«Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար են օրենքի առջև անկախ ռասայից, մաշկի գույնից, լեզվից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային, էթնիկական կամ սոցիալական պատկանելությունից, ծագումից, գույքային և դասային վիճակից, բնակության վայրից»:
Վրաստանի սահմանադրության 11-րդ հոդվածի այս գրառումը հաստատում է մեր երկրում հավասարության սահմանադրական սկզբունքը, որը բոլոր մարդկանցհանդեպ հավասար վերաբերմունքի երաշխիք է հնդիսանում՝ անկախ որևէ տարբերության: Իսկ ավելի կոնկրետ, հավասարությունը հավասար անձանց նկատմամբ հավասար վերաբերմունքն է, իսկ անհավասարների նկատմամբ՝ հակառակը:
Հավասարության նշանակությունը
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդկությունը վերջնականապես ըմբռնեց հավասարության նշանակությունը և որոշում կայացրեց համընդհանուր ճանաչման արժանացնել այդ սկզբունքը: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունած «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» առաջին հոդվածում նշված է. «Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ, խղճովև պարտավոր են միմյանց նկատմամբ վարվելեղբայրական ոգով»:
Հավասարությունը ժամանակակից ժողովրդավարական պետության անհրաժեշտ տարրն է, մարդկանց բարեկեցության նախապայմանը, քանի որ առանց հավասարության անիրագործելի է տնտեսական և քաղաքական զարգացումը: Եթե յուրաքանչյուր ոք չունենա երկրի տնտեսական գործընթացներին ներգրավվելու, իր ստեղծագործածը զարգացնելու, պետական պաշտոններ զբաղեցնելուհավասար հնարավորություն, ապա հասարակությունը կարող է կորցնել հսկայական ռեսուրսներ, հնարավորություններ ու մշտապես մնալ մարտական ռեժիմի մեջ:
Օրինակ, եթե Ալեքսանդր Դյումային իր մաշկի գույնի պատճառով հալածեին և ստրկության նպատակով վաճառեին, ապա նա չէր կարողանա դառնալ գրող և ստեղծել այնպիսի հայտնի գրական ստեղծագործություններ, ինչպիսիք են «Երեք հրացանակիրները», «Կոմս Մոնտե Քրիստոն» և այլն: Աշխարհը կկորցներ նաև ողջ ռոք-դարաշրջանը, եթե ազգության կամ սեռական կողմորոշման պատճառով հասարակությունն իրենից վաներ և խանգարեր Ֆրեդի Մերկուրիին իր ստեղծագործական ուղղու ընթացքում:
Հարկ է նշել, որ Վրաստանում հավասարության գաղափարը նոր հասկացություն չէ: Այն մեր պատմական ընտրությունն է, ինչի մասին վկայում են 19-րդ դարի վրաց հասարակական գործիչներիգդատողությունները: Իլիա Ճավճավաձեն գրում էր. «Բոլորը գիտեն, որ մեր ժամանակներում ազգային հալածանքն ու ատելությունը, միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը միայն այն պատճառով, որ դու մի սերմից ես, իսկ ես՝ մի այլ, և միասին չենք կարող ապրել, միայն տխմարի ու տգետի տեսությունն է, և դատապարտելի է յուրաքանչյուր առաքինի և լայնախոհ մարդու կողմից»: Հավասարության սկզբունքինանդրադարձել է նաև Իակոբ Գոգեբաշվիլին. «Հավասարության սկզբունքը ամրապնդում է մարդկային վերաբերմունքը տարբեր ցեղային տարրերի միջև, առաջ է բերում փոխվստահություն և սեր, ամրացնում է արդյունավետ փոխազդեցությունը տեղական և ոչ տեղացի տարրերի միջևև նպաստում նպատակին հասնելու համար միահամուռ պայքարին... նեղ ռասայական առանձնակիությամբ թելադրած ռեպրեսիվ միջոցները կարող են հանգեցնել միայն վնասակար արդյունքի»:
Հավասարություն և հանդուրժողականություն
Հավասարության հասկացության հետսերտ կապի մեջ է նաև հանդուրժողականությունը: Ինչպես նշված է1995 թվականի նոյեմբերի 16-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի(Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն)նախաձեռնությամբ ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից ընդունած հանդուրժողականության սկզբունքների հռչակագրում՝ «Հանդուրժողականությունը ներդաշնակությունն է բազմազանության մեջ։ Սա ոչ միայն բարոյական, այլև քաղաքական և օրենքի պարտականություն է։ Հանդուրժողականության առանձնահատկություններից մեկն այն է, որ դրա միջոցով հնարավոր է դառնում հաստատել խաղաղություն, ինչպես նաև պատերազմի կուլտւրան փոխարինել խաղաղության կւլտուրայով»:
Այդ նույն հռչակագրի համաձայն՝ «Հանդուրժողականությունը մեր աշխարհի հարուստ ու բազմազան մշակույթների, մեր արտահայտվելու ձևերի, ինչպես նաև մարդ լինելու վերաբերյալ տարբեր աշխարհայացքների հարգելը, ընդունելն ու արժևորելն է: Հանդուրժողականության ձևավորմանն խթանում են գիտելիքը, թափանցիկությունը, հարաբերությունները և մտքի, խղճի և հայացքների ազատությունը»։
Ամեն տարի նոյեմբերի 16-ին աշխարհն, այդ թվում նաև Վրաստանը նշում են Հանդուրժողականության միջազգային օրը:
Խտրականության արգելում
Հավասարության հասկացությունը ուղիղ կապի մեջ է խտրականության արգելման հետ: Խտրականությունը մարդկանց նկատմամբ անհավասար և անարդար վերաբերմունքն է՝ելնելով որևէ նշանից, որը չունի օբյեկտիվ և բանական արդարացում: Ոչ բոլոր դիֆերենցիացիաներն (տարբերակում) են համարվում խտրականություն: Օրինակ՝ պետության կողմից կույր անձանց վարորդական իրավունքի վկայական չտալը չի համարվում հավասարության իրավունքի խախտում, քանի որ այս դեպքում պետությունն ունի լեգիտիմ պատճառ - անվտանգության պաշտպանություն:
Վերևումներկայացրել ենք Վրսատանի սահմանադրության 11-րդ հոդվածի, որն քաղվածքըառաջին հայացքից սպառիչ կերպով թվարկում է խտրականությաննշանները, թեև Սահմանադրական դատարանի կողմից հաստատված փորձով Վրաստանի սահմանադրության 11-րդ հոդվածի բովանդակությունը պարզ ու հստակ է, որտեղ նկատառված են խտրականության բոլոր բնութագրիչները: Այսպիսով՝ նորմայում ներկայացված ցանկը սպառիչ չէ, իսկ խտրականության բնութագրիչ է համարվում այն ամենը, ինչը կարող է խտրականության հիմք հանդիսանալ:
Գոյություն ունի ուղղակի և անուղղակի խտրականություն: Ուղղակի խտրականությունը այնպիսի վերաբերմունքկամ պայմաններ ստեղծելն է, որի արդյունքում սահմանված իրավունքներից օգտվելիս կամ որևէ նշանի պատճառով անձը հայտնվում է նվազ բարենպաստ իրավիճակում համանման պայմաններում գտնվող այլ անձանց համեմատ:Օրինակ՝ ուղղակի խտրականություն է, երբ որևէ պետական հաստատություն մտնելու իրավունք տրվում է միայն տղամարդկանց և արգելում կանանց՝ելնելով սեռից, եթե Վրաստանում հող գնելու իրավունք ունենան միայն Վրաստանի քաղաքացիները և ոչ՝ այլ երկրի քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք:
Անուղղակի խտրականությունն այն իրավիճակն է, երբ ձևով չեզոք և էությամբ խտրականական դրույթի, չափանիշի կամ փորձի արդյունքում որևէ նշանի պատճառով անձը հայտնվում է նվազ բարենպաստ պայմաններում էապես անհավասար իրավիճակում գտնվող այլ անձանց համեմատ: Օրինակ՝ անուղղակի խտրականություն է, երբ պետական հաստատություն մուտք գործել արգելվում է այն անձանց, ովքեր կրում են կանացի զգեստ: Այս դեպքում տեղի է ունենում ոչ թե սեռի նշանով ուղղակի խտրականություն, այլև անուղղակի խտրականություն սեռի պատճառով, քանի որ վրաց հասարակության շրջանում կանացի զգեստ են կրում միայն կանայք, համապատասխանաբար, այս կարգը ազդում է միայն կանանց վրա: Անուղղակի խտրականության ևս մեկ օրինակ է որևէ հաստատությունում (հանրային դպրոցում) գլխաշոր կրելը արգելելը: Ճիշտ է, այս կարգն առաջին հայացքից չեզոք է և յուրաքանչյուր անձի վրա հավասար կերպով է տարածվում, բայցևայնպես բացասական ազդեցություն է գործում (արդյունքում անձը հայտնվում է անբարենպաստ իրավիճակում) միայն այն անձանց վրա, ովքեր,ելնելով կրոնական համոզմունքներից, ունեն գլխաշոր կրելու ցանկություն (օրինակ՝ մուսուլմանները): Հետևաբար, սա անուղղակի խտրականություն է կրոնական նշանով:
Կարևոր է, որպեսզի հավասարությունը սահմանազատվի հավասարեցումից, Վրաստանի Սահմանադրական դատարանի հաստատված պրակտիկայի համաձայն՝ հավասարության իրավունք չի նշանակում անկախ նրանց բնույթից և հնարավորություններից՝բոլոր մարդկանց դնել նույն պայմաններում՝ հավասարեցնել (արդյունքների հավասարություն): Դրանից բխում է միայն այնպիսի օրենսդրական տարածք ստեղծելու պարտավորությունը, որն ըստ էության հավասար հնարավորություններ կստեղծի յուրաքանչյուր կոնկրետ հարաբերությունների համար, և հակառակը՝ անհավասարների համար (հնարավորությունների հավասարություն): Հավասարության գաղափարի համաձայն՝ պետությունը էականորեն անհավասար իրավիճակում գտնվող անձանց չպետք է վերաբերվի հավասարապես: Նշվածի խախտումընույնպես անուղղակի խտրականություն է: Օրինակ՝ ինքնակառավարման մարմինը քաղաքում փողոցի մայթերն երեսպատելու համար մրցույթ էհայտարարում և նախագծով չի նախատեսում սահմանափակ կարողություններով անձանց համարթեքահարթակների (պանդուս) տեղադրումը, նա խախտում է հավասարությունը, քանի որ նախագծի իրականացմամբ երեսպատված ճանապարհը կարծես թե բոլոր մարդկանց համար է, սակայն դրանից չեն կարողանա օգտվել սահմանափակ կարողություններով անձինք: Այս դեպքում սահմանափակ կարողություններով անձինք և այն մարդիկ, ովքեր կարող են ազատ տեղաշարժվել, չեն համարվում հավասար անձինք իրենց տարբերվող կարողությունների պատճառով: Հենց այդ է պատճառը, որ պետությունը պետք է նախատեսի նրանց տարբերակիչ կարիքները և ցուցաբերի տարբեր վերաբերմունք:
Հարկ է նշել նաեւ, որ 2017 թվականին Վրաստանի Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններնազդել են հավասարության իրավունքի բովանդակության վրա։ Եթե մինչև2017 թվականը գործող Սահմանադրության համաձայն հավասարության իրավունքը պաշտպանում էր հնարավորությունների հավասարությունը, ապա Սահմանադրության 11-րդ հոդվածը սահմանադրական փոփոխություններով պաշտպանում է հնարավորությունների հավասարությունը, ինչպես նաևորոշ դեպքերում արդյունքների հավասարությունը:Դրա օրինակն է Սահմանադրության 11-րդ հոդվածի 3-րդ կետը, ըստ որի պետությունը հատուկ միջոցներ է ձեռնարկում կանանց և տղամարդկանց էական հավասարությունն ապահովելու և անհավասարությունը վերացնելու համար։ Սահմանադրության նշված դրույթների հիման վրա, Վրաստանի Սահմանադրական դատարանը 2020 թվականի որոշմամբ սահմանադրական է համարել կանանց և տղամարդկանց էական հավասարությունն ապահովելու համար Վրաստանի խորհրդարանի ընտրություններում կանանց օգտին բաժնեմասերի (քվոտա) սահմանումը։
Կարևոր է հասկանալ նաև, որ տարբերակվածության ոչ մի նշան, լինի դա ռասան, մաշկի գույնը, քաղաքական հայացքները, սեռը և այլն, չունի որևէ առավելություն մյուսների համեմատ: Ցանկացած խտրականություն, անկախ նրանից, թե որ նշանի վրա է հիմնվում, հավասարապես արգելված է:
Հավասարությունն ու խտրականության արգելումը պետության ժողովրդավարական կառավարման հիմքն է: Իսկ ժողովրդավարական արժեքներին ու հավասարության սկզբունքներին հետևելը հասարակության խաղաղ համակեցության գրավականն է:
Նշենք, որ խտրականության արգելքը ոչ միայն պետության, այլևյուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է։ Հավասարության իրավունքը, պետության հետ մեկտեղ, արգելում է նաև մասնավոր անձանց անհիմն խտրականությունը՝ հիմնված որևէ նշանի վրա: Դրա օրինակն է Վրաստանի «Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» օրենքը, որի նպատակն է վերացնել խտրականության բոլոր ձևերը և ապահովել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար Վրաստանի օրենսդրությամբ սահմանված իրավունքների հավասար իրացումը:Թերևս,այս պարտավորությունը չպետք է ընկալվի որպես մարդկանց թելադրում, թե ում հետ պետք է նրանք ընկերանան և անձնական հարաբերություններ հաստատեն: Պարտավորությունը վերաբերում է այն դեպքերին, երբ մարդիկ կամ ընկերությունները հանրային ծառայություն են առաջարկում հանրությանը: Օրինակ՝ նրանք ունեն ռեստորան կամ հյուրանոց, որը պետք է հավասարապես հասանելի լինի բոլորին։
Տեքստում փոփոխությունները կատարվել են 2023 թվականի հոկտեմբերի 31-ին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ տեսահոլովակում նշված փոփոխությունները չեն կատարվել: