Ժողովրդավարական պետությունում մարդու իրավունքները միայն թղթի վրա չմնալու համար գոյություն ունեն միջոցներ, որոնց դիմում ենք իրավունքների խախտման դեպքում՝դրանք վերականգնելու նպատակով:
Այն դեպքում, երբ պետության ներսում սեփական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը չի ապահովվում, անձն իր իրավունքները պաշտպանելու նպատակով կարող է կիրառել Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները (գործիքակազմը):
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները կարող ենք բաժանել.
- Մարդու իրավունքների պաշտպանության ունիվերսալ,
- և Մարդու իրավունքների պաշտպանության տարածաշրջանային գործիքների:
Մարդու իրավունքների պաշտպանության կարևոր համապարփակ (բազմակողմանի) գործիքներն է ներկայացնում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Խորհուրդը, որին կարող եք դիմել, եթե համարում եք, որ խախտվել են ձեր հիմնարար իրավունքները, կամ ունեք հստակ տեղեկություն այլոց իրավունքների խախման վերաբերյալ, իսկ իրավական պաշտպանության ներպետական միջոցներն սպառվել են: Թերևս,ցավոք, Խորհրդի որոշումները պետության համար չունեն պարտադիր կատարելու ուժ:
Համեմատաբար բարձր արդյունավետությամբ են առանձնանում Մարդու իրավունքների պաշտպանության տարածաշրջանային գործիքները: Այս տեսանկյունից մեր համար հատուկ կարևորություն ունի եվրոպական տարածաշրջանը:
Մարդու իրավունքների եվրոպական համակարգ
Մարդու իրավունքների եվրոպական համակարգը բաղկացած է երեք մասից.
- Եվրախորհրդի համակարգ
- Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն
- Եվրամիություն
Մարդու իրավունքների եվրոպական համակարգը, որը ձևավորվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մարդու իրավունքների զանգվածային խախտումներինի պատասխան, ամենակատարելագործված տարածաշրջանային համակարգն է համարվում: Մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և բազմակարծիքային ժողովրդավարությունը Եվրոպայի իրավական կառուցվածքի անկյունաքարն է հանդիսանում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնական մեխանիզմն է համարվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը գտնվում է Ստրասբուրգում և նրա պարտադիր իրավազորությունը ճանաչված է Եվրախորհրդի բոլոր անդամ պետությունների կողմից, իսկ դատավորների թվաքանակը համընկնում է Եվրախորհրդի անդամ երկրների թվաքանակի հետ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ է հետևյալ հանգամանքների առկայությունը.
- Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի կամ նրա լրացուցիչ արձանագրությունների խախտման փաստ,
- Բողոքի հեղինակը պետք է լինի խախտման զոհ,
- Սպառված պետք է լինեն բոլոր արդյունավետ ներպետական մեխանիզմները,
- Հայցը ահնրաժեշտ է ներկայացնելներպետական մեխանիզմների սպառվելուցոչ ուշ, քան 4 ամսվա ընթացքում:
Եվրոպայի դատարանի որոշումները պարտադիր են, դրանց կատարումն ապահովում է նախարարների կոմիտեն:
Պետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները չկատարելու և մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման դեպքում Եվրախորհրդի անդամ երկրները կարող են Խորհրդից հեռացնել իրավունքների խախտման համար պատասխանատու մարմնին: Դրա օրինակն է 2022 թվականի մարտին Եվրախորհրդի ընդունած որոշումը, որով ռուսական պետությունը հեռացվեց Եվրախորհրդից՝ հիմնվելով ռուսական պետության կողմից Ուկրաինա ներխուժման և մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման վրա։
ԵԱՀԿ
(Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն)
ԵԱՀԿ-ն իրականացնում է որոշակի գործունեություն մարդու իրավունքների և հատկապես փոքրամասնությունների իրավունքների ոլորտում: ԵԱՀԿ-ն ունի մարդու իրավունքների դեպարտամենտ և մարդու իրավունքների սպաներ, որոնք գործուղված են տարբեր երկրներ վերահսկողություն իրականացնելու և մարդու իրավունքների առկա իրավիճակի վերաբերյալ զեկույցներ ներկայացնելու, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությունը խթանելու նպատակով: ԵԱՀԿ-ն օգնություն է ցուցաբերում նաև մարդու իրավունքների պետական ինստիտուտներին այն երկրներում, որտեղ առաքելություններ է ուղարկել:
ԵԱՀԿ-ը կարևոր դեր է կատարում ժողովրդավարական ընտրությունների դիտորդության ընթացքում Եվրոպայի մի շարք երկրներում, որոնք գտնվում են պլյուրալիստական (բազմակարծիք) ժողովրդավարության վերափոխման գործընթացում: ԵԱՀԿ-ը նշանակալից ներդրում ունի նաև Եվրոպայի հակամարտությունների կարգավորման և հետհակամարտային վերականգնման գործում:
Մարդու իրավունքների պաշտպանության ամերիկյան և աֆրիկյան համակարգերը
Եվրոպայի նման, մարդու իրավունքների կարևոր տարածաշրջանային համակարգեր հանդիպում են Ամերիկայում և Աֆրիկայում:
Մարդու իրավունքների ներամերիկյան համակարգի առկայության հաշվարկման տարեթիվ կարող ենք համարել Մարդու իրավունքների և պարտականությունների ամերիկյան հռչակագրի ընդունման տարեթիվը, որն ընդունվել է 1948 թվականին Ամերիկայի կազմակերպության Խարտիայի հետ մեկտեղ: Այդ կազմակերպության կողմից 1959 թվականին հիմնադրված ներամերիկյան հանձնաժողովը, ինչպես նաև մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը, որը սկսել է գործել 1979 թվականից, իրավունքների պաշտպանության համակարգի կարևոր մարմիններն են հանդիսանում:
Մարդու իրավունքների աֆրիկյան համակարգը ստեղծվել է 1981 թվականին «Մարդու և ժողովուրդների իրավունքների մասին» Աֆրիկյան Խարտիայի ընդունմամբ, որի հիման վրա գործում էՄարդու և ժողովուրդների իրավունքների աֆրիկյան հանձնաժողովը, իսկ 2006 թվականից՝ Մարդու և ժողովուրդների իրավունքների դատարանը: Այսօրվա դրությամբ, Աֆրիկայի միության 54 անդամ երկրներն իրականացրել են Խարտիայի վավերացում, որը ընդօրինակում է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մոտեցումը և մեկ փաստաթղթում ի մի բերում մարդու իրավունքների բոլոր կատեգորիաները: Հանձնաժողովի գտնվելու վայրը Գամբիան է:
Մարդու իրավունքների պաշտպանության ասիական համակարգը
Ասիայի մասշտաբով 2009 թվականի հոկտեմբերին ստեղծվեց Մարդու իրավունքների միջկառավարական հանձնաժողովը: 2012 թվականի նոյեմբերին հանձնաժողովն ընդունել է Մարդու իրավունքների հռչակագիրը։Չնայած հանձնաժողովի ստեղծմանը, դեռևս չկա դատարան կամ այլ տիպի մեխանիզմ, որը կքննարկի հայտարարագրի խախտման դեպքերի վերաբերյալ անհատական բողոքները: Հանձնաժողովի նպատակն է խթանել մարդու իրավունքները ողջ Ասիայում, բարձրացնել հանրային իրազեկվածություննիրավունքների մասին և մշակել մարդու իրավունքները խթանելու տարածաշրջանային գործիքներ:
Հատկանշական է, որ ասիական-ավստրալիական տարածաշրջանում գոյություն չունի միջկառավարական մարդու իրավունքների պաշտպանության համակարգ:
Միջազգային դատարաններ/տրիբունաներ
Միջազգային քրեական դատարանը (Դատարանը) անկախ, միջազգային տրիբունալ է, որը գտնվում է Նիդերլանդների Հաագաքաղաքում: Դա աշխարհի միակ մշտական միջազգային դատարանն է, որը դատում է անհատներին ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների և ագրեսիայի հանցագործությունների համար: Դատարանը ստեղծվել է Հռոմի կարգավիճակով: Սա միջազգային պայմանագիր է, որն ընդունվել է 120 պետության, այդ թվում Վրաստանի կողմից ընդունվել է 1998թվականին: Դատարանը սկսեց գործել 2002 թվականին, երբ Հռոմի կարգավիճակը վավերացվեց 60 պետության կողմից։
Օրինակ՝ 2023 թվականի մարտի 17-ին Քրեական արդարադատության դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար ձերբակալության օրդեր է տվել։
Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի հիմնական իրավական մարմինն է և գտնվում է քաղաք Հաագայում: Դատարանը հնարավորություն ունի հաշվի առնելով միջազգային իրավունքի սկզբունքները, քննել միջպետական իրավական վեճերը, և նրա իրավասությունը ներառում է նաև իրավական հարցերի գնահատումը, որոնք նախաձեռնվել են Միացյալ ազգերի այլ մարմինների և հատուկ գերատեսչությունների քննարկման համար։Արդարադատության միջազգային դատարանը այն կարևոր մարմիններից է, որի իրավասությունը կարող է քննել մարդասիրական իրավունքի խախտման միջպետական գործերը։
Տեքստում փոփոխությունները կատարվել են 2023 թվականի նոյեմբերի 1-ին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ տեսահոլովակում նշված փոփոխությունները չեն կատարվել: