Բյուջե, պետական բյուջե, հարկեր
Բյուջե բառը բազմիցս ենք լսել տարբեր համատեքստերում, սակայն հաճախ այն սխալ են օգտագործում: Բյուջեն կարող է լինել կառավարության, ընկերության, անհատական, դպրոցի, ֆուտբոլային ակումբի և այլ ցանկացած սուբյեկտի: Բյուջեն որոշակի ժամանակահատվածում հաշվարկված եկամուտների և ծախսերի ցանկն է:
Մեզանից յուրաքանչյուրն ունի իր սեփական բյուջեն: Օրինակ՝ ամեն օր դուք ունեք տրանսպորտով տեղափոխվելու, սրճարաններում սնվելու, կինոթատրոն հաճախելու և այլ ծախսեր, իսկ որպես եկամուտ կարող ենք քննարկել ծնողների, տատիկ-պապիկների և այլ մարդկանց նվիրած գումարը կամ որևէ աշխատանքից ստացած աշխատավարձը: Արձանագրելով եկամուտներն ու ծախսերը, նշելով գումարները՝ ստանում ենք բյուջե: Եթե եկամուտները գերազանցում են ծախսերը, դա նշանակում է, որ բյուջեն պրոֆիցիտային է, իսկ երբ ծախսերն են գերազանցում եկամուտները, բյուջեն դեֆիցիտային է: Դեֆիցիտային բյուջեի դեպքում տարբերությունը հավասարակշռելու նպատակով սույբյեկտը կամ կառավարությունը վարկով գումար է վերցնում:
Տվյալ գլխում հիմնական ուշադրությունը սևեռելու ենք երկի բյուջեին, որը հաճախ շփոթում են երկրի էկոնոմիկայի հետ: Ինչպես նշեցինք նախորդ ենթագլուխներում, երկրի էկոնոմիկան որոշակի ժամանակահատվածում երկրի ներսում արտադրած ապրանքի և ծառայության վերջնական արժեքների գումարն է: Իսկ երկրի բյուջեն նույն կառավարության բյուջեն է, որի ֆինանսավորման հիմնական աղբյուրը հարկերն են: Օրինակ՝ 2016 թվականին Վրաստանի էկոնոմիկան կազմում էր մոտ 34 միլիարդ լարի, իսկ կառավարության ընդհանուր բյուջեն՝ մոտ 11.5 միլիարդ լարի: Դա նշանակում է, որ էկոնոմիկայում ստեղծված յուրաքանչյուր 100 լարիից 34 լարին տնօրինում է կառավարությունը, հենց այս վերջինն է համարվում կառավարական բյուջե:
Կառավարական բյուջեի ֆինանսավորման հիմնական աղբյուրը հարկերն են: Հարկերից բացի բյուջետային եկամուտներում արտացոլվում են դրամաշնորհները, վարկերը և այլ տեսակի դրամական միջոցների մուտքը: Այսօրվա դրությամբ Վրաստանում գոյություն ունի վեց հիմնակական հարկ և յուրաքանչյուրը որոշակի բաժին է մուծում երկրի բյուջեի ձևավորման համար:: Օրինակ՝ աղյուսակում կքննարկենք Վրաստանի կառավարության բյուջեի հարկային մուտքը 2016 թվականին.
Հարկեր | Տոկոսադրույք | Բյուջետային մուտքեր |
1. Եկամտահարկ | 20% | 2,4 միլիարդ լարի |
2. Շահութահարկ | 15% | 1 միլիարդ լարի |
3. Ավելացված արժեքի հարկ | 18% | 3,3 միլիարդ լարի |
4. Ակցիզ | տարբեր | 1 միլիարդ լարի |
5. Ներմուծման հարկ | 5-12% | 70 միլիոն լարի |
6. Գույքահարկ | < 1% | 363 միլիոն լարի |
Այլ հարկեր |
| 660 միլիոն լարի |
|
| 8.8 միլիարդ լարի |
Ինչպես երևում է աղյուսակից, հարկերը բաժանվում են ուղղակի և անուղղակի հարկերի: Ուղղակի հարկերին պատկանում են այն հարկերը, որոնք վճարում ենք եկամուտներից: Օրինակ՝ շահույթի և եկամուտի հարկերը, մեկը վճարում են ընկերությունները, իսկ մյուսը ֆիզիկական անձինք՝ ստացած շահույթից/եկամտից:
Մյուս հարկերը վերագրվում են անուղղակի հարկերին: Դրանցից ամենախոշորն ավելացված արժեքի հարկն է, որի դեպքում կառավարւթյանը վճարում են ոչ թե եկամտից, այլ իրացված ապրանքի կամ ծառայության արժեքի 18%-ը:
Աշխարհում գոյություն ունեն շատ տեսակի հարկեր, հատկապես զարգացող երկրներում: Վրաստանում մինչև 2004 թվականը գոյություն ուներ 22 տեսակի հարկ, որն էլ վերջնականապես նվազեց մինչև 6-ի (հիմնական հարկեր):
Ինչպես նշեցինք նախորդ ենթագլխում, հարկային բեռը Վրաստանում կազմում է 26%: Իսկ դա մեր նման զարգացման մակարդակի երկրի համար բավական բարձր ցուցանիշ է: Եթե վերանայենք երկրները, որոնք մոտավորապես մեր երկրի նման զարգացման մակարդակ ունեն և ՀՆԱ մեկ շնչի հաշվով, դրանց մեծ մասում հարկային բեռը 20%-ից պակաս է:
Հետևություն. այլ հավասար պայմաններում, որքան ավելի քիչ է հարկային բեռը քաղաքացու վրա, այնքան ավելի բարձր են տնտեսական աճն ու հարստացման տեմպը: Դրա պատճառն այն է, որ քաղաքացիներն ավելի արդյունավետորեն են ներդնումիրենցվաստակած դրամական միջոցները, քան կառավարությունը, որը տանում է դեպի ներդրումների աճ և տնտեսական աճի բարձր տեմպ:
Փողը, դրա գործառույթները և մոնետար քաղաքականությունը
Նախորդ ենթագլուխներում մասամբ ենք անդրադարձել փողի հետ կապված թյուրիմացություններին, երբ խոսում էինք այն մասին, թե ինչ է հարստությունը: Եկանք համաձայնության, որ փողը, այսօրվա դրությամբ ոչ թե հարստություն, այլ դրա արտահայտությունն է: Փողը հաճախ տնտեսության քսուք են անվանում:
Ի սկզբանե, նախքան փողի ստեղծվելը, մարդիկ միմյանց հետ փոխանակում էին ապրանքներն ու ծառայությունները, որը կոչվում է բարտերային փոխանակում (ապրանքափոխանակություն): Բարտերային փոխանակումն ուներ մի շարք խնդիրներ, որոնք հետագայում լուծվեցին փողի ստեղծվելուն պես: Փողի առաջին դրական կողմն այն է, որ այն բաժանելի է: Օրինակ՝ ամերիկյան դոլարը հնարավոր է բաժանել ցենտերի, և գոյություն ունեն տարբեր քանակության թղթադրամներ: Բարտերի ժամանակ մեծ խնդիր էր առաջանում, երբ, օրինակ, անձանցից մեկն արտադրում էր շաքար, իսկ մյուսը՝ խոզեր: 1 կիլոգրամ շաքարն, անշուշտ, հավասար չէ մեկ խոզի, այդ պատճառով խոզ վաճառողը ստիպված էր գնել շատ կիլոգրամ շաքար, այլ դեպքում նա չէր կարողանա ներգրավվել առևտրին:
Փողի մյուս դրական կողմն այն է, որ այն անժամկետ է: Օրինակ՝ խաղողը չես կարող պահել և կուտակել, ստիպված ես այն փոխանակել ոսկու, արծաթի կամ այլ չփչացող ապրանքի հետ և դա պահել:
Վերոնշյալ դրական կողմերից բացի, փողը նաև դյուրակիր է, այսինքն՝ այն կարող ենք պահել գրպանում կամ պայուսակում, իսկ օրինակ՝ 1 000 ԱՄՆ դոլարին համարժեք գրիչները գրպանում չես կարող պահել:
Փողը բավականին հեշտացրեց մարդկության կյանքը, սակայն հարկ է նշել, որ պատմության ընթացքում հաճախ է եղել, երբ կառավարությունները սխալ դրամավարկային քաղաքականություն են վարել և դրանով լուրջ խնդիրներ են առաջացրել տնտեսության և քաղաքացիների հարստությանը: Կառավարության կողմից իրականացրած դրամավարկային քաղաքականությունը կոչվում է մոնետար քաղաքականություն, որը ենթադրում է փողի զանգվածի աճ կամ նվազում (դրամական մասսն, որը գտնվում է շրջանառության մեջ, վճռական դեր է խաղում պետական տնտեսական քաղաքականության մեջ): Փողի զանգվածի աճն այլ հավասար պայմաններում ինֆլյացիա (գնաճ) է առաջացնում: Վրաստանն ունի մոնետար քաղաքականության փորձ, երբ 1992-1994 թվականներին մոտ5 000%-անոց գնաճ տեղի ունեցավ այն պատճառով, որ Կենտրոնական բանկն անվերջ փող էր տպում և բարձրացնում փողի զանգվածը: Դա լուրջ հարված հասցրեց Վրաստանի տնտեսությանը: 5 000%-անոց գնաճ նշանակում է, որ հաճախ մի խանութից մինչև մյուսը հասնելը նույն ապրանքի գինն արդեն ավելացած էր լինում: Փողի զանգվածի աճը, որն արտահայտվում է գների համընդհանուր բարձրացման մեջ, կոչվում է ինֆլյացիա (գնաճ):
Գնաճը նույն գաղտնի հարկն է և, որպես առանձնահատուկ բեռ, բարդվում է բնակչության չունևոր շերտի վրա: Պատկերացրեք այն մարդկանց, ովքեր ունեն ֆիքսված եկամուտ (թոշակառուներ, բժիշկներ, ուսուցիչներ, հաշվապահներ, մաքրման աշխատակիցներ, հանքափորներ և բոլոր նրանք, ովքեր ունեն ֆիքսված աշխատավարձ), քանի որ եթե նրանց եկամուտը չի ավելանում, իսկ ապրանքի կամ ծառայության գները բարձրանում են, դա նշանակում է, որ ավելի քիչ են օգտագործում կամ ապագայի համար տնտեսելու քիչ փող է մնում:
Հետևություն. կարելի է ասել, որ փողը հարստության արտահայտությունն է, և դրամավարկային նույն մոնետար քաղաքականությունը մեծ ազդեցություն է գործում երկրի տնտեսական զարգացման վրա: Ցանկացած իշխանության գլխավոր նպատակներից մեկը գների կայունությունն է, ինչը ուղիղ կապի մեջ է կենտրոնական բանկի և մոնետար քաղաքականության հետ: