Հենրի Նավառացու  հարսանիքը,  որտեղ ներկա էին մեծ թվովհուգենոտներ: Այս փաստից օգտվեցին հակառակորդները.Եկատերինա Մեդիչինդուքս Գիզերի առաջնորդությամբ գլխավորեց հարձակումը  հուգենոտների վրա, ինչի արդյունքում զոհվեցին հազարավոր մարդիկ: Այդ դաժանության պատճառը հուգենոտների տարբերվող կրոնն էր: Պատմության մեջ այս փաստը մտավ «Բարդուղիմեոսյան գիշեր»անվանմամբ:  Սակայն դա միայն մեկ օրվա հարձակում չէր հուգենոտների վրա: Այն ընթանում էր նախքան Բարդուղիմեոսյան գիշերը, դրանից հետո ևսև ներկայացնում էր ԵվրոպայումXVI-XVIIդարերում ընթացող կրոնական հակամարտությունների միայն մեկ մասը:

Իվերջո, կրոնական հակամարտությունները, մասնավորապես կրոնական պատճառներով սկսված երեսնամյա պատերազմն ավարտվեց1648 թվականին՝ Վեստֆալի հաշտության պայմանագրով: Կրոնական պատերազմները մեծ տնտեսական վնաս հասցրեցին Եվրոպային և, փաստացիորեն, երկու անգամ կրճատեցին բնակչությունը: Հատկապես տուժեց Գերմանիան, որտեղ որոշ իշխանություններ կորցրեցին նախապատերազմյան բնակչության 80-90%-ը: Հաշտության պայմանագրով վերջնականապես վերջակետ դրվեց Եվրոպայում կրոնական հողի վրա ծագած պատերազմներին: Վեստֆալիայի զինադադարըհիմք դրեց միջազգային համակարգի, որը բաղկացած էր ինքնիշխան պետություններից:Բոլոր պետություններն ինքնիշխան են իրենց տարածքում և միջազգային ասպարեզում հավասար են այլ ինքնիշխան պետություններին: Ուստի հետվեստֆալյան միջազգային կարգում հաստատվեց ինքնիշխան պետությունների իրավահավասարության սկզբունքը:

Սևամորթ  ստրուկների վիճակը

15-րդ դարից  մինչև  20-րդ դարը միլիոնավոր սևամորթ դարձավ ստրկավաճառության զոհ: Աֆրիկայի մայրցամաքից բնակչությանը տեղափոխում էին նավերով, անմարդկային պայմաններում և վաճառում էին, որիցհետո նրանք ստիպված էին լինում պլանտացիաներում կատարել ծանր աշխատանքներ: Նման դաժան վերաբերմունքի պատճառը սպիտակամորթների մոտեցումն էր: Նրանք սևամորթներին իրենց սև մաշկի պատճառով մարդատեղ չէին դնում, ընկալում էին որպես իր, որպես իրենց սեփականություն, որոնց պարտականությունը  միայն աշխատանք իրականացնելն էր:

Ընդհանուր առմամբ, Աֆրիկայի տարածքից դուրս է բերվել մոտ 80 միլիոն ստրուկ, սա մարդու իրավունքների զանգվածային խախտում էր, որը չէր կարող շարունակվել հավերժ: Ստրկավաճառության դեմ պայքարը սկսվել է Եվրոպայում. 1787 թվականին Անգլիայում ձևավորվեց ասոցիացիա (միություն) ստրկավաճառության դեմ, 1792 թվականին Դանիան արգելեց ստրուկների վաճառքը, հետզհետե  ողջ Եվրոպայի մասշտաբով սկսվեց տեղաշարժ, 1890 թվականին Բրյուսելում կայացավ համաժողով, որտեղ 18 պետության  քաղաքացիներ ստորագրեցին ստրկության վերացման մասին ակտը: Նշյալ ակտում հիշատակվում էր՝ «Սևամորթների վաճառքը պետք է դադարեցնել և՛ ցամաքում, և՛ ծովում»:

ԱՄՆ-ում ստրկության վերացումը կապված է քաղաքացիական պատերազմի հետ: 19-րդ դարասկզբին Հյուսիսային և Հարավային նահանգները միմյանց հակադրվեցին, որի հիմնական պատճառը հարկադիր աշխատանքի հանդեպ տարբեր հայացքներն էին: Այդ ամենն  ուղեկցվում էր ստրուկների և գյուղացիների ապստամբություններով: 1854 թվականին հիմնվեց Հանրապետական կուսակցությունը, որը դատապարտում էր ստրկությունը, իսկ 1860 թվականին ընտրությունների ճանապարհով այն եկավ իշխանության գլուխ, ինչին հետևեց հարավային հատվածի ապստամբությունը և քաղաքացիական պատերազմի մեկնարկը: Պայքարն ավարտվեց հյուսիսցիների հաղթանակով, որին հաջորդեց ստրկության վերացումը: Հարկ է նշել, որ ստրկության վերացման ակտիվ կողմնակիցը Աբրահամ Լինկոլն էր: Հենց նա դարձավ առաջին հանրապետական նախագահը, որի կառավարման ժամանակաշրջանում ընդունվեց ստրկության վերացման մասին սահմանադրության 13-րդ  ուղղումը:

Տոտալիտար ռեժիմները տարբերվող մարդկանց դեմ

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանիան ոչնչացրեց եվրոպացի հրեաներիմոտ 60%-ին,գնչուների երրորդ մասին, մոտ 50000 սահմանափակ կարողություններով անձանց, 10000-ից մինչև 25000 համասեռամոլի և հազարավոր Եհովայի վկաների՝ էթնոսի, կրոնի, սեռական կողմնորոշման և այլ հատկանիշներով: Այդ ամենի պատճառն այն տեսակետն էր, որի համաձայն, գերմանացիները բարձր խավի ներկայացուցիչներ էին, ինչը  «ցածր ռասաների» նկատմամբ առավելություն էին համարում:  Այդ իրադարձություններն  այսօր հայտնի են Հոլոքոստ անվանմամբ: 

Խորհրդային Միությունում  մարդկանց գնդակահարում էին տարբեր հայացքների, հավատի, էթնիկական և այլ հատկանիշներով, սովի էին մատնում և աքսորում Հեռավոր Արևելք և Կենտրոնական Ասիա, ուր նրանց կյանքն ավարտվում էր գերության մեջ: Խորհրդային քաղաքական ռեժիմը նպատակաուղղված զանգվածաբար ոչնչացրեցմարդկանց  Ուկրաինայում՝ նրանց մեջ տարբերվող հայացքները արմատախիլ անելու նպատակով: Նշված ծրագիրը իրականացրեց՝առգրավելովամբողջ հացը/ցորենը և առաջացնելով համընդհանուր սով, որին զոհ գնացին միլիոնավոր մարդիկ: Այս իրադարձությունը պատմության մեջ հայտնի է «Հոլոդոմոր» անվանմամբ: 2008 թվականին Եվրահանձնաժողովը  Հոլոդոմորը  ճանաչեց որպես մարդկության դեմ կատարած հանցանք, իսկ 2022 թվականին՝ որպես ցեղասպանություն: 

 Խորհրդային Միության ժամանակաշրջանում Վրաստանում ռեպրեսիայի զոհ դարձան քննադատական մոտեցում ունեցող մարդիկ: Բոլորին, ով կարող էր բողոք արտահայտել գնդակահարեցին կամ աքսորեցին, այդ թվում էին Միխեիլ Ջավախիշվիլին, Եվգենի Միքելաձեն, Պաոլո Իաշվիլին, Տիցիան Տաբիձեն և մյուսները: Խորհրդային Միության ժամանակաշրջանում ոչնչացվեցին և ձևափոխվեցին հարյուրավոր պաշտամունքային շինություններ, իսկ հոգևորականներին ու տարբեր կրոնների հետևորդներին հայտարարեցին որպես հակահեղափոխականներ և պատժեցին՝ գնդակահարելով ու աքսորելով:

Այսպիսով, պատմության ընթացքում դոմինանտ (իշխող) խմբերի կողմից մարդկանց զանգվածային ոչնչացման պատճառը հիմնականում  համարվում էր տարբերվող ռասան, սեռը, կրոնը, էթնիկական ծագումը և հայացքները:           

Պայքար հավասարության ձեռքբերման համար

Վերոնշյալ պատմական իրադարձությունները մարդկանց դրդեցին սկսել պայքար հավասարություն ձեռքբերման համար, ինչը վերջնականապես վերջ կդներ հրահրած պատերազմներին ևկապահովեր խաղաղ համակեցություն: Պատմության մեջ գոյություն ունեն  հավասարության համար պայքարի բազում օրինակներ:  Ակներև օրինակներից մեկն է    20-րդ դարասկզբին կանանց շարժման (սուֆրաժիստներ) ակտիվացումը,  ինչի  արդյունքում Անգլիայում կանանց շնորհվեց ընտրության ձայնի իրավունք: 

Մինչ այդ,  1789-1799 թվականներին Ֆրանսիայում  հեղափոխության ջանքերով  տապալվեց միապետական ռեժիմը: Հեղափոխության կարգախոսն էր՝  «Ազատություն, հավասարություն և եղբայրություն»: Հարկ է նշել նաև Մարտին Լյութեր Քինգի առաջնորդությամբ զանգվածային ցույցերի ու քաղաքացիական ակտիվիզմիարդյունքում ռասիզմի արմատախիլ անելը ԱՄՆ-ում: Մարտին Լյութեր Քինգը ռասիզմի դեմ ցույցի առաջնորդն էր, ով փոխեց ամերիկացիների կյանքը: 1963 թվականի օգոստոսի 28-ին նա հնչեցրեց իր «Ես երազանք ունեմ» պատմական ելույթը, որով դիմեց Վաշինգտոնում Լինքոլնի հուշարձանի մոտ ցույցին հավաքված մոտ 300 հազար մարդու: Այս միջոցառումը Ամերիկայի պատմության համար դարձավ շրջադարձային, որի արդյունքում ընդունվեց «քաղաքացիական իրավունքների մասին» ակտը, որնէլարգելում էր խտրականությունը հանրային տարածքներում:

Հավասարություն ձեռք բերելու համար պայքարի օրինակ է համարվում նաևՌոզա Փարքսը։ Փարքսը համբավ ձեռք բերեց Ալաբամա նահանգի Մոնտգոմերի քաղաքի քաղաքային ավտոբուսում տեղի ունեցած միջադեպով։ 1955 թվականի դեկտեմբերի 1-ին նա չհնազանդվեց օրենքին և հրաժարվեց ճանապարհը զիջել սպիտակամորթ ուղևորին, չնայած վարորդի խնդրանքին, ինչի պատճառով էլ նա հայտնվեց  բանտում: Փարքսի ձերբակալությունը համազգային գործադուլի պատճառ դարձավ, որը հայտնի է որպես Մոնտգոմերիի ավտոբուսի բոյկոտ: 381 օրվա ընթացքում Մոնտգոմերիի սևամորթ բնակչությունը  քաղաքացիական   ավտոբուսների  ցանցին բոյկոտ հայտարարեց և ոտքով, հեծանիվով կամ տաքսիով էին տեղաշարժվում: Բողոքի ոչ  բռնի  ձևն արդյունք տվեց և հասարակական տրանսպորտում  ռասսայական սեգրեգացիայի օրենքը չեղարկվեց, ինչը ԱՄՆ-ում սևամորթների քաղաքացիական իրավունքների համար պայքարում ձեռք բերած  առաջին խոշոր հաղթանակն էր: Հետագայում Փարքսի հակառակվելու ակտը  և Մոնտգոմերիի բոյկոտն  ընդդեմ  ռասայական սեգրեգացիայի  պայքարի  կարևոր խորհրդանիշը դարձավ:

Տեքստում  փոփոխությունները  կատարվել են 2023 թվականի հոկտեմբերի 31-ին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ տեսահոլովակում  նշված փոփոխությունները չեն կատարվել:  

Եթե դասի վերաբերյալ մեկնաբանություններ, հարցեր կամ խորհուրդներ ունեք: Գրե՛ք մեզ