Իրավական պետություն
Ժամանակիընթացքումպետությանհասկացությունըենթարկվումէրփոփոխությունների: Առաջընթացին զուգահեռ բարձրանում էր նաև մարդու պահանջների չափորոշիչը: Աշխարհում փոխվում էին քաղաքական և տնտեսական հայացքները, համապատասխանաբար, փոխվում էր նաև կառավարման ձևերն ու օրենքների, կանոնների բովանդակությունը: Վերջին հաշվով, աշխարհում գոյություն ունեցող երկրների մեծ մասը ենթարկվեց փոխակերպման և ձևավորվեց, որպես իրավական պետություն, որն ունի բարձր իրավական մշակույթ և կառավարվում է օրենքի գերակայության սկզբունքի հիման վրա:
Իրավական պետության սկզբունքը ժողովրդավարական պետության կարևորագույն սկզբունքներից մեկն է: Իրավական պետությունում բարձրագուն սոցիալական արժեք է համարվում մարդը, նրա արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները: Համապատասխանաբար, պետությունը ծառայում է ոչ թե որևէ կրոնի կամ Աստծուն, այլ մարդկանց, որոնք անձամբ հանդիսանում են պետական իշխանության աղբյուրը:
Իրավական պետությունը հիմնվում և իր գործունեությունն իրականացնում է պատշաճ կարգով ընդունված օրենքի հիման վրա, ինչն անվանում են նաև օրենքի գերակայության սկզբունք: Դա նշանակում է, որ պահպանված պետք է լինեն ոչ միայն օրենքի ընդունման ընթացակարգն ու հրապարակայնությունը, այլ նաև ընդունված օրենքները պետք է լինեն բանական և բովանդակային տեսանկյունից համապատասխանեն երկրի հիմնական օրենքին՝ Սահմանադրությանը: Իրավական պետության սկզբունքը երաշխիքն էնրա, որ պետական իշխանությունը կաշկանդված կլինի գործող օրենքներով ու մարդու իրավունքներով և այդպիսով չի ունենա ինքնակամության, մարդու իրավունքներին անարդար կերպով միջամտելու հնարավորություն:
Դասական ըմբռնմամբ, իրավական պետությունը երեք հիմնական տարր է ներառում. 1)Պետությունը պետք է ծառայի մարդկանց (և ոչ թե, օրինակ՝ կառավարչին), 2) Պետությունը պետք է լինի սահմանափակված մարդու իրավունքներով և ազատություններով, իշխանությունը չպետք է ունենա ինքնակամության հնարավորություն, 3)Պետության կառավարումը պետք է ընթանա բանական օրենքների հիման վրա:
Իրավական պետության սկզբունքն անտեսված է ավտորիտար վարչակարգ ունեցող և/կամ տոտալիտար կառավարման պետություններում: Օրինակ՝ ֆաշիստական Գերմանիայում, Խորհրդային Միությունում, Իսպանիայում՝ Ֆրանկոյի կառավարման ժամանակաշրջանում, այժմյան Հյուսիսային Կորեայում և այլն:
Իրավական պետության սկզբունքը սերտորեն կապված է օրենքի գերակայության հետ:
Դեռևս 18-րդ դարում, օրենքի գերակայությանն էր անդրադառնում փիլիսոփայության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Իմանուիլ Կանտը(1724-1804):Նրա կարծիքով քաղաքացիական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ էր լավագույն կերպով կատարել երեք հիմնական տարրերը. Առաջին տարրը հասարակության անդամների ազատությունն է, երկրորդ տարրի համաձայն ազատ քաղաքացիները լիովին պետք է ենթարկվեն օրենքին, երրորդ տարրն է հավասարությունը:
Այսօրվա դրությամբ, ժամանակակից չափորոշիչների համաձայն, օրենքի գերակայության բաղկացուցիչ երեք հիմնական տարրերը շատ նման են Իմանուել Կանտի մոդելին:
- Առաջին հիմնական տարրը հենց օրենքի որակն է: Օրենքը, որին լիովին պետք է ենթարկվեն բոլորը՝ և՛ քաղաքացիները, և՛ իշխանությունը, պետք է լինի կանխատեսվող, ճշգրիտ և հստակ ձևակերպված, որպեսզի յուրաքանչյուր ոք հասկանա նրա բովանդակությունը, և մարդիկ կարողանան գործել օրենքի նորմերին համապատասխան: Օրինակ, եթե օրենքում գրված լինի «անպարկեշտ գործողություններն արգելվում են հասարակական վայրերում», ապա այդ արտահայտությունը մարդկանց համար կլինի անորոշ, քանզի այն, թե ինչն է համարվում «անպարկեշտ գործողություն», սպառիչ կերպով չի սահմանվում օրենքով: Հետևաբար, անձը երբեք չի հասկանա՝ կհամարվի՞արդյոք հասարակական վայրում իր կողմից կատարած գործողությունը անպարկեշտ, թե՝ ոչ:
- Երկրորդ փուլը վերաբերում է այն ուղղուն, թե ինչպես են ընդունում օրենքը: Վրաստանում և ժողովրդավարական կառավարմամբշատ երկրներում, օրենսդրական պարտականությունները կատարում է խորհրդարանը: Օրենքի ընդունման գործընթացի ելակետն է նրա հրապարակայնությունը: Վրաստանում գործող կանոնակարգի համաձայն, օրենքն ընդունվում է երեք լսումների հիման վրա, որոնցից առաջինը հատկացվում է օրինագծի ընդհանուր սկզբունքների քննարկմանը, երկրորդը՝ նրա էական վերլուծությանը, իսկ երրորդը՝ խմբագրական մանրամասներին: Ժողովրդավարական երկրներում օրինաստեղծ գործունեությունը ուղեկցվում է նաև քաղաքացիների ներգրավմամբ օրենսդրական նախաձեռնությունների քննարկման գործընթացում։ Վրաստանի օրենսդրությունը ևս նախատեսում է օրենսդրական գործընթացում քաղաքացիների ներգրավման հնարավորություն: Օրինակ, եթե որևէ օրենսդրական նախագիծ վերաբերում է Ձեզ համար կարևոր խնդրի, Դուք հնարավորություն ունեքդիմել Վրաստանի Խորհրդարանկամ օրենքի նախագծի հանձնաժողովային լսումների ժամանակ կարող եք ուղղակիորեն մասնակցել դրա քննարկմանը և բառացի արտահայտել Ձեր կարծիքը։ Հարկ է նշել, որ հին ժամանակներում Վրաստանում միապետներն ունեին օրենսդրական պարտականություններ, և թեև այն ոչ միշտ էր ենթադրում օրենքները միանձնաբար ընդունելու, որոշ դեպքերում օրենքներն ընդունվում էին դահլիճի հետ համագործակցությամբ և վճռով: Օրինակ՝ Բագրատ Կյուրոպաղատի օրենքների գրքում, կապված օրենքի ընդունման հետ կարդում ենք՝ «Սկզբից... թագավորի հրամանով, այնուհետև՝ եպիսկոպոսների, մեծամեծների ու ազնվականների և խելացի մարդկանց՝ թագավորի խորհրդատուների»:
- Օրենքի գերակայության երրորդ տարրն է հավասարության սկզբունքը: Այս տարրի և ընդհանուր առմամբ օրենքի գերակայության գլխավոր նպատակը հենց հավասարությունն է օրենքի առջև:Օրենքին հավասարապես ենթարկվում են բոլորը՝ և՛ քաղաքացիները, և՛ կառավարող ուժը: Դեռևս 19-րդ դարում,նշում էր բրիտանացի քաղաքական տնտեսագետ և փիլիսոփա Ջոն Ստյուարտ Միլլը, մարդիկ հասկացան, որ ոչխարների հոտի հանդեպ որսորդության հակվածություն մանր գիշատիչներից առավել կունենար գիշատիչների թագավորը,հետևաբար նրա կտուցից ու ճանկերից պաշտպանվելու համար հարկավոր էր մշտապես զգոն լինել: Այսպես մարդիկ հասկացան, որ այլ պետություններից ու ժողովուրդներիցբացի, բռնության մեխանիզմով նրանց կարող էին ճնշել նաև սեփական իշխանությունները, այդ պատճառով էլ հարկավոր էր օրենքներով սահմանափակել հենց իրենց իշխանությանը: Բացի այդ, մարդիկ անձամբ են սահմանափակված օրենքներով և ուրիշների իրավունքներով: Օրենքի առջև հավասարությանը անհարգալից վերաբերվելու ակներև արտահայտություններից մեկն է Բենիտո Մուսոլոնիի խոսքերը՝ «Ընկերներին ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ»:
- Օրենքի գերակայության ժամանակակից ըմբռնման ևս մեկ կարևոր տարր է օրենքի ռացիոնալությունն ու բանականությունը: Այս տարրի ողջ էությունն այն է, որ համակարգված օրենքի ամբողջ համակարգը պետք է հիմնվի միայն ռացիոնալ տրամաբանության վրա: Օրենքների ստեղծման պատճառները ծառայում են միայն ռացիոնալիզացիային և զուրկ են ամեն տեսակի անիրական, անտրամաբանական կամ թեկուզ առեղծվածային բացատրություններից: Նշված հարցը լավ են արտահայտում ակնառու իրավաբան Ադրաշ Շայոյի խոսքերը. «Մարդիկ մահացածներին թաղում են համաճարակների տարածումից խուսափելու պատճառով, և ոչ թե այն պատճառով, որ մահացածները երբևէ կարող են հարություն առնել»: Ոչ ռացիոնալ և տրամաբանական բացատրություններից զուրկ հիմքերով կանոնների հիմնումը մարդկությանը բազմիցս հասցրել է ողբերգական արդյունքների: Հատկապես ծանր հետևանքներ տեղի ունեցան միջնադարյան Եվրոպայում, երբ մարդկանց մղումային և ոչ ռացիոնալ արարքը, որն արտահայտվում էր հերետիկոսների հետ պայքարում, Եվրոպան հասցրեց ինկվիզիցիոն գործընթացների: Հատկանշական է նաև այսպես կոչված «վհուկների որսի» դարաշրջանը, երբ մարդիկ մահապատժի էին ենթարկում կախարդության մեջ կասկածյալներին: Այդ գործողությունները Եվրոպայի բնակչության հարյուրավոր մարդկանց զրկեցին կյանքից: Այսպիսով, օրինաստեղծ գործընթացի արդյունքում ձեռք բերված օրենսդրական ակտերը պետք է արձագանքեն այն խնդիրների կարիքներին, որոնց համար ստեղծվում են օրենքները՝ ըստ ռացիոնալության և ողջամտության չափանիշի։
Իրավական պետության սկզբունքն ու օրենքի գերակայությունը
Չնայած նրան, որ օրենքի գերակայության հաստատման առաջին պաշտոնական փաստաթուղթն է համարվում Ազատության Մեծ Խարտիան, պատմական աղբյուրներում հանդիպում ենք հին Եգիպտոսի մասին տեղեկությունների, որոնք կարող ենք համարել օրենքի գերակայության սկզբունքի դրսևորման տարատեսակ: Մասնավորապես, ինչպես կարդում ենք հին Եգիպտոսի քրմերի գրած ուսուցումներում, փարավոններն առանձնանում էին օրինապահությամբ, ինչը փաստացիորեն սեփական հրամանների հանդեպ հնազանդություն և հարգանքէր նշանակում:
Հետաքրքիր է, որ Անգլիայի նման, տասներկուերորդ դարի վերջին, օրենքի գերակայության սկզբունքի հաստատման անհրաժեշտության հետ կապված Վրաստանում ևս տեղի էին ունենում որոշակի գործընթացներ, որի արտահայտումն էր Թամար թագուհուց Ղութլու Արսլանի այսպես կոչված «Կարավի»-ի հիմնադրման պահանջը, որը պետք է ունենար օրենսդրական ֆունկցիա և նրա կողմից ընդունված օրենքներին պետք է ենթարկվեր նաև թագավորը:
Օրենքի գերակայության սկզբունքի առանձնահատուկ նշանակության մասին խոսում էին նաև ժամանակակից վրացական պետության առաջավոր գաղափարներով տոգորված հիմնադիրները՝Իլյա Ճավճավաձեն, Իակոբ Գոգեբաշվիլին, Միխեիլ Ջավախիշվիլին, Վաժա-Փշավելան, Սերգեյ Մեսխին և ուրիշներ: Հատկապես հետաքրքիր է Օրենքի գերակայության սկզբունքի մասին Իլյա Ճավճավաձեի նամակը: Իլյան գրում է՝ «Օրենքի առաջ հավասարությունը բոլորինե միասին և յուրաքանչյուրինը առանձին-առանձին այն հիմքի կարևորագույն անկյունաքարն է, որի վրա հիմնված է մարդկային հասարակության պարկեշտ կառուցվածքը»:
Իրավական պետության սկզբունքին հանդիպում ենք նաև Վրաստանի առաջին՝ 1921 թվականի սահմանադրության մեջ, և դա այն դեպքում, երբ այդ սկզբունքը պատշաճ կերպով դեռևս ընդունված չէր եվրոպական պետություններից շատերում:
Իրավական պետության սկզբունքը, որը ներառում է նաև օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքներով և ազատություններով իշխանության սահմանափակումը, հաստատված է նաև Վրաստանի գործող սահմանադրությամբ: Սահմանադրության նախաբանով որպես Վրաստանի քաղաքացիների անհողդողդ կամք է հայտարարված ժողովրդավարական հասարակարգի և իրավական պետության հաստատումը, մարդու իրավունքների և ազատության ապահովումը:
Վրաստանի սահմանադրության յոթերորդ հոդվածի համաձայն՝ «Պետությունը ճանաչում և պաշտպանում է մարդու համընդհանուր ճանաչված իրավունքներն ու ազատությունները, որպեսմարդկայինանանցևբարձրագույնարժեքներ: Իշխանությունիրականացնելիսժողովուրդըևպետությունըսահմանափակվածենայդիրավունքներովևազատություններով՝որպեսանմիջականորեն գործող իրավունքով»:
Սահմանադրությամբ հաստատված է նաև օրենքի առաջ հավասարության սկզբունքը: Սահմանադրության համաձայն. «Յուրաքանչյուր ոք ծնվում է ազատ և հավասար է օրենքի առջև՝ անկախ ռասայից, մաշկի գույնից, լեզվից, սեռից, դավանանքից, քաղաքական և այլ հայացքներից, ազգային, էթնիկական և սոցիալական պատկանելությունից, ծագումից, գույքային և դասային վիճակից, բնակության վայրից:
Տեքստումփոփոխություններըկատարվելեն 2023 թվականաինոյեմբերի6-ին:Խնդրումենքնկատիունենալ, որտեսահոլովակումնշված փոփոխություններըչենկատարվել: