Վրաստանիգործողսահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի օգոստոսի 24-ին: Թեպետ հետաքրքիր է՝ ե՞րբ է սկվսել սահմանադրականության զարգացումը Վրաստանում: Ի՞նչ ուղի է այն անցել:
Ֆեոդալական Վրաստան
Պետականությունը, քաղաքականևիրավականմշակույթըՎրաստանումձևավորվումէրմիքանիտասնամյակշարունակ: Օրինաստեղծագործությանբարձրմակարդակըպատմաբաններնառանձնահատուկկերպովնշումեն ֆեոդալականՎրաստանում: Իններորդ դարից սկսած նկատվում են նաև օրենսդրության համակարգման փորձերը:
Առաջին ազգային իրավական ակտը, որը մեզ հատվածի տեսքով է հասել, Բագրատ Կյուրոպաղատի «Օրենքի գիրքն» է: Հետագայում՝ XVIII դարում,Վախթանգ VI-ի նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ հիմնվեց կոդիֆիկացված իրավական փաստաթուղթ, որտեղ ներառված էին Մովսեսի օրենքները, հունահռոմեական իրավունքը, Մխիթար Գոշի օրենքները, կաթողիկոսի օրենքը, Գիորգի Պայծառի «Դատաստանագիրքը» («Ձեգլիսդեբա»), Բեքա Աղբուղայի «Օրենսգիրք մարդու և ամեն սխալի» և, անշուշտ, կոնկրետ Վախթանգ VI թագավորի օրենքները: Բացի հիշյալից, Վախթանգ VI-ին պատկանում է նաև «Դաստուրլամալին», որը պետական իրավունքի այն ժամանակվա հիանալի իրավական աղբյուր էր հանդիսամնում:
1918-1921 թվականներ
Վրաստանի պատմության մեջ կան օրենքների բազմաթիվ հուշարձաններ, որոնք իրենց բնույթով և բովանդակությամբ կարող ենք վերագրել պետական (սահմանադրական) իրավունքի աղբյուրին, սակայն հենց սահմանադրականության պատմության սկիզբ պետք է համարենք 1918 թվականի մայիսի 21-ը, երբ Ազգային խորհուրդն ընդունեց սահմանադրական բնույթի առաջին փաստաթուղթը՝ Վրաստանի անկախության ակտը: Այդ ակտի հիման վրա «Վրաստանի ժողովուրդը հռչակվեց որպես ինքնիշխան իրավունքներ կրող», իսկ «Վրաստանը՝ լիիրավ, անկախ պետություն»:
Հարկ է նշել, որ այդ ակտով Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ սահմանվեց Վրաստանի պետական կառավարումը՝ վարչության ձևն ու քաղաքական ռեժիմը. պետությունը պետք է ունենար հանրապետական կառավարման ձև և իր պարտականություններն իրականացներ ժողովրդավարական մեթոդներով: Անկախության ակտի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Անկախ Վրաստանի քաղաքական ձևը ժողովրդավարական հանրապետությունն է»: Այս ակտը կարևոր է այնքանով, որ համընդհանուր կործանման և նիհիլիզմի (ոչնչականություն) պայմաններում հիմք դրեց մարդկանց մասին հոգ տանելու պետության պարտավորությանը:
Անկախության ակտից հետո Վրաստրանի սահմանադրականության պատմության մեջ կարևորագույն փաստաթուղթ է համարվում Վրաստանի 1921 թվականի փետրվարի 21-ի սահմանադրությունը: 1918 և 1919 թվականներին սահմանադրության նախագծի վրա աշխատում էր հատուկ ստեղծված 2 սահմանադրական հանձնաժողով, որոնց անդամների մեծամասնությունը հավատում էր, որ սահմանադրություն ընդունելը «կամրապնդեր երկրի արտաքին վիճակը, կբարձրացներ նրա միջազգային հեղինակությունը», վերջ կդներ «կառավարում-ղեկավարման մեջ լայնորեն տարածված խառնաշփոթին ու անորոշությանը, անպատասխանատվությանն ու ինքնակամությանը»:
1920 թվականի մայիսին սահմանադրության նախագիծը քննարկման համար ուղարկվեց հիմնադիր ժողովին: Նախագծի շուրջ տեղի ունեցող քննարկումներին մասնակցում էին հիմնադիր ժողովի բոլոր խմբակցությունները, պատգամավորների մեծամասնությունը, իրենց տեսակետերը հրապարակեցին հասարակական կազմակերպությունները, եկեղեցին և այլ անձինք:
Մինչև 1921 թվականի հունվարի 26-ը քննարկվեց նախագծի միայն 4 գլուխ: Այն ժամանակ ստեղծված հանգամանքներից ելնելով՝ նախագծի հրապարակային քննարկումը չիրականացավ: 1921 թվականի փետրվարի 21-ին հիմնադիր ժողովը, չնայած նրան, որ քննարկումներից զերծ էին մնացել նախագծի մի շարք գլուխներ, այնուամենանիվ, հաստատեց երկրի առաջին սահմանադրությունը: Հարկ է նշել, որ Գերմանիայի արտաքին գործերի նախկին դաշնային նախարար Հանս Դիտրիխ Գենշերը այդ սահմանադրության տեքստը գնահատել է, որպես «Եվրոպայի մայրցամաքի առաջադիմականներից մեկը, (քանի, որ) դեռևս 20-րդ դարասկզբին ճանաչում էր այն արժեքներն, ինչպիսիք են՝ ազատությունը, ժողովրդավարությունն ու իրավական պետությունը, որոնց վրա է հիմնվում այժմյան Եվրոպան»: Բացի այդ, այս սահմանադրության շնորհիվ հնարավոր դարձավ գիտակցել, որ մարդը հիմնական սոցիալական արժեքն է: Այստեղ ներառված են այնպիսի գլուխներն, ինչպիսիք են՝ «Քաղաքացիությունը», «Քաղաքացու իրավունքները», «Տեղական ինքնակառավարումը», «Ուսումը, կրթությունն ու դպրոցը», «Սոցիալ-տնտեսական իրավունքները» և այլն:
Նույն սահամանադրությամբ իրարից սահմանազատվում էին պետությունն ու եկեղեցին, երաշխավորված էր բոլոր դավանանքների հավասարությունը, և պետական գանձարանի ու տեղական ինքնակռավարման գումարներից արգելվում էր միջոցներ հատկացնել կրոնական կարիքների համար:
Ցավոք, այդ սահմանադրությունն ընդունելու չորրորդ օրը՝ 1921 թվականի փետրվարի 25-ին, Վրաստանը նվաճեց Խորհրդային Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակը և սահմանադրությունը դադարեց գործել: Թբիլիսիից Բաթում տեղափոխված կառավարության ջանքով սահմանադրության տեքստը տպագրվեց Բաթումի «Նեստոր Խվինգիայի» տպարանում, ինչը վերջինիս կողմից հավասար էր քաղաքացիական հերոսության:
Խորհրդային սահմանադրություններ
Կարմիր բանակի կողմից Վրաստանը նվաճելուց հետո սկսվում է Վրաստանի սահմանադրական զարգացման պատմության մեջ Խորհրդային սահմանադրությունների 70-ամյա ժամանակաշրջանը:
Խորհրդային Վրաստանի սահմանադրությունները, որոնք ընդունել են 1922, 1927, 1937 և 1978 թվականներին, որպես օրենք, խորհրդային սահմանադրությունների վրացական տարբերակներն են: Խորհրդային սահմանադրություններից ոչ մեկը չէր հանդիսանում վրաց ժողովրդի կամ նրա որևէ հիմնադիր մարմնի օրինաստեղծագործության արդյունք:
Այդ սահմանադրությունները սկզբից ևեթ կեղծ բնույթ էին կրում, քանի որ հասարակական հարաբերությունները կարգավորելիս չէին կատարում հիմնական օրենքի դերը: Նրանց մեջ նախատեսված օրենսդրական կամ այլ քվազի-ժողովրդավարական ինստիտուտները ուղղակի ձևական էին, իսկ իրականում բռնատիրական երկրում գերիշխում էին կոմունիստական կուսակցությունն ու նրա իշխանության ուժը:
Անկախության վերականգնման հետագա ժամանակաշրջանը
Քսաներորդ դարի 90-ական թվականների սկզբին, նախքան Խորհրդային Միության փլուզումը, Վրաստանում 1990 թվականի հոկտեմբերի 28-ին անցկացվեցին առաջին բազմակուսակցական խորհրդարանական ընտրությունները, որտեղ համոզիչ հաղթանակ տարավ «Կլոր սեղան-Ազատ Վրաստան» քաղաքական միավորումը: Այդ շրջանում Վրաստանը կրկին Խորհրդային իրավական տարածքում էր գտնվում, որի պատճառով էլ հնարավոր չէր ընդունել նոր սահմանադրություն, այդ պատճառով նոր իրականության օրենսդրությունն այն ժամանակվա իշխանությունները որոշեցին ամրապնդել 1978 թվականի սահմանադրության վերանայման հիման վրա:
1990 թվականի նոյեմբերի 14-ին Վրաստանի Գերագույն Խորհուրդը հենց առաջին նիստին այն ժամանակ գործող 1978 թվականի ապրիլի 15-ի՝ դեռևս խորհրդայնական սահմանադրության մեջ մտցրեց բազմաթիվ փոփոխություններ: Երկրի պաշտոնական անվանումից հանեցին «Խորհրդային Սոցիալիստական» բառերը և պետությունն անվանեցին Վրաստանի Հանրապետություն: Փոխվեցին նաև պետության խորհրդանիշերը՝ զինանշանը, դրոշը, օրհներգը: Պետական իշխանության բարձրագույն մարմինն էր Վրաստանի Գերագույն Խորհուրդը, որն իր կազմից էր ընտրում Գերագույն Խորհրդի նախագահին:
Իշխանության տեղական մարմինները կոչվեցին սակրեբուլոներ, իսկ կառավարման տեղական մարմինները՝ պրեֆեկտուրաներ և ամենակարևորը, վերացվեց կոմունիստական կուսակցության ղեկավար ու առաջատար դերը, սկզբնավորվեց քաղաքական պլյուրալիզմը (բազմակարծություն) և սեփականության ձևերի բազմատեսակությունը: Նույն նիստի ընթացքում ընդունվեց «Վրաստանի Հանրապետությունում անցումային շրջանի հռչակման մասին» օրենքը, որը պետք է գործեր նախքան նոր սահմանադրության ընդունումը: Համապատասխանաբար, 1978 թվականի սահմանադրության մեջ գրառվեց՝ «Վրաստանում անցումային շրջանը կհամարվի ավարտված այն ժամանակ, երբ Վրաստանը ճանաչեն մյուս պետությունները, Վրաստանի Հանրապետությունը կդառնա ՄԱԿ-ի անդամ պետություն, և օկուպացիոն զորքերը դուրս կբերվեն մեր հայրենիքից»:
1991 թվականի մարտի 31-ին Վրաստանում անցկացվեց հանրաքվե, որի ժամանակ բնակչության բացարձակ մեծամասնությունը դրական պատասխան տվեց 1918 թվականի մայիսի 26-ի անկախության ակտի հիման վրա երկրի անկախության վերականգնման մասին հարցին: Այդ արդյունքների վրա հենվելով՝ 1991 թվականի ապրիլի 9-ին, Վրաստանի Գերագույն Խորհուրդը հանդիսավորության հռչակեց «Վրաստանի պետական անկախության ակտը» և ընդունեց ևս երկու կարևոր ակտ՝ «Վրաստանի սահմանադրության և Վրաստանի օրենսդրության մասին», Վրաստանի Հանրապետության օրենքը և «Վրաստանի Հանրապետության նախագահի պաշտոն հաստատելու մասին» Վրաստանի Գերագույն Խորհրդի որոշումը:
1991 թվականի վերջին Վրաստանում ոչ սահմանադրական ճանապարհով տեղի ունեցավ Վրաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի և Վրաստանի Հանրապետության նախագահի իրավասությունների դադարեցում, ստեղծվեց ռազմական խորհուրդ և ժամանակավոր կառավարություն: Անցումային շրջանի սահմանադրությունը և դրա հիման վրա ընդունած որոշ օրենքներ հայտարարվեցին ուժը կորցրած, իսկ 1992 թվականի փետրվարի 21-ին ռազմական խորհուրդն ընդունեց հռչակագիր Վրաստանի 1921 թվականի փետրվարի 21-ի սահմանադրության վերականգնման մասին, որը, փաստացիորեն, անհնար էր իրագործել:
1992 թվականի հոկտեմբերի 11-ին ընտրված Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 6-ին ընդունեց օրենք « Պետական իշխանության մասին»: Այն ժամանակվա համար այդ օրենքը միակ ակտն էր, որը կարող էր առանց հիմնական օրենքի մնացած երկրում տանել սահմանադրության դերը: «Փոքր սահմանադրություն» անվամբ հայտնի այդ օրենքը վերջ դրեց Վրաստանում խորհրդայնական սահմանադրությունների դարաշրջանին, սակայն ճշմարիտ սահմանադրության դերն այն չի կատարել և չէր էլ կարող կատարել:
Չնայած նրան, որ օրենքն ամբողջությամբ վերաբերում էր պետական իշխանության իրականացման հարցերին, այնտեղ ներկայացված էին միայն երկու՝ օրենսդիր և գործադիր իշխանության իրավասությունները, և էական ոչինչ չէր ասված իշխանության երրորդ ճյուղի՝ դատական իշխանության մասին: Մարդու իրավունքների հարցերը «Պետական իշխանության մասին» օրենքում ընդհանրապես գոյություն չունեին:
1993 թվականին պետական-իրավական ոլորտում ստեղծվեց բավականին յուրահատուկ իրավիճակ: 1921 թվականի ձևականորեն վերականգնված Սահմանադրությունը, ելնելով վերականգնման ցածր օրինականացումից և հասարակական զարգացման մակարդակի անհամատեղելիությունից, չկարողացավ գործել: «Պետական իշխանության մասին» օրենքը կարգավորում էր սահմանադրական-իրավական հարաբերությունների միայն մի մասը, իսկ 1978 թվականին չեղյալ համարված սահմանադրությունն՝ իր որոշ դրույթներով, փաստորեն, շարունակում էր կյանքը:
Հետևաբար, առկա ծանր իրավիճակը ստեղծում էր նոր սահմանադրություն հիմնելու անհրաժեշտություն, որը պետք է հիմք ծառայեր հասարակության և պետության հետագա զարգացմանը: Հենց նշված գործոնները պայմանավորեցին 1993 թվականին Վրաստանում պետական սահմանադրական հանձնաժողով ստեղծելն ու սահմանադրության նոր նախագծի վրա աշխատանքի մեկնարկելը, որն ընդունվեց 1995 թվականի օգոստոսի 24-ին Վրաստանի խորհրդարանի կողմից: Այն գործում է առ այսօր: