Մեդիա և տեղեկատվական գրագիտություն
21-րդ դարում տեխնոլոգիական առաջընթացը, հատկապես սոցիալական մեդիայի հանրայնացումըև համացանցում օգտատերերի կողմից ստեղծված օգտատիրական կոնտենտի(user generated content) աճող դերը փոխեց տեղեկության ըմռնումըև փոխանակման տեմպը: Տեղեկատվություն ստեղծելը և հանրությանը մատուցելը չի համարվում միայն ֆորմալ/ավանդական մեդիայի գործառույթը: Այսօր սոցիալական մեդիայի յուրաքանչյուր սպառողստեղծում և տարածում է տեղեկություններ: Դա ավելի լայնածավալ իրազեկում և ավելի շատ ժողովրդավարություն է նշանակում, սակայն տարբեր ուժեր չարաշահումեն՝որպես գործիք օգտագործելով մեդիան և սոցիալական մեդիան,ապատեղեկատվություն տարածում հասարակական կարծիքը մանիպուլացնելու և ձևավորելու նպատակով:
Մենք՝ հաասարակության շարքային անդամներս, հաճախ կարծում ենք, որ կեղծ տեղեկությունները, ապատեղեկատվությունը և լուրերի մանիպուլյատիվ տարածումը լրատվամիջոցների և քաղաքական գործիչների գործն է, և ոչ էլ ժամանակ ունենք յուրաքանչյուր տեղեկություն ստուգելուհամար: Սակայն դա այդպես չէ: Կեղծ տեղեկությունների կարող ենք հանդիպել ցանկացած ոլորտում՝ լինի դա քաղաքականություն, արվեստ, սպորտ, ժամանց, թե այլ որևէ ոլորտ: Բացի այդ, կեղծ տեղեկությունը կարող է ստանալ տագնապալի բնույթ և նույնիսկ վտանգել մարդու կյանքը: Դրա վառ օրինակն է պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվությունը, որի արդյունքում մարդիկ հրաժարվում են պատվաստվելուց և վտանգում ինչպես իրենց, այնպես էլ ուրիշների առողջությունը: Կարող ենք վերհիշել նաև Հնդկաստանում զանգվածաբար տարածված կեղծ լուրը, որը հանգեցրեց մարդու մահվան և մեծ խուճապ առաջացրեց հանրության շրջանում: Բարեգործական կազմակերպություններից մեկը սոցիալական տեսանյութ էրպատրաստել Հնդկաստանում երեխաների առևանգման թեմայով: Տեսանյութն արտացոլում էր բեմականացված տեսարան, թե ինչպես է տղամարդն «առևանգում» երեխային, այնուհետև վերադարձնում նրան և հանում «Փողոցներից երեխաներին առևանգելու համար բավական է ընդամենը մեկ վայրկյան» գրառմամբ պաստառը: Այս տեսանյութը խմբագրված տեսքով տարածվեց WhatsApp-ում:Տեսանյութի այն հատվածը, որտեղ տղամարդը հետ է վերադարձնում երեխային, կտրած էր, ուստի սպառողներըմտածեցին, որ տղամարդը իրականում առևանգումէ երեխային: Հնդկաստանի գյուղերից մեկում 26-ամյա տղամարդուն նմանեցրեցին տեսանյութում նկարահանված տղամարդուն,մեղադրեցին երեխային առևանգելու մեջ ևենթարկեցին ֆիզիկական բռնության: Տղամարդը մահացավ մինչևհիվանդանոց տեղափոխելը:
Ապատեղեկատվության դեմ պայքարի մեթոդները քննարկելիս հաճախ առաջանում է տեղեկությունը սահմանափակելու կամ արգելելու գայթակղություն: Մենք պետք է գիտակցենք, որ տեղեկատվության ազատությունը և խոսքի ազատությունը ժողովրդավարական հասարակության հիմնաքարերից են:Մարդու իրավունքների և ազատությունների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հանրային անվտանգության շահերից ելնելով՝ անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը պաշտպանելու, այլոց հեղինակությունն ու իրավունքները պաշտպանելու համար,գաղտնի տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ դատական իշխանությանհեղինակություննուանաչառությունըպահպանելուհամար, եթե միաժամանակ նման սահմանափակումը նախատեսված է օրենքով, ծառայում է օրինական նպատակին, անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակության շրջանում:Փխրուն կամ ոչ հաստատուն ժողովրդավարական երկրներում իշխանությունների մոտառաջանում է գայթակղություն՝ սահմանափակել կառավարության հասցեին քննադատական ձայնը ապատեղեկատվության և կեղծ տեղեկատվության դեմ պայքարի պատրվակով, այստեղից ելնելով տեղեկատվությունը սահմանափակելու փորձերին պետք է մոտենանք զգուշությամբ, և այն պետք է անցնի խիստթեստավորում:
Այսօր ապատեղեկատվության դեմ պայքարի ամենաընդունված և տարածված մեթոդը
լայն հասարակության շրջանում մեդիա և տեղեկատվական գրագիտության (MIL) հմտությունների բարձրացումն է:
«Գրագիտություն» բառացի նշանակում է գրել-կարդալու կարողություն: Մեդիա և տեղեկատվական գրագիտությունը մեր հմտությունն է հասկանալ, թե ինչպես է աշխատում մեդիան և կարողանալ անվտանգ, ողջամտորեն և պատասխանատվությամբօգտագործել մեդիայի բոլոր ձևերը: Մեդիա և տեղեկատվական գրագիտությունը հովանոցային հայեցակարգ է, որն անհատին հնարավորություն է ընձեռում. ա) ունենալ տեղեկատվության մատչելիություն, բ)քննադատաբար վերլուծել մեդիա բովանդակությունը, գ)ստեղծել մեդիա արտադրանք և դ) գործել մեդիայի հետ միասին: Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) մեդիա և տեղեկատվական գրագիտություն հայեցակարգը դիտարկում է հավասարության և մարդու իրավունքների համատեքստում, ինչն օգնում է անհատին ձևավորել իր ինքնությունը, ճանաչողությունը և կողմնորոշվել տեղեկատվական քաոսում:
Տեղեկատվական քաոս
Ժամանակակից տեղեկատվական միջավայրը բավական կոմպլեքսային է: Այս իրականության մեջ բառերին, տերմիններին ու պարզաբանումներին առանձնահատուկ նշանակություն է տրվում: Տեղեկատվականմանիպուլյացիաները, ապատեղեկատվությունը, քաղաքականապես կողմնակալ բովանդակությունը կամ թեկուզ մեր համոզմունքների, արժեքների կամ քաղաքական ճաշակի համար անընդունելի տեղեկությունները, հաճախ,որպես, այսպես կոչված,«Ֆեյք նյուս» (fake news)՝«կեղծ լուրեր», ենք գնահատում, ինչը բարդացնում է կողմնորոշումն այս տեղեկատվական քաոսում, որոշ չափով նվազեցնում մարտահրավերները և հեշտացնում կեղծ տեղեկություններ տարածողների գործը:Քաղաքական գործիչներն իրենց մասին քննադատական տեղեկությունները հաճախ անվանումեն«կեղծլուրեր»ևայդպիսովխուսափումայդտեղեկություններիմասին բովանդակային զրույցից: Այդիսկպատճառովկարևորէտարբերակել, թեինչտեսակիտեղեկատվական մանիպուլյացիաների հետ ենք առնչվում և գնահատել դրանցից յուրաքանչյուրի պատճառած վնասի աստիճանը:
Առանձնացնում են տեղեկատվական քաոսի 7 տեսակ՝
- Երգիծանք և ծաղրանմանություն (պարոդիա)
- Կեղծ կապեր
- Ապակողմնորոշող (մոլորության մեջ գցող) բովանդակություն
- Կեղծ համատեքստ
- Ինքնահռչակ բովանդակություն
- Մանիպուլյատիվ բովանդակություն
- Ֆալսիֆիկացված/կեղծ բովանդակություն
Երգիծանք կամ ծաղրանմանություն (պարոդիա)
Երգիծանքը և ծաղրանմանությունն իրավիճակը նկարագրելու և այդ իրավիճակի նկատմամբ վերաբերմունք դրսևորելուհնագույն մեթոդներից է և օգտագործվում է արվեստի տարբեր բնագավառներում, այդ թվում՝ ֆիլմերի, նկարչության, գրականության և այլ բնագավառներում: Երգիծանք կա նաև մեդիայում և այն նպատակ ունի հորինել լուրեր՝ ծաղրանքի ենթարկելով քաղաքական կամ սոցիալական միջավայրը:Իր էությամբ երգիծական լրատվամիջոցը ևս կեղծ տեղեկատվություն է, քանի որ այն մտացածին լուրեր է տարածում, թեև այստեղ կարևոր թեստը թափանցիկությունն է: Իրենց կայքերում երգիծական լրատվամիջոցները միշտ զգուշացնում են սպառողներին, որ իրենց բովանդակությունը երգիծական է, մտացածին և չպետք է ընկալվի որպես իրական տեղեկություն: Վրաստանում նման պարբերական է Chiti.ge-ն: Հենց այս թափանցիկությունն է տարբերակում երգիծական մեդիան մյուս կեղծ տեղեկություններ տարածողներից, որոնց նպատակն է մոլորեցնել, խաբել մարդկանց և մանիպուլացնել մեր կարծիքը:
Սակայն այսօր երգիծական մեդիայի այս բազմամյա ավանդույթը չարաշահում են: Հաճախ որպես երգիծանք և ծաղրանմանություն էներկայացվում այն բովանդակությունը, որը միտումնավոր ատելություն է հրահրում, հատկապես կրոնական, էթնիկ և սեռական փոքրամասնությունների նկատմամբ, բևեռացնում և պառակտում է հասարակությունը: Հասարակության շրջանում բազմազանության դեմ պայքարող ուժերը պատսպարվել են երգիծական լրատվամիջոցներում: Ուստի, կարևոր է հատուկ ուշադրությամբ վերաբերվել երգիծական բովանդակությանը:
Երգիծական բովանդակությանը վերաբերողևս մեկ մարտահրավերներից է այն, որ շարժը (զավեշտանկար), ծաղրերգությունը, հեգնանքը կամ հումորը սոցիալական մեդիայում սովորաբար տարածվում են վիրուսային արագությամբ: Նման դեպքում տեղեկություն ստացողը կորցնում է կապը սկզբնաաղբյուրի հետ և դժվարությամբ ըմբռնում, որ տեղեկությունը, որին ծանոթանում է, իրականում երգիծական է:Հաճախ ապատեղեկատվություն տարածողները միտումնավոր թաքցնում են երգիծական սկզբնաղբյուրը, չեն նշում, որ տեղեկությունը մտացածին է, տարածում են որպես իրական, հավաստի փաստ և մոլորության մեջ գցումիրենցսպառողներին:
Օրինակ՝ 2018 թվականին առցանց մեդիայում և սոցիալական ցանցերում տարածվեցլուր, իբր Նիդեռլանդներում ընդունված նոր օրենքի համաձայն ԼԳԲՏ իրավունքները խախտող ծնողներին տուգանումեն և զրկում ծնողական իրավունքներից: Այդ լուրը վերստուգեց «Առասպելների դետեկտորը», և պարզվեց, որ լուրը տարածվել է ռուսական երգիծական պարբերականի կողմից և ամբողջովինմտացածին է:
Կեղծ կապեր
Կեղծկապերի դեպքում տարածվող տեղեկության վերնագիրը, կցված լուսանկարը կամ համառոտ ամփոփումը չեն համապատասխանում տեղեկության հիմնական բովանդակությանը: Ավելի պարզ՝ վերնագիրը/լուսանկարը կարող է լինելայլ, իսկ հոդվածի բովանդակությունը՝ բոլորովին այլ:
Ինչո՞ւ են անբարեխիղճ ուժերը դիմում այս մեթոդին: Սոցիալական ցանցի լրատվական կայքերից տեղեկությունները մեզ են հասնում հետևյալ տեսքով՝ մենք տեսնում ենք միայն վերնագիրը, կայքի անվանումը, լուսանկարը և որոշ դեպքերում տեղեկության համառոտ ամփոփումը՝ հրապարակման տեսքով: Հաճախ,հիմնվելով միայն այս տեղեկատվության վրա,մենք կիսվում ենք հոդվածներով, չընթերցելով ամբողջական տեքստը, ինչից էլ օգտվում են անբարեխիղճ խմբերը:
Հաճախ այս մեթոդին դիմում են, այսպես կոչված,«Քլիքբեյթ» (clickbait) կայքերը: Այս տերմինը բաղկացած է անգլերեն երկու բառից. Click՝ «կտտոց» և bait՝«խայծ»: Նման կայքերը նպատակ ունեն հղումներիմիջոցով հավաքել հնարավորինս շատ «կտտոցներ», քանի որ «կտտոցների» քանակից է կախված նրանց ֆինանսական եկամուտը: Հենց այս նպատակով «Քլիքբեյթ» կամ խայծ կայքերն օգտագործում են այնպիսի լուսանկարներ և վերնագրեր, որոնք դրդում են մեզ անցնել այդ հղումներով: «Քլիքբեյթ» վերնագրերում հաճախ գործածվում են սուր, հուզական բառեր կամ վերնագրի այնպիսի ձևեր, որոնք ընդհատվում են, կիսով չափ են ներկայացվում՝ չտրամադրելով մեզամբողջական տեղեկությունը, օրինակ, «Սա պետք է տեսնեն բոլորը: Անցե՛ք հետևյալ հղումով և իմացե՛ք ... »: Բացի դրանից, , «Քլիքբեյթ» կայքերին բնորոշ է նաև ոչ գեղագիտական դիզայնըևշողշողունգովազդները:
Ապակողմնորոշող (մոլորության մեջ գցող) բովանդակություն
Գոյություն ունեն ապակողմնորոշող բովանդակության բազմաթիվ տեխնիկաներ, այդ թվում`համատեքստի խեղաթյուրում, ընտրովի փաստերի տարածում, վիճակագրությամբ և թվանշաններով մանիպուլյացիա, հարցազրույցի կեղծում, այնպես որ համահունչ լինի տարածողի օրակարգին, որոշ անհատների կամ խմբի նկատմամբ ստեղծի նախատրամադրություն և չիրականացնի սպառողի լիարժեք իրազեկում:
Որպես մոլորեցնող բովանդակության օրինակ կարող ենք դիտարկել հանրային պաշտպանի դեմ անցկացվող վարկաբեկմանքարոզարշավը: Սոցիալական ցանցերում բազմիցս են տարածվել հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի կեղծված, խեղաթյուրված մեջբերումները կամ հանրային պաշտպանի զեկույցներիցհամատեքստից դուրս հատվածները: Օրինակ՝ 2021 թվականի մարտին Facebook-ում վիրուսային արագությամբ տարածվեց լուր՝իբրհանրային պաշտպանի զեկույցը կոչ է անում ճանաչել ԼԳԲՏ քաղաքացիական ամուսնության/զուգընկերության իրավունքները:Դրան կցված էրնաև Նինո Լոմջարիայի անվամբտարածված կեղծված հայտարարությունը, իբր տրանսգենդերները պետք է ունենան երեխա որդեգրելու իրավունք: Իրականում, զեկույցում ուշադրությունը կենտրոնացված էր ԼԳԲՏ համայնքի հավաքների և արտահայտվելու ազատության վրա, իսկամուսնության և երեխա որդեգրելու իրավունքի մասինխոսք ընդհանրապես չկար:
Ի տարբերություն տեղեկատվական մանիպուլյացիաների մյուս տեսակների, ապակողմնորոշող բովանդակության բացահայտումն ու վերլուծությունն ավելի դժվար է, քանի որ այն հաճախ հիմնված է փաստերի վրա, և իրականում այստեղ հիմնական մարտահրավերը համատեքստն է:
Կեղծ համատեքստ
Տեղեկատվական քաոսի այս տեսակը նկարագրում է այնպիսի բովանդակություն, որն առանձին վերցված իրական է, թեև փոխանցվում է այնպես, որ տեղեկություն ստացողն այն ընկալում է բոլորովին այլ համատեքստով տարածված: Այս մեթոդը հաճախ օգտագործվում է ատելության խմբերի կողմից՝միգրանտների, սեռական և կրոնական փոքրամասնությունների դեմ:
Օրինակ՝2018 թվականին Facebook-ում տարածվեց լուր, որ իբր Հունաստանում մայիսի 17-ին՝ հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, ԼԳԲՏ ակտիվիստներըպղծել են տաճարի սրբապատկերները: Տեղեկությանը կցված էիննաև վնասված սրբապատկերների լուսանկարները:
Վրացական գաղափար
Լիբերալիզմը սատանիզմ է
Սա կատարվել է մայիսի 17-ին անցկացված գեյ-շքերթից հետո, ԼԳԲՏ լիբերաստական ոհմակի կողմից, Հունաստանի մեծությամբ երկրորդ՝ Սալոնիկ քաղաքում գտնվող Սուրբ Եկատերինայի տաճարում:
Առհասարակ, պեդերաստներն ու լիբերաստները, որոնք շողոքորթաբար շնչակտուր խոսում են մարդու իրավունքների և մարդասիրության մասին, աչքի են ընկնում բոլշևիկյան արմատականությամբ, քանի որ այս սատանիստների համար բարոյականությունն ավելորդ բեռ է:
Նրանց անունը լեգեոն է:
Այս օրինակի լուսանկարն իրական է, մշակված չէ. սրբապատկերներն իսկապես վնասվել են, բայց ոչ թե ԼԳԲՏ համայնքի, այլ տեղի անարխիստական խմբերի կողմից, և ոչ թե 2018 թվականին, այլ շատ ավելի վաղ՝ 2010 թվականին: Այսպես է ստեղծվումկեղծ համատեքստը կոնկրետ խմբերի, տվյալ դեպքում ՝ ԼԳԲՏ համայնքի դեմ: Այս մեթոդը հաճախ բավական վտանգավոր է դառնում, քանի որ մանիպուլյացիայի ենթարկելով բնակչության շրջանում գոյություն ունեցող վախերն ու հույզերը՝ նման լուրերը կեղծ համատեքստով միտումնավոր տարածելով երբեմն խրախուսվում է ֆիզիկական բռնությունը:
Ինքնահռչակ բովանդակություն
Սխալ կամ ապակողմնորոշող բովանդակություն տարածողները հաճախ օգտագործում են հայտնիապրանքանիշեր, լոգոներ և կարգախոսներ՝ մեզ լավ ծանոթ և արժանահավատ պարբերականների անվանումներ: Այս մեթոդի նպատակն է, որ կեղծ լուրը սպառողի համար չլինի հեշտությամբ ճանաչելի և նրա մոտ ձևավորվի այն զգացումը, որ տեղեկությանը ծանոթանում է հավաստի աղբյուրից:
Այդ նպատակով մենք հաճախ հանդիպում ենք ինքնահռչակ կայքերի, որոնք կեղծում են հայտնի պարբերականների ապրանքանիշեր, ինչպիսիք են BBC-ն, CNN-ը, Guardian-ը, ABC News-ը և այլն: Նման դեպքերում օգտագործվում են հայտնի լրատվամիջոցների լոգոները կամ կայքէջերիհասցեների մաքսիմալ նմանությունը հայտնի լրատվամիջոցների կայքերին: Օրինակ՝ եթե BBC-ի իրական կայքի հասցեն է BBC.com, ապա ինքնահռչակ կայքի հասցեն կարող է լինել՝ bbc.com.co, bbc.com.ge և այլն:
Մանիպուլյատիվ բովանդակություն
Լուրըմանիպուլյացված է, երբ իրական տեղեկության բովանդակությունը տեխնիկապես է մշակված: Այս մեթոդը հաճախ վերաբերում է տեսողական պատկերներին (լուսանկար/տեսանյութ): Տեսողական պատկերները հատուկ ազդեցություն են գործումսպառողի վրա: Լուսանկարներն ու հատկապես տեսանյութերը մենք հավաստի փաստ ենք համարում, թեև մեզ վրա ներազդելու նպատակով տեսողական պատկերները հաճախ կեղծում են: Deep Fake-երը՝տեխնիկապես կեղծված տեսանյութերը կամ ծրագրի միջոցով ստեղծած լուսանկարները ևս կարող ենք դիտարկել որպես այս մեթոդի մաս:
Ֆալսիֆիկացված/կեղծված բովանդակություն
Կեղծված է այն լուրը, որի 100%-ը կեղծ է, այսինքն, մենք գործ ունենք ոչ թե մանիպուլյացիայի, կեղծ համատեքստի կամ տեսողական պատկերների մասնակի մշակման, այլ ամբողջովին մտացածին տեղեկության հետ:
Երգիծանք կամ ծաղրանմանություն Երբ մտադրությունը վնաս պատճառելը չէ, թեև ունի հիմարացնելու պոտենցիալ:
| Ապակողմնորոշող բովանդակություն Տեղեկության կիրառում այնպես, որ հարցի կամ անհատի մասին ստեղծվի սխալ տպավորություն:
| Ինքնահռչակ բովանդակություն Երբ իրական աղբյուրները նույնականացված չեն:
| Կեղծված բովանդակություն 100 %-ովկեղծ նյութ, որը ստեղծված է խաբելու և վնաս պատճառելու նպատակով:
|
Կեղծ կապեր Երբ վերնագրերը, տեսողական նյութերը կամ տեսողական նյութերի գրառումները չեն համապատասխանում բովանդակությանը:
| Կեղծ համատեքստ Երբ իրական դեպքը փոխանցված է սխալ համատեքստով:
| Մանիպուլյատիվ բովանդակություն Երբ իրական տեղեկության կամ պատկերի խաբեության նպատակով տեղի է ունենում մանիպուլյացիա:
|
|
Տեղեկատվական քաոսի 7 տեսակ. Աղբյուր՝ firstdraftnews.org
Տեղեկատվության ստուգման գործնական մեթոդներ
Մեդիա և տեղեկատվական գրագիտության հմտությունների զարգացման հետ մեկտեղ «ֆակտչեքինգը»՝ փաստերի ստուգումն ապատեղեկատվության և տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ պայքարի մեթոդներից մեկն է: Փաստերի ստուգումը մի կողմից օգնում է մեզ զարգացնել քննադատական մտածողությունը, ինչն ի վերջո դառնում է մեր ապրելակերպը:Անհրաժեշտ է ստուգելոչ միայն լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում տարածվող տեղեկությունների փաստերը, այլ նաև ցանկացած ոլորտում, այդ թվում մեր մասնագիտություններում: Այս գործունեությունն օգնում է մեզ անքննադատորեն չհավատալ մեզ հասած տեղեկություններին և ընդունել դրանք միայն հավաստի փաստերը տեսնելուց հետո: Մյուս կողմից՝ապատեղեկատվությունը հետազոտողներին փաստերի ստուգման գործընթացնօգնում է ապատեղեկատվություն տարածող խմբերի մեթոդներն ու գործելակերպըուսումնասիրելու հարցում:
Տեքստային տեղեկությունը, հատկապես նյուս մեդիայում, սովորաբար ուղեկցվում է տեսողական նյութերով՝ լուսանկարներով կամ տեսանյութերով: Հետևաբար, տեղեկությունները վերլուծելիս տեսողականը նույնպես պետք է դիտարկենք որպես այդ տեղեկության տարր: Ապատեղեկատվություն տարածող աղբյուրները հաճախ դիմում են վիզուալ (տեսողական) մանիպուլյացիաների, քանի որ,ի տարբերություն տեքստի, տեսողականը կարող է առավել հուզականորեն ներգործելտեղեկություն ստացողի վրա: «Մեդիայի զարգացման հիմնադրամը» առանձնացնում է վիզուալ (տեսողական) մանիպուլյացիայի երեք ձև.
ա.Լուսանկար/տեսանյութ, որը տեխնիկապես կեղծված կամ մշակված է:Որպես օրինակ կարող ենք դիտարկել Ֆոտոշոփում մշակված լուսանկարները կամ Deep Fake տեխնոլոգիայով ստեղծված տեսանյութերը:
բ.Ֆիլմի, գովազդի, գրաֆիկական խաղի հատված: Նման կադրերը հաճախ օգտագործվում են իրական իրադարձությունը պատկերելու համար՝ ունկնդրողի մոտ լարվածություն ստեղծելու և զգացմունքների վրա ազդելու նպատակով:
գ. Իրական լուսանկար/տեսանյութ՝ տարածված մանիպուլյատիվ նկարագրությամբ: Սա վիզուալ (տեսողական) մանիպուլյացիայի ամենատարածված միջոցն է: Նման դեպքերում կեղծվում է լուսանկարին/տեսանյութին կցված բովանդակությունը: Կեղծված կարող է լինել ինչպես իրադարձության նկարագրությունն ամբողջությամբ, այնպես էլ տեսողական նյութը նկարահանելու վայրը, ժամանակը, գործող անձանց ինքնությունը և այլն:
Որոշելու համար, թե արդյոք գործ ունենքտեսողական մանիպուլյացիայի հետ, լուսանկարը/տեսանյութը պետք է ստուգենք որոնման համակարգերի միջոցով և գտնենք դրա տարածման սկզբնաղբյուրը: Այդ կերպ կիմանանք, թե երբ և որտեղ է այնտարածվել առաջին անգամ և որն էր դրա իրական բովանդակությունը: Ֆակտչեքերները (փաստերի ստուգողներ)դիմում են որոնմանմի քանի համակարգի, այդ թվում՝ Google Images, Tineye և Yandex Images: Այս համակարգերում կա լուսանկար որոնելու երկու միջոց:1. Ներբեռնե՛ք ձեզ հետաքրքրող լուսանկարը համակարգչային աշխատասեղանին, այնուհետև բացե՛ք որոնման համակարգերից որևէ մեկը, օրինակ, images.google.com, տեղադրե՛ք լուսանկարը համապատասխան դաշտում և վերլուծե՛ք որոնման արդյունքները: 2. Google Chrome օգտագործելու դեպքում մոտեցրեք մկնիկը ձեզ հետաքրքրող լուսանկարին, մկնիկի աջ կոճակով ընտրեք search Google for image (որոնել լուսանկարը Google-ում) և վերլուծեք որոնման արդյունքները:
Տեսանյութերի դեպքում ամեն ինչ մի փոքր ավելի բարդ է: Ի տարբերություն լուսանկարների, գոյություն չունի որոնման համակարգ, որը կարող է ներբեռնել տեսանյութը և վերլուծել տարածման արեալը: Տեսանյութը ստուգելիս այն պետք է դիտել որպես բազմաթիվ կադրերի՝ լուսանկարների ամբողջություն: Հետևաբար, նախ պետք է տեսանյութը կտրենք մի քանի կադրերի, ապա ստուգենք այդ կադրերը լուսանկարներիորոնման համակարգերում: Տեսանյութերըկադրերի բաժանելուամենաօգտակար ռեսուրսը InVid Verification Plugin-ն է՝ դիտարկչի ընդլայնում, որը չի պահանջում որևէ տեխնիկական գիտելիք և ծրագրերի տեղադրում մեր համակարգիչներում:
Այս ռեսուրսներից օգտվելու մանրամասն հրահանգները, այդ թվում տեսողական օժանդակ նյութերը, կարող եք գտնել «Մեդիայի զարգացման հիմնադրամի» մեդիա և տեղեկատվական գրագիտության ռեսուրսների լաբորատորիայի կայքէջում: