Գլուխ 1, Դաս 5

Մեդիա և տեղեկատվական գրագիտություն

Մեդիա և տեղեկատվական գրագիտություն

 21-րդ դարում տեխնոլոգիական առաջընթացը, հատկապես սոցիալական մեդիայի հանրայնացումըև համացանցում օգտատերերի կողմից ստեղծված օգտատիրական կոնտենտի(user generated content) աճող դերը փոխեց տեղեկության ըմռնումըև փոխանակման տեմպը: Տեղեկատվություն ստեղծելը և հանրությանը մատուցելը չի համարվում միայն ֆորմալ/ավանդական մեդիայի գործառույթը: Այսօր սոցիալական մեդիայի յուրաքանչյուր սպառողստեղծում և տարածում է տեղեկություններ: Դա ավելի լայնածավալ իրազեկում և ավելի շատ ժողովրդավարություն է նշանակում, սակայն տարբեր ուժեր չարաշահումեն՝որպես գործիք օգտագործելով մեդիան և սոցիալական մեդիան,ապատեղեկատվություն տարածում հասարակական կարծիքը մանիպուլացնելու և ձևավորելու նպատակով:

 Մենք՝ հաասարակության շարքային անդամներս, հաճախ կարծում ենք, որ կեղծ տեղեկությունները, ապատեղեկատվությունը և լուրերի մանիպուլյատիվ տարածումը լրատվամիջոցների և քաղաքական գործիչների գործն է, և ոչ էլ ժամանակ ունենք յուրաքանչյուր տեղեկություն ստուգելուհամար: Սակայն դա այդպես չէ: Կեղծ տեղեկությունների կարող ենք հանդիպել ցանկացած ոլորտում՝ լինի դա քաղաքականություն, արվեստ, սպորտ, ժամանց, թե այլ որևէ ոլորտ:  Բացի այդ, կեղծ տեղեկությունը կարող է ստանալ տագնապալի բնույթ և նույնիսկ վտանգել մարդու կյանքը:  Դրա վառ օրինակն է պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվությունը, որի արդյունքում մարդիկ հրաժարվում են պատվաստվելուց և վտանգում ինչպես իրենց, այնպես էլ ուրիշների առողջությունը: Կարող ենք վերհիշել նաև Հնդկաստանում զանգվածաբար տարածված կեղծ լուրը, որը հանգեցրեց մարդու մահվան և մեծ խուճապ առաջացրեց հանրության շրջանում: Բարեգործական կազմակերպություններից մեկը սոցիալական տեսանյութ էրպատրաստել Հնդկաստանում երեխաների առևանգման թեմայով: Տեսանյութն արտացոլում էր բեմականացված տեսարան, թե ինչպես է տղամարդն «առևանգում» երեխային, այնուհետև վերադարձնում նրան և հանում «Փողոցներից երեխաներին առևանգելու համար բավական է ընդամենը մեկ վայրկյան» գրառմամբ պաստառը: Այս տեսանյութը խմբագրված տեսքով տարածվեց WhatsApp-ում:Տեսանյութի այն հատվածը, որտեղ տղամարդը հետ է վերադարձնում երեխային, կտրած էր, ուստի սպառողներըմտածեցին, որ տղամարդը իրականում առևանգումէ երեխային: Հնդկաստանի գյուղերից մեկում 26-ամյա տղամարդուն նմանեցրեցին տեսանյութում նկարահանված տղամարդուն,մեղադրեցին երեխային առևանգելու մեջ ևենթարկեցին ֆիզիկական բռնության: Տղամարդը մահացավ մինչևհիվանդանոց տեղափոխելը:  

Ապատեղեկատվության դեմ պայքարի մեթոդները քննարկելիս հաճախ առաջանում է տեղեկությունը սահմանափակելու կամ արգելելու գայթակղություն: Մենք պետք է գիտակցենք, որ տեղեկատվության ազատությունը և խոսքի ազատությունը ժողովրդավարական հասարակության հիմնաքարերից են:Մարդու իրավունքների և ազատությունների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արտահայտման  ազատությունը կարող է սահմանափակվել միայն ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հանրային անվտանգության շահերից ելնելով՝ անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը պաշտպանելու, այլոց հեղինակությունն ու իրավունքները պաշտպանելու համար,գաղտնի տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ դատական ​​իշխանությանհեղինակություննուանաչառությունըպահպանելուհամար,  եթե միաժամանակ նման սահմանափակումը նախատեսված է օրենքով, ծառայում է օրինական նպատակին, անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակության շրջանում:Փխրուն կամ ոչ հաստատուն ժողովրդավարական երկրներում իշխանությունների մոտառաջանում է գայթակղություն՝ սահմանափակել կառավարության հասցեին քննադատական ​​ձայնը ապատեղեկատվության և կեղծ տեղեկատվության դեմ պայքարի պատրվակով, այստեղից ելնելով տեղեկատվությունը սահմանափակելու փորձերին պետք է մոտենանք  զգուշությամբ, և այն պետք է անցնի խիստթեստավորում:

Այսօր ապատեղեկատվության դեմ պայքարի ամենաընդունված և տարածված  մեթոդը

լայն հասարակության շրջանում մեդիա և տեղեկատվական գրագիտության (MIL) հմտությունների բարձրացումն է:

«Գրագիտություն» բառացի նշանակում է գրել-կարդալու կարողություն: Մեդիա և տեղեկատվական գրագիտությունը մեր հմտությունն է հասկանալ, թե ինչպես է աշխատում մեդիան և կարողանալ անվտանգ, ողջամտորեն և պատասխանատվությամբօգտագործել մեդիայի բոլոր ձևերը: Մեդիա և տեղեկատվական գրագիտությունը հովանոցային հայեցակարգ է, որն անհատին հնարավորություն է ընձեռում. ա) ունենալ տեղեկատվության մատչելիություն, բ)քննադատաբար վերլուծել մեդիա բովանդակությունը, գ)ստեղծել մեդիա արտադրանք և դ) գործել մեդիայի հետ միասին: Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) մեդիա և տեղեկատվական գրագիտություն հայեցակարգը դիտարկում է հավասարության և մարդու իրավունքների համատեքստում, ինչն օգնում է անհատին ձևավորել իր ինքնությունը, ճանաչողությունը և կողմնորոշվել տեղեկատվական քաոսում:

 Տեղեկատվական քաոս

Ժամանակակից տեղեկատվական միջավայրը բավական կոմպլեքսային է: Այս իրականության մեջ բառերին, տերմիններին ու պարզաբանումներին առանձնահատուկ նշանակություն է տրվում: Տեղեկատվականմանիպուլյացիաները, ապատեղեկատվությունը, քաղաքականապես կողմնակալ բովանդակությունը կամ թեկուզ մեր համոզմունքների, արժեքների կամ քաղաքական ճաշակի համար անընդունելի տեղեկությունները, հաճախ,որպես, այսպես կոչված,«Ֆեյք նյուս» (fake news)՝«կեղծ լուրեր», ենք գնահատում, ինչը բարդացնում է կողմնորոշումն այս տեղեկատվական քաոսում, որոշ չափով նվազեցնում մարտահրավերները և հեշտացնում կեղծ տեղեկություններ տարածողների գործը:Քաղաքական գործիչներն իրենց մասին քննադատական ​​տեղեկությունները հաճախ անվանումեն«կեղծլուրեր»ևայդպիսովխուսափումայդտեղեկություններիմասին բովանդակային զրույցից: Այդիսկպատճառովկարևորէտարբերակել, թեինչտեսակիտեղեկատվական մանիպուլյացիաների հետ ենք առնչվում և գնահատել դրանցից յուրաքանչյուրի պատճառած վնասի աստիճանը:

Առանձնացնում են տեղեկատվական քաոսի 7 տեսակ՝

  1. Երգիծանք և ծաղրանմանություն (պարոդիա)
  2. Կեղծ կապեր
  3. Ապակողմնորոշող (մոլորության մեջ գցող) բովանդակություն
  4. Կեղծ համատեքստ
  5. Ինքնահռչակ բովանդակություն
  6. Մանիպուլյատիվ բովանդակություն
  7. Ֆալսիֆիկացված/կեղծ բովանդակություն

Երգիծանք կամ ծաղրանմանություն (պարոդիա)

Երգիծանքը և ծաղրանմանությունն իրավիճակը նկարագրելու և այդ իրավիճակի նկատմամբ վերաբերմունք դրսևորելուհնագույն մեթոդներից է և օգտագործվում է արվեստի տարբեր բնագավառներում, այդ թվում՝ ֆիլմերի, նկարչության, գրականության և այլ բնագավառներում: Երգիծանք կա նաև մեդիայում և այն նպատակ ունի հորինել լուրեր՝ ծաղրանքի ենթարկելով քաղաքական կամ սոցիալական միջավայրը:Իր էությամբ երգիծական լրատվամիջոցը ևս կեղծ տեղեկատվություն է, քանի որ այն մտացածին լուրեր է տարածում, թեև այստեղ կարևոր թեստը թափանցիկությունն է: Իրենց կայքերում երգիծական լրատվամիջոցները միշտ զգուշացնում են սպառողներին, որ իրենց բովանդակությունը երգիծական է, մտացածին և չպետք է ընկալվի որպես իրական տեղեկություն: Վրաստանում նման պարբերական է Chiti.ge-ն: Հենց այս թափանցիկությունն է տարբերակում երգիծական մեդիան մյուս կեղծ տեղեկություններ տարածողներից, որոնց նպատակն է մոլորեցնել, խաբել մարդկանց և մանիպուլացնել մեր կարծիքը:

Սակայն այսօր երգիծական մեդիայի այս բազմամյա ավանդույթը չարաշահում են: Հաճախ որպես երգիծանք և ծաղրանմանություն էներկայացվում այն բովանդակությունը, որը միտումնավոր ատելություն է հրահրում, հատկապես կրոնական, էթնիկ և սեռական փոքրամասնությունների նկատմամբ, բևեռացնում և պառակտում է հասարակությունը: Հասարակության շրջանում բազմազանության դեմ պայքարող ուժերը պատսպարվել են երգիծական լրատվամիջոցներում: Ուստի, կարևոր է հատուկ ուշադրությամբ վերաբերվել երգիծական բովանդակությանը:

Երգիծական բովանդակությանը վերաբերողևս մեկ մարտահրավերներից է այն, որ շարժը (զավեշտանկար), ծաղրերգությունը, հեգնանքը կամ հումորը սոցիալական մեդիայում սովորաբար տարածվում են վիրուսային արագությամբ: Նման դեպքում տեղեկություն ստացողը կորցնում է կապը սկզբնաաղբյուրի հետ և դժվարությամբ ըմբռնում, որ տեղեկությունը, որին ծանոթանում է, իրականում երգիծական է:Հաճախ ապատեղեկատվություն տարածողները միտումնավոր թաքցնում են երգիծական սկզբնաղբյուրը, չեն նշում, որ տեղեկությունը մտացածին է, տարածում են որպես իրական, հավաստի փաստ և մոլորության մեջ գցումիրենցսպառողներին: 

Օրինակ՝ 2018 թվականին առցանց մեդիայում և սոցիալական ցանցերում տարածվեցլուր, իբր Նիդեռլանդներում ընդունված նոր օրենքի համաձայն ԼԳԲՏ իրավունքները խախտող ծնողներին տուգանումեն և զրկում ծնողական իրավունքներից: Այդ լուրը վերստուգեց  «Առասպելների դետեկտորը», և պարզվեց, որ լուրը տարածվել է ռուսական երգիծական պարբերականի կողմից և ամբողջովինմտացածին է:  

Կեղծ կապեր

Կեղծկապերի  դեպքում տարածվող տեղեկության վերնագիրը, կցված լուսանկարը կամ համառոտ ամփոփումը չեն համապատասխանում տեղեկության հիմնական բովանդակությանը: Ավելի պարզ՝ վերնագիրը/լուսանկարը կարող է լինելայլ, իսկ հոդվածի բովանդակությունը՝ բոլորովին այլ:

Ինչո՞ւ են անբարեխիղճ ուժերը դիմում այս մեթոդին: Սոցիալական ցանցի լրատվական կայքերից տեղեկությունները մեզ են հասնում հետևյալ տեսքով՝ մենք տեսնում ենք միայն վերնագիրը, կայքի անվանումը, լուսանկարը և որոշ դեպքերում տեղեկության համառոտ ամփոփումը՝ հրապարակման տեսքով: Հաճախ,հիմնվելով միայն այս տեղեկատվության վրա,մենք կիսվում ենք հոդվածներով, չընթերցելով ամբողջական տեքստը, ինչից էլ օգտվում են անբարեխիղճ խմբերը:

Հաճախ այս մեթոդին դիմում են, այսպես կոչված,«Քլիքբեյթ» (clickbait) կայքերը: Այս տերմինը բաղկացած է անգլերեն երկու բառից. Click՝ «կտտոց» և bait՝«խայծ»: Նման կայքերը նպատակ ունեն հղումներիմիջոցով հավաքել հնարավորինս շատ «կտտոցներ», քանի որ «կտտոցների» քանակից է կախված նրանց ֆինանսական եկամուտը: Հենց այս նպատակով «Քլիքբեյթ» կամ խայծ կայքերն օգտագործում են այնպիսի լուսանկարներ և վերնագրեր, որոնք դրդում են մեզ անցնել այդ հղումներով: «Քլիքբեյթ» վերնագրերում հաճախ գործածվում են սուր, հուզական բառեր կամ վերնագրի այնպիսի ձևեր, որոնք ընդհատվում են, կիսով չափ են ներկայացվում՝ չտրամադրելով մեզամբողջական տեղեկությունը, օրինակ,  «Սա պետք է տեսնեն բոլորը: Անցե՛ք հետևյալ հղումով և իմացե՛ք ... »: Բացի դրանից, , «Քլիքբեյթ» կայքերին բնորոշ է նաև ոչ գեղագիտական ​​դիզայնըևշողշողունգովազդները:

Ապակողմնորոշող (մոլորության մեջ գցող) բովանդակություն

Գոյություն ունեն ապակողմնորոշող բովանդակության բազմաթիվ տեխնիկաներ, այդ թվում`համատեքստի խեղաթյուրում, ընտրովի փաստերի տարածում, վիճակագրությամբ և թվանշաններով մանիպուլյացիա, հարցազրույցի կեղծում, այնպես որ համահունչ լինի տարածողի օրակարգին, որոշ անհատների  կամ խմբի նկատմամբ ստեղծի նախատրամադրություն և չիրականացնի սպառողի լիարժեք իրազեկում: 

Որպես մոլորեցնող բովանդակության օրինակ կարող ենք դիտարկել հանրային պաշտպանի դեմ անցկացվող վարկաբեկմանքարոզարշավը: Սոցիալական ցանցերում բազմիցս են տարածվել հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի կեղծված, խեղաթյուրված մեջբերումները կամ հանրային պաշտպանի զեկույցներիցհամատեքստից դուրս հատվածները: Օրինակ՝ 2021 թվականի մարտին Facebook-ում վիրուսային արագությամբ տարածվեց լուր՝իբրհանրային պաշտպանի զեկույցը կոչ է անում ճանաչել ԼԳԲՏ քաղաքացիական ամուսնության/զուգընկերության իրավունքները:Դրան կցված էրնաև Նինո Լոմջարիայի անվամբտարածված կեղծված հայտարարությունը, իբր տրանսգենդերները պետք է ունենան երեխա որդեգրելու իրավունք: Իրականում, զեկույցում ուշադրությունը կենտրոնացված էր ԼԳԲՏ համայնքի հավաքների և արտահայտվելու ազատության վրա, իսկամուսնության և երեխա որդեգրելու իրավունքի մասինխոսք ընդհանրապես չկար:

Ի տարբերություն տեղեկատվական մանիպուլյացիաների մյուս տեսակների, ապակողմնորոշող բովանդակության բացահայտումն ու վերլուծությունն ավելի դժվար է, քանի որ այն հաճախ հիմնված է փաստերի վրա, և իրականում այստեղ հիմնական մարտահրավերը համատեքստն է:

Կեղծ համատեքստ

Տեղեկատվական քաոսի այս տեսակը նկարագրում է այնպիսի բովանդակություն, որն առանձին վերցված իրական է, թեև փոխանցվում է այնպես, որ տեղեկություն ստացողն այն ընկալում է բոլորովին այլ համատեքստով տարածված: Այս մեթոդը հաճախ օգտագործվում է ատելության խմբերի կողմից՝միգրանտների, սեռական և կրոնական փոքրամասնությունների դեմ:

Օրինակ՝2018 թվականին Facebook-ում տարածվեց լուր, որ իբր Հունաստանում մայիսի 17-ին՝ հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, ԼԳԲՏ ակտիվիստներըպղծել են տաճարի սրբապատկերները: Տեղեկությանը կցված էիննաև վնասված սրբապատկերների լուսանկարները:

მითების დეტექტორი

Վրացական գաղափար

Լիբերալիզմը սատանիզմ է

 Սա կատարվել է մայիսի 17-ին անցկացված գեյ-շքերթից հետո, ԼԳԲՏ լիբերաստական ոհմակի կողմից, Հունաստանի մեծությամբ երկրորդ՝ Սալոնիկ քաղաքում գտնվող Սուրբ Եկատերինայի տաճարում:  

 Առհասարակ, պեդերաստներն ու լիբերաստները, որոնք շողոքորթաբար շնչակտուր խոսում են մարդու իրավունքների և մարդասիրության մասին, աչքի են ընկնում բոլշևիկյան արմատականությամբ, քանի որ այս սատանիստների համար բարոյականությունն ավելորդ  բեռ է:

Նրանց անունը լեգեոն է:  

Այս օրինակի լուսանկարն իրական է, մշակված չէ. սրբապատկերներն իսկապես վնասվել են, բայց ոչ թե ԼԳԲՏ համայնքի, այլ տեղի անարխիստական ​​խմբերի կողմից, և ոչ թե 2018 թվականին, այլ շատ ավելի վաղ՝ 2010 թվականին: Այսպես է ստեղծվումկեղծ համատեքստը կոնկրետ խմբերի, տվյալ դեպքում ՝ ԼԳԲՏ համայնքի դեմ: Այս մեթոդը հաճախ բավական վտանգավոր է դառնում, քանի որ մանիպուլյացիայի ենթարկելով բնակչության շրջանում գոյություն ունեցող վախերն ու հույզերը՝ նման լուրերը կեղծ համատեքստով միտումնավոր տարածելով երբեմն խրախուսվում է ֆիզիկական բռնությունը: 

Ինքնահռչակ բովանդակություն

Սխալ կամ ապակողմնորոշող բովանդակություն տարածողները հաճախ օգտագործում են հայտնիապրանքանիշեր, լոգոներ և կարգախոսներ՝ մեզ լավ ծանոթ և արժանահավատ պարբերականների անվանումներ: Այս մեթոդի նպատակն է, որ  կեղծ լուրը սպառողի համար չլինի հեշտությամբ ճանաչելի և նրա մոտ ձևավորվի այն զգացումը, որ տեղեկությանը ծանոթանում է հավաստի աղբյուրից: 

Այդ նպատակով մենք հաճախ հանդիպում ենք ինքնահռչակ կայքերի, որոնք կեղծում են հայտնի պարբերականների  ապրանքանիշեր, ինչպիսիք են BBC-ն, CNN-ը, Guardian-ը, ABC News-ը և այլն: Նման դեպքերում օգտագործվում են հայտնի լրատվամիջոցների լոգոները կամ կայքէջերիհասցեների մաքսիմալ նմանությունը հայտնի լրատվամիջոցների կայքերին: Օրինակ՝ եթե BBC-ի իրական կայքի հասցեն է BBC.com, ապա ինքնահռչակ կայքի հասցեն կարող է լինել՝ bbc.com.co, bbc.com.ge և այլն:

Մանիպուլյատիվ բովանդակություն

 Լուրըմանիպուլյացված է, երբ իրական տեղեկության բովանդակությունը տեխնիկապես է մշակված: Այս մեթոդը հաճախ վերաբերում է տեսողական պատկերներին (լուսանկար/տեսանյութ): Տեսողական պատկերները հատուկ ազդեցություն են գործումսպառողի վրա: Լուսանկարներն ու հատկապես տեսանյութերը մենք հավաստի փաստ ենք համարում, թեև մեզ վրա ներազդելու նպատակով տեսողական պատկերները հաճախ կեղծում են: Deep Fake-երը՝տեխնիկապես կեղծված տեսանյութերը կամ ծրագրի միջոցով ստեղծած լուսանկարները ևս կարող ենք դիտարկել որպես այս մեթոդի մաս:

Ֆալսիֆիկացված/կեղծված բովանդակություն

Կեղծված է այն լուրը, որի 100%-ը կեղծ է, այսինքն, մենք գործ ունենք ոչ թե մանիպուլյացիայի, կեղծ համատեքստի կամ տեսողական պատկերների մասնակի մշակման, այլ ամբողջովին մտացածին տեղեկության հետ:

 

 

Երգիծանք կամ ծաղրանմանություն

Երբ մտադրությունը վնաս պատճառելը չէ, թեև ունի հիմարացնելու պոտենցիալ:  

 

 

 Ապակողմնորոշող բովանդակություն

Տեղեկության կիրառում այնպես, որ հարցի կամ անհատի մասին ստեղծվի սխալ տպավորություն:

 

 

Ինքնահռչակ բովանդակություն

Երբ իրական աղբյուրները նույնականացված չեն: 

 

 

Կեղծված բովանդակություն

100 %-ովկեղծ նյութ, որը ստեղծված է խաբելու և վնաս պատճառելու նպատակով: 

 

Կեղծ կապեր

Երբ վերնագրերը, տեսողական նյութերը կամ տեսողական նյութերի գրառումները չեն համապատասխանում բովանդակությանը:

 

 

Կեղծ համատեքստ

Երբ իրական դեպքը փոխանցված է սխալ համատեքստով: 

 

 

Մանիպուլյատիվ բովանդակություն

Երբ իրական տեղեկության կամ պատկերի խաբեության նպատակով տեղի է ունենում մանիպուլյացիա:

 

 

 

Տեղեկատվական քաոսի 7 տեսակ. Աղբյուր՝  firstdraftnews.org

Տեղեկատվության ստուգման գործնական մեթոդներ 

Մեդիա և տեղեկատվական գրագիտության հմտությունների զարգացման հետ մեկտեղ «ֆակտչեքինգը»՝ փաստերի ստուգումն ապատեղեկատվության և տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ պայքարի մեթոդներից մեկն է: Փաստերի ստուգումը մի կողմից օգնում է մեզ զարգացնել քննադատական ​​մտածողությունը, ինչն ի վերջո դառնում է մեր ապրելակերպը:Անհրաժեշտ է ստուգելոչ միայն լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում տարածվող տեղեկությունների փաստերը, այլ նաև ցանկացած ոլորտում, այդ թվում մեր մասնագիտություններում: Այս գործունեությունն օգնում է մեզ անքննադատորեն չհավատալ մեզ հասած տեղեկություններին և ընդունել դրանք միայն հավաստի փաստերը տեսնելուց հետո: Մյուս կողմից՝ապատեղեկատվությունը հետազոտողներին փաստերի ստուգման գործընթացնօգնում է ապատեղեկատվություն տարածող խմբերի մեթոդներն ու գործելակերպըուսումնասիրելու հարցում:

Տեքստային տեղեկությունը, հատկապես նյուս մեդիայում, սովորաբար ուղեկցվում է տեսողական նյութերով՝ լուսանկարներով կամ տեսանյութերով: Հետևաբար, տեղեկությունները վերլուծելիս տեսողականը նույնպես պետք է դիտարկենք որպես այդ տեղեկության տարր: Ապատեղեկատվություն տարածող աղբյուրները հաճախ դիմում են վիզուալ (տեսողական) մանիպուլյացիաների, քանի որ,ի տարբերություն տեքստի, տեսողականը կարող է առավել հուզականորեն ներգործելտեղեկություն ստացողի վրա: «Մեդիայի զարգացման հիմնադրամը» առանձնացնում է վիզուալ (տեսողական) մանիպուլյացիայի երեք ձև.

ա.Լուսանկար/տեսանյութ, որը տեխնիկապես կեղծված կամ մշակված է:Որպես օրինակ կարող ենք դիտարկել Ֆոտոշոփում մշակված լուսանկարները կամ Deep Fake տեխնոլոգիայով ստեղծված տեսանյութերը:   

բ.Ֆիլմի, գովազդի, գրաֆիկական խաղի հատված: Նման կադրերը հաճախ օգտագործվում են իրական իրադարձությունը պատկերելու համար՝ ունկնդրողի մոտ լարվածություն ստեղծելու և զգացմունքների վրա ազդելու նպատակով:   

գ. Իրական լուսանկար/տեսանյութ՝ տարածված մանիպուլյատիվ նկարագրությամբ: Սա վիզուալ (տեսողական) մանիպուլյացիայի ամենատարածված միջոցն է: Նման դեպքերում կեղծվում է լուսանկարին/տեսանյութին կցված բովանդակությունը: Կեղծված կարող է լինել ինչպես իրադարձության նկարագրությունն ամբողջությամբ, այնպես էլ տեսողական նյութը  նկարահանելու վայրը, ժամանակը, գործող անձանց ինքնությունը և այլն:  

Որոշելու համար, թե արդյոք գործ ունենքտեսողական մանիպուլյացիայի հետ, լուսանկարը/տեսանյութը պետք է ստուգենք որոնման համակարգերի միջոցով և գտնենք դրա տարածման սկզբնաղբյուրը: Այդ կերպ կիմանանք, թե երբ և որտեղ է այնտարածվել առաջին անգամ և որն էր դրա իրական բովանդակությունը: Ֆակտչեքերները (փաստերի ստուգողներ)դիմում են որոնմանմի քանի համակարգի, այդ թվում՝ Google Images, Tineye և Yandex Images: Այս համակարգերում կա լուսանկար որոնելու երկու միջոց:1. Ներբեռնե՛ք ձեզ հետաքրքրող լուսանկարը համակարգչային աշխատասեղանին, այնուհետև բացե՛ք որոնման համակարգերից որևէ մեկը, օրինակ, images.google.com, տեղադրե՛ք լուսանկարը համապատասխան դաշտում և վերլուծե՛ք որոնման արդյունքները: 2. Google Chrome օգտագործելու դեպքում մոտեցրեք մկնիկը ձեզ հետաքրքրող լուսանկարին, մկնիկի աջ կոճակով ընտրեք search Google for image (որոնել լուսանկարը Google-ում) և վերլուծեք որոնման արդյունքները:

Տեսանյութերի դեպքում ամեն ինչ մի փոքր ավելի բարդ է: Ի տարբերություն լուսանկարների, գոյություն չունի որոնման համակարգ, որը կարող է ներբեռնել տեսանյութը և վերլուծել տարածման արեալը: Տեսանյութը ստուգելիս այն պետք է դիտել որպես բազմաթիվ կադրերի՝  լուսանկարների ամբողջություն: Հետևաբար, նախ պետք է տեսանյութը կտրենք մի քանի կադրերի, ապա ստուգենք այդ կադրերը լուսանկարներիորոնման համակարգերում: Տեսանյութերըկադրերի բաժանելուամենաօգտակար ռեսուրսը InVid Verification Plugin-ն է՝ դիտարկչի ընդլայնում, որը չի պահանջում որևէ տեխնիկական գիտելիք և ծրագրերի տեղադրում մեր համակարգիչներում:  

Այս ռեսուրսներից օգտվելու մանրամասն հրահանգները, այդ թվում տեսողական օժանդակ նյութերը, կարող եք գտնել «Մեդիայի զարգացման հիմնադրամի» մեդիա և տեղեկատվական գրագիտության ռեսուրսների լաբորատորիայի կայքէջում:

 

Եթե դասի վերաբերյալ մեկնաբանություններ, հարցեր կամ խորհուրդներ ունեք: Գրե՛ք մեզ